Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի Թուրքիա այցի ռուսական մամուլի արձագանքներից

27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 20-ից սկսած եւ հետագա օրերին ռուսական շատ լրատվամիջոցներ տեղեկատվական կամ վերլուծական հոդվածներով անդրադարձել են ՀՀ վարչապետի Թուրքիա այցին ու Էրդողանի հետ հանդիպմանը:

Այդ հանդիպումը պատմական որակելով, Բի-Բի-Սիի ռուսական ծառայությունը գրում է, թե Փաշինյանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն ու  ցեղասպանության հարցը օրակարգից հանելը նշանակում են, որ այլեւս խոչընդոտներ չկան հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանների բացման համար: Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը ձգտում է արագ կարգավորման, ապա Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրա համար պայման է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտությունը: Ուստի հայկական դիվանագիտության խնդիրն այժմ այս երկու գործընթացները միմյանցից անջատելն է: Երկու ղեկավարների հանդիպման արդյունքները պիտի ցույց տային, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստ է դրան:

Ալիեւը խորամանկությամբ Փաշինյանից առաջ անցավ, կարծես այս հարցին պատասխանելով՝ նկատում է ռուսական «Սվոբոդնայա պրեսա»-ն: Թուրքիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը խորհրդանշական եւ անօգուտ համարելով՝ լրատվամիջոցը գրում է. «Թուրքական որոշ աղբյուրների տվյալներով, կողմերը պլանավորել էին վերականգնել դիվանագիտական   հարաբերությունները՝ «հետագայում անցնելով տարբեր երկկողմ համաձայնագրերի պատրաստմանը եւ ստորագրմանը»: Ժամանակին Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանի հետ իր անձնական հանդիպումներից մեկը անպայման կավարտվի երկու երկրների միջեւ դեսպանների փոխանակմամբ:

Թուրքիան, ըստ երեւույթին, պատրաստել էր ինչ-որ «ոչ ստանդարտ հայկական գործողություն», որը որոշակի խթանող իմաստ էր հաղորդում Փաշինյանի այցին: Սակայն, ինչպես երեւում է, այն խափանվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից՝ Փաշինյանի ժամանումից առաջ Անկարա կատարած «անսպասելի» այցի ժամանակ»: Բայց եւ Ալիեւը, ըստ հրապարակման, ոչինչ չշահեց: Միտք է հայտնվում, թե «ըստ եղած տեղեկությունների», Ադրբեջանի շահերը պաշտպանող Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ փակ քննարկում է ընթանում: Թուրք փորձագետներն, ըստ այդմ, նշում են, օրինակ, թե Թուրքիան, վերականգնելով հարաբերությունները Հայաստանի հետ, ձգտում է ամրապնդել իր ազդեցությունը Անդրկովկասում, ինչի համար միայն Բաքվի վրա հույս դնելը բավարար չի համարում:

Բոլոր դեպքերում, չարժե թերագնահատել հայ-թուրքական երկխոսության կարեւորությունը, ինչպես նաեւ դրա հնարավոր հետեւանքները ոչ միայն այս երկրների, նրանց հարեւանների, այլ նաեւ «կովկասյան» տարածաշրջանի եւ ամբողջ հետխորհրդային տարածքի համար, խնդրին այսպիսի գնահատական է տվել «Պրոֆիլ» գործարար հանդեսը: Հասկանո՞ւմ են արդյոք Հայաստանի ներկա իշխանությունները՝ Ղարաբաղը բեռ ու Հայոց պետականության իրացման խոչընդոտ համարած, «իրական Հայաստանի» գաղափարն առաջ քաշած, հայկական պետության եզակիությունն ամրապնդել ցանկացող եւ Սփյուռքի որեւէ միջամտությունը մերժող Փաշինյանն ու իր ընկերակիցները, որ ապահովել խաղաղություն՝ տարածքներից հրաժարվելով, իրենց դեռ չի հաջողվել. սա էլ այս հանդեսի մի հարցադրումն է: Հայաստանին ներկայացվող նորանոր պահանջները բնավ վերացական ակադեմիական զրույցներ չեն, ասվում է հրապարակման մեջ: «Եվ այս ամենը՝ այն պայմաններում, երբ Երեւանի ավանդական  դաշնակիցների ուշադրությունը տեղափոխվում է այլ ուղղություններ (Մոսկվայինը՝ Ուկրաինա, Թեհրանինը՝ Իսրայել եւ ամբողջ Մերձավոր Արևելք): Արևմուտքն էլ չի ցանկանում եւ  չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը: Վաշինգտոնն ու Փարիզը, ավելի շուտ, փորձում են օգտվել Ռուսաստանի եւ Իրանի դժվարություններից՝ նրանց վարկաբեկելով հայկական քաղաքական վերնախավի ու հասարակության աչքում՝ առանց փոխարենը իրականում գործուն որեւէ բան առաջարկելու»,- ասվում է հոդվածում:

«Եվրասիա դեյլի» կայքն էլ, անդրադառնալով վերջին «Ստամբուլյան հռչակագրին» ու դրա հետ իսլամական պետությունների ստորագրված մյուս փաստաթղթերին, բերում է «Տովարիշչ գեներալ» տելեգրամյան ալիքի սուր գնահատականներով ու որակումներով հրապարակումը, որը վերնագրված է «Փաշինյանի համաձայնությունը «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ Իրանի սպանությանը մեղսակցություն է»: Երկու իրադարձություն իրար հետ կապվեց, եւ դրանում պատահականություն չկա,ասվում է այնտեղ: Փաշինյանը գնաց Էրդողանի մոտ՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը քննարկելու: Եվ Իրանը, այլ մահմեդական երկրների հետ միասին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերների հետ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում քվեարկեց Բաքվում գրված`«արեւմտյան ադրբեջանցիների» «հայրենիք վերադառնալու» վերաբերյալ բանաձեւի օգտին: Սա, ըստ հրապարակման, Հայաստանի դեպի Արեւմուտք շրջադարձի չափազանց նշանակալի հետեւանքն է: Ռուսաստանը եւ Իրանը, ի դեմս Հայաստանի թշնամի տեսնելով, գնացին, յուրաքանչյուր երկիրն իր ձեւով, վերապայմանավորվելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ նույնպես այնտեղ «վազել հրամայեցին» արեւմտամետ Փաշինյանին: Այսպես Հայաստանն իր ձեռքով Թուրքիային եւ նրա ետեւում կանգնած Մեծ Բրիտանիային կարգեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական «հրամանատարներ», ասվում է հոդվածում:

Ըստ ներկայացվող վերլուծության, Իրանում ռազմական գործողությունները հարցեր են առաջացրել համաշխարհային տերությունների համար լոգիստիկ ռիսկերի տեւողության վերաբերյալ: Եվ եթե Հորմուզի նեղուցում նավարկության ճակատագիրը բոլորովին չի առնչվում Հայաստանին, ապա Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արևմուտք երթուղիների իրանական նեղ վզիկը հենց բոլորին՝ Չինաստանից մինչեւ Թուրքիա, ստիպել է իրենց հայացքները դարձնել դեպի փոքր, թույլ Հայաստանը, որը մինչեւ հիմքը ոչնչացրել է իր սեփական անվտանգության շղթան, այդ իսկ պատճառով այն առանձնանում է իր ժպտերեսությամբ ու հարմարվողությամբ: Իսկ «Զանգեզուրի միջանցքը» (սրա հետ կապված չակերտները միշտ մերն են – Գ. Մ.) իրանական երթուղիների գերազանց, անվճար եւ արագ գործարկվող այլընտրանքն է:

Ինչո՞ւ Իրանը աջակցեց Ադրբեջանի հավակնություններին: Հոդվածագիրը կրկին նշում է՝ կային բազմաթիվ պատճառներ, բայց գլխավորը ակնհայտ է. Թեհրանը չի վստահում Երեւանին եւ չի համարում նրան դաշնակից: Երեւանի համաձայնությունը «Զանգեզուրի միջանցքը» բացելուն այն ժամանակ, երբ Թեհրանը փորձում է փրկել երկրի կյանքը՝ փակելով տարանցիկ լոգիստիկան, հավասարազոր է սպանության մեջ մեղսակից լինելուն:

Փաշինյանի ագրեսիվ արշավը Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա կողմնակիցների, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերություններում Սամվել Կարապետյանի խորհրդանշական կերպարի դեմ, Արցախից Նախիջեւան ցամաքային ճանապարհը Ադրբեջանին փոխանցելու՝ շահերի հերթական կամավոր հանձնումը քողարկելու դասական գործողություն է, ասվում է հոդվածում: 

Պատրաստեց՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Յստակեցման յայտարարութիւն

Հաջորդ գրառումը

 Հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների պատվիրակությունը Ադրբեջանից մտավ Բեռլին՝ համակեցության կեղծիքի կնիքով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

 Հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների պատվիրակությունը Ադրբեջանից մտավ Բեռլին՝ համակեցության կեղծիքի կնիքով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական