Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ցնորաց խրախճանք Արցախում»

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանական «Շարղ» օրաթերթն այսպես է վերնագրել Շուշիում անցկացված   հակաիրանական միջոցառման մասին իր հրապարակումը

Իրանում լույս տեսնող «Շարղ» օրաթերթի փոխանցմամբ՝ հնգամյա պարբերականությամբ անցկացվող «Աշխարհաթափառ ազերիների կոնգրեսը» (WAC) ապրիլի 22-ին նիստ է գումարել Շուշիում՝ Իլհամ Ալիեւի ու նրա  տեղակալի մասնակցությամբ: Թերթի բնորոշմամբ՝ միջոցառման խնդրահարույց  դրվագներից էր Թուրքիա ճողոպրած Իրանի անջատողականությունը տարփողող որոշ իրանցիների մասնակցությունը, որոնք սոցցանցերի միջոցով համագումարի ետնաբեմում Ադրբեջանի նախագահի տեղակալուհու հետ իրենց ջերմ զրույցները հավերժացնելու պատեհություն ունեցան:

Խոսքն այն «կոնգրեսի» մասին է, որ նախկինում էլ իր աշխատանքներն ամփոփել է հակաիրանական հայտարարությունների հրապարակմամբ, ու անպատժելիության պայմաններում  շարունակել անխախտ պարբերականությամբ գումարել հերթական նիստերը:

Խոսքն այն «կոնգրեսի» մասին է, որ 2008 թվականին նույնպես հրավերներ էր ուղարկել անջատողականություն քարոզող մի շարք իրանցիների, ինչը դիվանագիտական խիստ ձեւակերպումներով հակադարձվել էր պաշտոնական Թեհրանի կողմից ու կանխվել վերջիններիս մասնակցությունը «կոնգրեսի» հետագա նիստերին:

Թերթի համոզմամբ, պաշտոնական Թեհրանի կողմից հակադարձման չափաբաժինը հավանաբար եղել է անբավարար, քանի որ Ադրբեջանն իրեն թույլ է տվել մեկ անգամ եւս ստուգել իրանական կողմի համբերության բաժակի տարողունակությունը:

Անջատողականների ներկայությունը Շուշիում եւ նրանց նկատմամբ Բաքվի իշխանությունների ջերմ վերաբերմունքը, ամենայն հավանականությամբ, որոշակի ուղերձներ էր պարունակում:

«Շարղ» օրաթերթի հետ զրույցի ժամանակ ազգագրագետ Էհսան Հուշմանդը Շուշիում անցկացված միջոցառման մասին խոսելիս, նախ անդրադարձել է Թուրքիայի դերակատարությանն, ու նշել. «Չնայած Իրանի, եւ հատկապես, նորագույն շրջանում Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերություններ են ձեւավորվել, սակայն Թուրքիան մի խումբ իրանցի անջատողականների  ապաստան տալուց բացի որոշակի հնարավորություններ է տրամադրել վերջիններիս՝  հովանավորելով «Թավրիզ» անվանումով վերլուծական կենտրոնի գործունեությունը, որտեղ հավաքվել են հանրությանը ոչ հայտնի մարդիկ, որոնք ո՛չ տեսաբան են, ո՛չ էլ քաղաքական գործիչ, որոնց միավորող միակ գործոնը Թուրքիայի կառավարության եւ անվտանգության մարմինների նկատմամբ անվերապահ նվիրվածությունն ու Իրանի ապագայի  մասին ցնորական ծրագրերի մշակումն է:

Փորձագետի կարծիքով, «Թավրիզ» կոչված վերլուծական կենտրոնում նույնիսկ մշակվել ու կազմվել է «Իրանի հետիսլամական շրջանի» սահմանադրությունը, որին ցայսօր ԻԻՀ արտաքին գերատեսչությունն ըստ արժանվույն չի հակադարձել:

Թուրքիայի խափանարար գործունեույթյան հետեւանքների մասին Էհսան Հուշմանդն իր միտքն ավելի պատկերավոր արտահայտելու  համար, համեմատություն է անցկացրել, ու նշել. «Արդյո՞ք կարելի է պատկերացնել Թուրքիայի արձագանքը, եթե, օրինակ, Թեհրանում գործունեություն ծավալեր «Դիարբեքիրի հետազոտությունների կենտրոն» անվանումով գրասենյակ, որի առջեւ դրված լիներ Թուրքիայի տարանջատման խնդիրը»: 

Շուշիում անցկացված միջոցառման հետեւանքների շուրջ «Շարղ» օրաթերթի հետ զրույցի ժամանակ տեսակետ է արտահայտել նաեւ «VATAN YOLI» պարբերականի տնօրեն Դավուդ Դաշթբանին, որ մասնավորապես ասել է. «Չպետք է մոռանալ նաեւ, որ իրանցիների մոտ համերաշխությունն ու փոխադարձ կապն այնքան ամուր ու անխախտ է, որ նման միջոցառումների անցկացումը չի կարող դիտվել որպես Իրանի տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգ: Սակայն, միջոցառման անցկացումը կարելի է գնահատել որպես Իրանին սահմանակից Ադրբեջանի կողմից թշնամանք ու անբարյացակամություն արտահայտող վերաբերմունք»:

«Շարղ» օրաթերթի հետ նույն թեմայի շուրջ զրույցի ժամանակ տեսակետ է արտահայտել նաեւ ադրբեջանագետ Սալար Սեյֆ էդ-դինին եւ «Համագումարի» անցկացման տրամաբանության մեջ երեք խնդրահարույց հակաիրանական ենթատեքստ նկատել, որոնցից առաջինը համարել է Իրանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Հայաստանի Սյունիքի մարզը պատկերող միջոցառման լոգոն: Սեյֆ էդ-դինիի կարծիքով, բացառապես ադրբեջանցի զինվորականներով ու անվտանգության աշխատակիցներով զբաղեցված Իրանին սահմանակից Շուշի քաղաքի ընտրությունը, որպես միջոցառման անցկացման վայր, նույնպես ենթատեքստ էր պարունակում: Եվ վերջապես, Իրանի անջատողականների մասնակցությունը համագումարին, Սեյֆ Էդ-դինիի նկատած հակաիրանական ուղղվածություն պարունակով երրորդ ենթատեքստն էր:

Հիշեցնենք, որ Շուշիում կազմակերպված «ցնորաց խրախճանքից» մի քանի օր առաջ, WAC հորջորջվող կազմակերպության խոսնակ Թողրոլ Ալլահվերդիլին, մեկ այլ հակաիրանական ենթատեքստ պարունակող հայտարարությամբ էր հանդես եկել՝  խոստանալով հաջորդ նիստը գումարել Իրանի Թավրիզ քաղաքում: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, դիվանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցեղասպանության տարելիցը նշանավորվեց Թուրքիայից հակասական արձագանքներով

Հաջորդ գրառումը

Հոն՝ ինչո՞ւ, հոս՝ ինչո՞ւ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025
Հրապարակախոսություն

2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը. դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված

30/09/2025
Քաղաքականություն

Ինձ շատ հետաքրքիր է՝ դուք որտեղի՞ց գիտեք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտե՞ղ եք կարդացել. Փաշինյան

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն. Արա Այվազյան

30/09/2025
Հաջորդ գրառումը

Հոն՝ ինչո՞ւ, հոս՝ ինչո՞ւ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի...

ԿարդալDetails

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական