Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Սուչյան. Վայելելով նավարկությունս՝ սպասում եմ նավահանգիստ հասնելուն

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 30-ին Երեւանի ճարտարապետների միության դահլիճում տեղի ունեցավ Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը: Համերգին ընդառաջ՝ զրույց ունեցանք նրա նորանշանակ գեղարվեստական ղեկավար, տաղանդավոր շեփորահար Տիգրան Սուչյանի հետ: Նա ծնվել է Երեւանում, ավարտել է Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետեւ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նվագել է Հայաստանի պետական ջազ նվագախմբում, Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ եւ էստրադային նվագախմբում, «Armenian Navy Band», «Կատուներ», «Սոնետ», «Quintet» խմբերում: Հանդիսանում է «Դիալոգ» նախագծի հիմնադիրը, ներկայումս ղեկավարում է Արցախի պետական ջազ նվագախումբը:

-Տիգրա՛ն, երաժիշտ հանրությանը դուք հայտնի եք առավելապես որպես շեփորահար, իսկ այժմ ղեկավարում եք Արցախի պետական ջազ նվագախումբը: Պատմե՛ք նախ, ինչպե՞ս կայացավ ձեր մուտքը երաժշտական աշխարհ եւ երբեւէ պատկերացնո՞ւմ էիք ձեզ որեւէ կոլեկտիվի ղեկին:

-Որքան ինձ հիշում եմ՝ երաժշտության մեջ եմ իմ ամբողջ էությամբ: Միշտ երգել եմ ու շատ եմ սիրել: Մայրս վերջապես ինձ տարավ երաժշտական դպրոց՝ երգեցողության: Վեց տարեկանից երգել եմ երգչախմբում: Իսկ 11 տարեկանից սիրահարվել եմ շեփորի ձայնին եւ ընդունվել փողային նվագախումբ: Շեփորն ինքս եմ ընտրել: Իսկ երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ նման՝ որպես ղեկավար հանդես գալ: Սա շատ պարտավորեցնող է եւ միաժամանակ մեծ պատիվ, հատկապես պատերազմից հետո` այս պատասխանատու պահին:

-Հետեւելով ձեր գործունեությանը՝ հիշում եմ 2020-ի պատերազմից հետո արցախցի երեխաների հետ իրականացվող նախագիծը: Ընդհանրապես, ինչպե՞ս սկսվեց Արցախի հետ ձեր երաժշտական առնչությունը:

-Պատերազմի օրերին «Նեքսուս» արվեստի կենտրոնում ծանոթացա Արցախից տեղահանված երաժշտական կրթություն ունեցող երեխաների հետ եւ շատ հարազատացանք: Նրանց միջից ընտրեցի համեմատաբար ավելի տաղանդավոր երեխաների եւ ստեղծեցինք «Արցախիկներ» խումբը: Այնուհետեւ փորձեցինք Արցախում ելույթներ կազմակերպել այդ խմբով: Կարծում եմ՝ շատ հաջողված մտահղացում էր: Այն շատերին դուր եկավ, եւ մենք որոշեցինք շարժվել ավելի պրոֆեսիոնալ ուղիով: Այժմ նրանք ինքնուրույն եւ հասուն երաժիշտներ են: Եվ ես, որպես նրանց ավագ ընկեր, շատ եմ հպարտանում իրենց հաջողություններով:

-Ունե՞ք արդյոք Արցախի հետ կապող որեւէ հանգամանք՝ մասնագիտական գործունեությունից բացի: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել Երեւան-Արցախ ուղիները:

-Բացարձակ չկա ազգակցական ու նման որեւէ կապ: Եվ կարծում եմ՝ դա պայման չէ: Իսկ համատեղելը, իմ կարծիքով, շատ լավ է ստացվում, քանզի երաժշտի կյանքը հետաքրքրական է դառնում ճանապարհորդելով: Իմ ամբողջ կյանքն է այդպես անցել, եւ ես ինձ լավ եմ զգում:

-Գալով արդեն Արցախի ջազ նվագախմբի հետ ձեր գործունեության նոր հանգրվանին՝ պատմե՛ք, ի՞նչ առիթով կամ գուցե՝ ո՞ւմ հրավերով կայացավ ձեր հանդիպումը եւ որոշումը՝ ղեկավարել նվագախումբը:

-Երեւի մարդիկ ինձ նկատեցին, եւ օրերից մի օր ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից զանգահարելով՝ առաջարկեցին ղեկավարել ջազ նվագախումբը: Ինձ համար շատ անսպասելի էր, բայց մեծ հաճույքով համաձայնեցի:

-Ինչպիսի՞ն էր արցախցի երաժիշտների պատրաստվածությունը մասնագիտական եւ հատկապես՝ ջազի բնագավառում: Ի՞նչ խնդիրների բախվեցիք կամ ի՞նչ փոփոխություններ եղան կամ չեղան:

-Շատ տաղանդավոր երաժիշտների հանդիպեցի, որոնք ինձ շատ լավ ընդունեցին: Նախքան իմ ղեկավարելը՝ նվագախումբը մոտ 15 տարվա փորձ ուներ: Սակայն ես ավելի շատ գնացի ոչ ավանդական ոճի ճանապարհով, այլ՝ ավելի ժամանակակից եւ ստեղծագործական ոճով: Խնդիրները շատ էին ու բազմապրոֆիլ: Բայց երբ միասնական ենք՝ բոլորն էլ հաղթահարելի են: Իմ ընկերները միշտ իմ կողքին են եւ հավատում են ինձ, ինչն ինձ համար շատ կարեւոր է, եւ այս դեպքում ոչ մի խնդիր անլուծելի չէ: Կան խանգարող եւ նախանձի մեջ խորտակված մարդիկ, որոնք անճարությունից ու փոքրոգությունից դրդված՝ փորձում են խնդիրներ ստեղծել: Բայց մենք դա լավ հասկանում ենք, եւ դա նույնիսկ մեզ ավելի է ուժեղացնում:

-Մի փոքր պատմե՛ք ձեր ղեկավարության ժամանակաշրջանից սկսած համերգների, նախագծերի մասին. ի՞նչ գաղափարներ եք արդեն հասցրել իրականացնել:

-Մենք արդեն հասցրել ենք փոխել համերգային ծրագիրը, դարձնել այն ավելի բազմապրոֆիլ: Ունեցել ենք բազմաթիվ համերգներ թե՛ մեծ, թե՛ փոքր կազմով: Նվագախումբն ունի երիտասարդների կազմ, որոնք արդեն շատ բան են սովորել: Փորձում ենք սերնդափոխություն անել եւ երիտասարդներին ներգրավել տարբեր ոճերի մեջ:

-Նոյեմբերի 30-ին Երեւանում կայանացավ Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը: Կարելի՞ է ասել, որ սա հայ երաժշտական ասպարեզում կոլեկտիվի ներկայացման եւ իր տեղը գտնելու առաջին լուրջ հայտն է: Պատմե՛ք մի փոքր համերգային ծրագրի, համագործակցությունների մասին:

-Այո՛, սա Երեւանում ներկայանալու մեծ հնարավորություն է, այն շատ կարեւոր է նվագախմբի համար: Մենք պատրաստվում ենք ավելի հաճախ նման միջոցառումներ կազմակերպել, եւ եթե հաջողվի, ապա կփորձենք հյուրախաղերով մեկնել արտերկիր: Եվ, իհարկե, կարեւոր է, երբ մեզ միանում են երեւանյան ջազի ասպարեզի արտիստները: Սա փորձի փոխանակման շատ մեծ առիթ է:

-Ի՞նչպիսին եք տեսնում Արցախի պետական ջազ նվագախմբի ապագան: Հարցս թերեւս ուղիղ կապ ունի նաեւ Արցախի գոյաբանական խնդրի, այնտեղ հայ մարդու ապրելու եւ արարելու իրավունքի, հայ հողի պահպանման հետ: Խոսե՛նք մի փոքր ապագայի ծրագրերի մասին, եթե դրանք ուրվագծվում են:

-Արցախի պետական ջազ նվագախմբի ապագան չեմ կարող կանխատեսել: Միայն կարող եմ ասել, որ մենք արդեն ընկերներ ենք եւ ինչ էլ լինի՝ շարունակելու ենք մեր գործը: Եվ երաժշտությունը պետք է միշտ հնչի: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, եւ արցախցի երաժիշտներն ապահով կշարունակեն իրենց գործն իրենց հայրենի հողում:

-Եվ վերջում՝ ո՞րն է որպես մարդ եւ երաժիշտ Տիգրան Սուչյանի կյանքի տեսլականը կամ հավատամքը:

-Սա թերեւս ամենադժվար հարցն է: Փորձեմ հեռվից գալ: Շատերն ասում են՝ իբր հայրենասեր եմ ու նման պաթոսային մտքեր: Բայց ես այդպես էլ չհասկացա այդ բառի բուն իմաստը: Ես կասեի` ատում եմ այդ բառը եւ չեմ ուզում կապել իմ գործունեության հետ: Ես երաժիշտ եմ եւ սիրում եմ իմ գործը: Սիրում եմ հաղորդել իմ փորձը թե՛ փորձառու, թե՛ սկսնակ երաժիշտներին: Սա, կարելի է ասել, իմ էգոն է, եթե կարելի է այդպես արտահայտվել: Սա իմ անձնական հաճույքն է, որով երեւի փորձում եմ ինքս ինձ գոհացնել: Եվ վերջապես, կարելի է ամբողջ կյանքում սովորել թե՛ ինձնից ավելի փորձառու մասնագետներից, թե՛ սկսնակներից: Ես կարծես մտել եմ մի հորդառատ գետ, որն ինձ տանում է այն տեղը, որը ես միայն երազում եմ տեսել: Վայելելով նավարկությունս՝ սպասում եմ նավահանգիստ հասնելուն…

-Շնորհակալությո՛ւն հետաքրքրական զրույցի համար, Տիգրա՛ն, մաղթում եմ ձեզ եւ նվագախմբին նորանոր հաջողություններ:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Երաժշտագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղիշե Չարենց 125

Հաջորդ գրառումը

Տապալեցա՛ւ հայ մամուլի մատենագիտութեան 81-ամեայ կաղնին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Տապալեցա՛ւ հայ մամուլի մատենագիտութեան 81-ամեայ կաղնին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական