Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի հետ հանդիպմումը Էրդողանին վարակել է «անկեղծության» ախտանիշով

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նա անկեղծորեն մասնակցել էր 44-օրյա պատերազմին, հիմա էլ Ադրբեջանի հետ հաշտությունն է պայմանավորում Թուրքիայի միջնորդությամբ

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական համայնքի գագաթաժողովի շրջանակում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հանդիպումը լայն արձագանք գտավ Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, ինչու չէ՝ նաեւ արեւմտյան երկրներում, տարաբնույթ մեկնաբանություններում։ Սակայն մինչ այդ Էրդողանի, Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությանբ տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում, որտեղ քննարկվել էր հայ-ադրբեջանական սահմանին «քաղաքացիական առաքելություն» տեղակայելու Եվրոպական միության առաջարկը։

ԱՄՆ-ը, ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, եւ անշուշտ ԵՄ-ի երկրները ողջունել են դա, իսկ Ռուսաստանի  արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ քննադատել, պատճառաբանելով. «Բաքվի ու Երեւանի հաշտեցման, տարածաշրջանում մնայուն խաղաղության եւ երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»։ Թվում է, թե առաջարկին Մոսկվայի առարկությունն Հայաստանի տեսանկյունից ավելի է կարեւորում քառակողմ այդ հանդիպումը, քան Էրդողանի հետ Փաշինյանինն էր։

Երկկողմ հանդիպումից առաջ այդ հարցը մի քանի կցկուտուր տեղեկություններով շրջանցող թուրքական լրատվամիջոցները հանդիպման ավարտին այն լայնորեն լուսաբանեցին։ Նույնը վերաբերում է ռուսականներին։ Գալով հայկական լրատվամիջոցներին, ըստ երեւույթին չստանալով անհրաժեշտ տեղեկատվություն իշխանություններից, չկարողացան պատշաճ մակարդակով լուսաբանել։ Մինչդեռ նախատեսվող հանդիպմանը, բացի մեր լրատվամիջոցներից, ակտիվորեն անդրադառնում էին նաեւ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, այն էլ ամենաբարձր մակարդակով։ Ստեղծվել էր այնպիսի տպավորություն, թե Փաշինյան-Էրդողան հանդիպման շահագրգիռ կողմը հենց Հայաստանն է։ Հանդիպումից հետո, սակայն, պատկերը փոխվեց։

Ինչո՞վ բացատրել դա։ Ըստ երեւույթին հանդիպման ոչ հայանպաստ ընթացքով եւ օրակարգի հարցերի՝ մեր հանրապետության համար ավելի քան անբարենպաստ բնույթով։ Ինչո՞ւ, մինչ հարցին պատասխանելը նշենք, որ տողերիս հեղինակը «Ազգ»ի նախորդ համարում առանձին հոդվածով արձագանքել է հանդիպմանը։ Թեեւ հոդվածը գրի էի առել հանդիպումից առաջ, սակայն ելնելով էրդողանի հակահայաստանյան նկրտումներից, որոնք մշտապես արտացոլվում են նրա հայտարարություններում, նշել էի, թե ինչ հարցեր են ընդգրկվելու հանդիպման օրակարգում։ Ցավոք չեմ սխալվել։

 Համենայնդեպս թուրքական «Միլլիյեթ»-ի մեջբերմամբ հանդիպումից հետո Էրդողանն ասել է. «Հայաստանի վարչապետ մեծարգո Փաշինյանի հետ հանդիպում ենք ունեցել։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների սկզբունքով հասնելու ենք հարաբերությունների լիարժեք նորմալացման մեր նպատակին։ Հատուկ ներկացուցիչների միջոցով փոխադարձաբար շարունակվում են բանակցությունները։ Մենք էլ մեր այսօրվա հանդիպումն անցկացրել ենք ջերմ մթնոլորտում։ Համդիպման ընթացքում խնդրո առարկա դարձան որոշ պահանջներ։ Դրանց առնչությամբ հանձնարարականներ ենք տվել ինչպես հատուկ ներկայացուցչին, այնպես էլ մեր արտգործնախարարին»։ “Timeturk”-ը պահանջների առնչությամբ հավելում է «Միլլիյեթ»-ին, թե բանակցությունների ավարտին (հավանաբար նկատի է ունեցել հատուկ բանագնացներինը) թուրքական կողմը կկատարի անհրաժեշտ քայլերը, իսկ INTERFAX.RU-ն հաստատում, նշելով հանդիպման ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի ունեցած հեռախոսազրույցի մասին։

Փաշինյան-Էրդողան հանդիպմանն անդրադարձել է նաեւ «Աքշամ» թերթը, որի փոխանցմամբ Էրդողանը մատնանշել է. «Մենք (Հայաստանի առջեւ) որեւէ պայման չենք դնում, եթե հաշտության պայմանագիրն ստորագրեն Ադրբեջանի հետ, ապա ինքնըստինքյան կվերանան  բոլոր խնդիրները»։ “CNN Turk”-ը, նշելով Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական եռակողմ հանդիպման մասին, ընդգծում է Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, հաշտության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Էրդողանի հետեւյալ դիրքորոշումը. «Հաշտության պայմանագիրն ստորագրվելու է Թուրքիայի միջնորդությամբ»։

Որքան է հավաստի թուրքական հեռուստատեսության այս տեղեկությունը, դժվար է ասել։ Բայց որ Փաշինյանի հետ հանդիպումը Էրդողանին վարակել է անկեղծության ախտանիշով, ակնհայտ է։ Նա անկեղծորեն մասնակցեց արցախյան  44-օրյա պատերազմին, դրանում անկեղծությամբ ներգրավեց սիրիացի վարձկան ահաբեկիչներին, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ բոլոր չարագործությոիններում անկեղծորեն խրախուսեց եւ շարունակում է խրախուսել ադրբեջանցի հրոսակին, հիմա էլ ամենայն անկեղծությամբ միջնորդի դեր ստանձնում, որ Հայաստանը հաշտության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ, քանի դեռ նրա ազերի եղբայրները ռազմական շարունական ներխուժումներով  ոչ միայն մշտական սպառնալիքի տակ են պահում հայ ժողովրդին, այլեւ շարունակում յուրացնել նրա պատմական տարածքները, խախտելով երկրի ինքնիշխանության հետ նաեւ տարածքային ամբողջականությունը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատուհասկամ՝ սուրիահայերու վարձակալած տուները՝ ռուսերուն

Հաջորդ գրառումը

Կինն ու կյանքը, մազափնջի արգելանքը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Կինն ու կյանքը, մազափնջի արգելանքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի. Փաշինյան

09/06/2025

Փաշինյանի կաթողիկոսահալած գրառումները շարունակվում են՝ ավելի ընդգծելով նրա՝ քննադատություններին անձնական կոմպրոմատներով, շանտաժով ու ծամոնային հիվանդագինությամբ պատասխանելու ոճը։ Նրա նոր գրառումը...

ԿարդալDetails

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական