Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տրագիկոմեդիա՝ հայտնի չէ՝ քանի գործողությամբ

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական քայլն ապաքաղաքական որակելու կոչերը դեկտեմբերի 12-ից ի վեր ականջ են սղոցում:

«Մեր ակցիան հումանիստական է», «Մեր բողոքն ուղղված է աշխարհին. աշխա՛րհ, զարթնիր, Ադրբեջանը փակել է Կյանքի ճանապարհը», «Մենք ոչինչ չունենք պահանջելու ՀՀ իշխանություններից, նրանք ի՞նչ անեն, որ ադրբեջանցիները հայերին չեն սիրում, ուզում են աշխարհի երեսից հայերը վերանան, Արցախի ու Հայաստանի ժողովրդին ուզում են ցեղասպանել». բողոքի մի քանի տասնյակ ցույցերի ընթացքում  զգուշավորություն դրսեւորելով՝ հայտարարում էին ուսանողները, բժիշկները, մշակույթի մարդիկ, հասարակական կառույցների ներկայացուցիչները: Եթե քիչ թե շատ համախմբված ակցիա՝ ուրեմն անպայման ապաքաղաքական «վահանով»:

Մի հարցնող լինի՝ պաստառներին գրել եք՝ Ադրբեջանն ուզում է հայերին ցեղասպանել: Հայրենի կառավարությանը չե՞ք ուզում հարցնել՝ հայերին ցեղասպանել ցանկացող Ադրբեջանի հե՞տ եք Խաղաղության պայմանագիրն ուզում կնքել:

Զարմանալի՞ էր, որ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անժամկետ շուրջօրյա նստացույց էր անում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ: Զարմանալի՞ էր, որ բացի ԵՊՀ ուսանողներից, Արցախին աջակցելուն ուղղված բոլոր ցույցերն ու բողոքի ակցիաները տեղի են ունեցել ու շարունակվում են ՄԱԿ-ի գրասենյակի, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատների առաջ: Միայն ԵՊՀ ուսանողները պահանջեցին Հայաստանի կառավարությունից տեր կանգնել Արցախին ու արցախահայությանը, կատարել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու՝ ի պաշտոնե, օրենքով ստանձնած  պարտավորությունը:

Անգամ արցախցի ուսանողների մշտական ցույցերից եւ ոչ մեկը չանցկացվեց Կառավարության դիմաց:

Հայաստանի իշխանություններն էլ, Թումանյանի ասած՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», իրենց անհոգ, անդարդ առօրյայով են զբաղված՝ դատավոր են նշանակում, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, «Եվրատեսիլ» են գնում, հարսանիք, Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին են ուշիուշով հետեւում, Մեսսի ու Մբապեի ֆուտբոլային հնարքները լրագրողական լսարանի առաջ վերլուծում, իրար «ջան» են ասում, «ջան» լսում:

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ ամբիոնից ոչ հռետորական հարց տվեց ընդիմությանը. «Հայաստա՞նն է հզոր պետություն, թե՞ Ռուսաստանը: Կարծում եմ՝ Ռուսաստանը, չէ՞: Բա եթե Ռուսաստանը, հզոր լինելով, չի կարողանում Բերձորի միջանցքը բացել, Հայաստանը ո՞նց կարող է բացել»:

 Լսեք քաղաքական, դիվանագիտական, պետական մտածելակերպի հետ ոչ մի աղերս չունեցող  հայտարարություններ ու համակերպվեք կուշտ կամ սոված զոհաբերվելու մտքի հետ:

Եթե Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, իսկ հիմա՝ պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ցուցադրական բարկանում է լրագողների վրա, թե՝ հերի՛ք է Բերձորի միջանցքի փակման  մեղավորներ ու պատասխանատուներ փնտրեք, միակ մեղավորը Թուրքիան ու Ադրբեջանն են, էլ ուրիշ ի՞նչ սպասենք Արցախի ու Հայաստանի իշխանություններից:

Եթե նույն Դավիթ Բաբայանը լրագրողին իբր հիշեցնում է՝ Բերձորի միջանցքն առաջին անգամ չի փակվում: Ադրբեջանցիներն այն փակել են նաեւ դեկտեմբերի 3-ին, փակում էին նաեւ 1990-ականներին:

Դավիթ Բաբայանը, վաստահ ենք, լավ հիշողություն ունի, 1990-ականների դեպքերի ականատեսն ու վկան է եղել, գիտե, որ 1992 թվականի մայիսի 17-18-ին հայկական զինուժն ազատագրել է Բերձորի մարդասիրական միջանցքը, որով վերջապես ապահովվեց Արցախի ու Հայաստանի ցամաքային կապը:  Միջանցքի ազատագրումն արցախյան պատերազմում բեկում մտցրեց: Ադրբեջանցիները կորցրին վերահսկողությունն Արցախի մի շարք գյուղերի, բարձունքների վրա, այլեւս չէին կարող ռմբակոծել հայկական բնակավայրերը: Բերձորի, այն ժամանակ՝ Լաչինի միջանցքն ազատագրելով՝ Արցախն ազատվեց շրջափակումից, ու հաստատվեց Ստեփանակերտ-Գորիս կապը:

Մինչ միջանցքի ազատագրումը՝ 1990-ականներին, շրջափակված Արցախի հետ կապն ապահովվում էր օդային ճանապարհով, իսկ հիմա Արցախը լիովին է շրջափակված, օդային ուղիներն էլ չեն կարող գործել:

Դիվանագետ Դավիթ Բաբայանը պետք է որ իմանա՝ 1992 թվականին Բերձորի միջանցքի ազատագրումից ի վեր՝ 30 տարի շարունակ, այդ միջանցքը, որ իրավամբ կոչվում է  Կյանքի ճանապարհ,  ոչ մի անգամ չի փակվել: Ռազմավարական նշանակության այդ հատվածը 30 տարի եղել է հայկական վերահսկողության ներքո, ու միայն Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի իշխանության գալով մենք կորցրինք Արցախը Մայր Հայաստանին կապող արյունատար վերջին անոթը: Այս դառն իրականությունը  ներկայիս իշխանությունների օրոք ենք «վայելում»:

Այս օրը կանխատեսելով էին պետական շահի գիտակցում ունեցաղ գործիչները կոկորդ պատռում՝ միայն թե Քաշաթաղը չկորցնենք, Քաշաթաղն Արցախի վահանն է, ամեն ինչ պետք է արվի, որ Քաշաթաղի շրջանը մեզ մնա: Այդպես մենք կփրկենք Արցախի վերջին բեկորը: Մանավանդ որ թշնամու ոտքը պատերազմի ժամանակ Քաշաթաղ չէր մտել, թուրքը չէր գրավել Քաշաթաղը:

Արտա՛կ Բեգլարյան, արդեն ցույց արած ու ցույց անելու պատրաստվող տիկնայք ու պարոնայք, հենց միայն այս խնդրի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են. եթե լիներ այընտրանքային ճանապարհը, լավ մշակված ու բոլոր կողմերի հետ հստակ պայմանավորված թատերական այս տրագիկոմեդիան չէր լինի: Բայց քանի որ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի տարածքների հետ կապված ավելի հեռահար  ու հեռավար պլաններ կան, այլընտանքային ճանապարհը չպետք է կառուցվեր, այս տրագիկոմեդիան էլ պետք է բեմադրվեր:

5 տարեկան մանչուկն էլ կհասկանար, որ Բերձորը տալով՝ կտրվելու է Արցախի հետ  Հայաստանի վերջին թելը: Ու տվեցին:

Քարինտակ-Շուշի ճանապարահը փակ է, իսկ ո՞ւր է այլընտարնքային՝ Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհը, որը պետք է կառուցեր հայկական կողմը՝ Հայաստանն ու Արցախը: Երկու տարուց ավելի է անցել պատերազմից ու նոյեմբերի 9-ի պայմանագրից, ինչո՞ւ այլընտարնաքային ճանապարհը կառուցված չէ:

Սրա համար է՞լ են ՄԱԿ-ը, ՌԴ դասպանատունը, ռուս խաղաղապահները մեղավոր:

5 տարեկան մանչուկն անգամ չէր կասկածի, որ ադրբեջանցիները մի օր փակելու են Բերձորի միջանցքը ու Արցախի օղակն ավելի են սեղմելու, հոգեբանական ճնշումների են ենթարկելու, բարոյալքելու են արցախցիներին, որպեսզի նրանք հեռանան իրենց հայրենիքից, ու առանց մի փամփուշտ արձակելու, «փափուկ ուժի» կիրառմամբ՝ Ադրբեջանն ստանալու է ամբողջական Արցախը՝ առանց արցախահայության:

Կամ՝ Զանգեզուրի միջանցք՝ Բերձորի միջանցքի դիմաց: Այս ծրագիրն էլ խիստ շահեկան է Ադրբեջանի ու ոչ միայն Ադրբեջանի համար: Ու այստեղ պարզ է դառնում, թե ինչու Հայաստանի ու Արցախի իշխանությունները մինչեւ հիմա չեն կառուցել Բերձորի ճանապարհի այլընտրանքը՝ Ստեփանակերտը Հայաստանին  կապող մյուս ճանապարհը:

Իսկ միգուցե իշխանությունները որոշել են ավելորդ ծախս չանել ու այլընտրանքային ճանապարհը չկառուցել հենց այ՛ս սցենարի զարգացմանն սպասելով:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպայի վրա մունաթ են գալիս, ՌԴ-ին՝ ավելի ընդլայնված մանդատ տալիս

Հաջորդ գրառումը

Ընդդիմադիրներն ու իշխանականները տպավորված են ՄԱԿ-ում հնչած ելույթներից, բայց դրանք միանաշանակ չեն ընդունում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025
Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
Հաջորդ գրառումը

Ընդդիմադիրներն ու իշխանականները տպավորված են ՄԱԿ-ում հնչած ելույթներից, բայց դրանք միանաշանակ չեն ընդունում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական...

ԿարդալDetails

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

20/09/2025

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական