Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փաշինյանը բոլոր ջանքերը գործադրում է ընտրություններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու համար»

Գեղամ Մկրտչյան
16/01/2026
- 16 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
62
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ ակադեմիական հայտնի ինստիտուտի գնահատմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր ջանքերն ուղղում է քաղաքական դաշտի մաքրմանը՝ 2026 թվականի ընտրություններում իր հաղթանակի երաշխիքներն ապահովելու համար, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԼԾնԾԿ) զեկույցում: Դրան անդրադարձել է այդ փաստաթուղթն ունեցող ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի հաղորդման, փաստաթղթում նշվում է, թե Հայաստանում ներքաղաքական պայքարը շարունակվում է եւ ավելի ու ավելի կատաղի է դառնում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց:

«Ակնհայտ է, որ 2026 թվականի առաջին կեսի ընտրարշավի ընթացքում դիմակայությունը միայն կսրվի: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության, սփյուռքի անցանկալի ներկայացուցիչների եւ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարության վրա ճնշումը 2025 թվականին աննախադեպ էր: Փաշինյանն իրեն թույլ է տվել նույնիսկ անձնական վիրավորանքներ եւ  սպառնալիքներ Կաթողիկոսի ու Հայ եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգեւորականների հասցեին: ՀԱԵ-ի վրա ճնշման հետ են մեծապես կապված նաեւ  հայտնի գործարար Սամվել Կարապետյանի, նրա անձնական ու գործարար շրջանակի մի մասի նկատմամբ ճնշումները»,- ասվում է զեկույցում: Նաեւ նշվում է, թե շարունակվում են Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, նրանց ընտանիքների անդամների ու կողմնակիցների նկատմամբ հետապնդումները: :

«Այսպիսով, Փաշինյանի թիմն իր բոլոր ջանքերն ու ռեսուրսները կենտրոնացնում է  հանրապետության քաղաքական դաշտի լիակատար մաքրման վրա՝ 2026 թվականի  ընտրություններում իր հաղթանակը երաշխավորելու համար: Փաշինյանին անհրաժեշտ է համոզիչ, անվիճելի հաղթանակ՝ խորհրդարանում իր սահմանադրական մեծամասնությունը պահպանելու համար, ինչը նրան թույլ կտա անցնել սահմանադրական բարեփոխումներին եւ շարունակել իր արտաքին քաղաքական կուրսը՝ ուղղված ԱՄՆ-ի հետ մերձեցմանը եւ արագացված եվրոինտեգրմանը»,- կարծում են հայտնի ակադեմիական ինստիտուտում:

Ընդսմին նշվում է, թե Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փորձագետների գնահատմամբ, առաջիկա ընտրություններում հաջողության բոլոր հնարավորություններն ունի՝ հաշվի առնելով լուրջ մրցակցության բացակայությունը:

«Քաղաքական ուժերի ներկայիս դասավորության հիմնական պատճառներից մեկը, թվում է, նախկին ղեկավարների լուրջ բացասական վարկանիշն է, որը նրանց խանգարում է ապահովել հանրապետության բնակչության զգալի մասի աջակցությունը: Իշխող կուսակցությունը նաեւ իր վարչական ռեսուրսների ու երկրի տեղեկատվական տարածքի փաստացի մենաշնորհի հաշվին, ինչպես երեւում է, ընտրարշավի ակնհայտ ֆավորիտն է: Կառավարության եւ ընդդիմության միջեւ ավանդական դիմակայությունից բացի հարկ է նշել նաեւ Հայաստանում վաղուց պահանջված երրորդ ուժի եւ նոր, վառ ու միաժամանակ միավորող քաղաքական դեմքերի բացակայությունը»,- ընդգծվում է զեկույցում:

Գ. Մ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարիաննա Միրզաբեկյանի ցուցահանդեսում Արցախն է

Հաջորդ գրառումը

Հրեաների թիվը Երեւանում աճում է. հակահրեականություն չկա

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է. Մելիքյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ի նպատակը բիզնեսն է և Իրանի վերահսկումը, ոչ թե Հայաստանի անվտանգությունը. Հարութ Սասունյան

13/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Երաշխիք» Փաշինյանին ոչ ոք չի տվել. դա նրա երևակայության արգասիքն է. Օսկանյան

13/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սփիւռքի Առաջնորդներ Կը Զգուշացնեն, Թէ Հայաստան Կը Սպառնայ Կապերը Խզել Աշխարհասփիւռ Հայ Հասարակութեան Հետ Եկեղեցական Ճգնաժամին Պատճառով

13/02/2026
Հաջորդ գրառումը

Հրեաների թիվը Երեւանում աճում է. հակահրեականություն չկա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական