Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վտանգավոր քաղաքական տուրբուլենտություն

Մարիետա Խաչատրյան
07/02/2025
- 7 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
64
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ովքեր դիտում էին Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը սոցիալական ցանցի նրա էջում` տեսել են, թե բացասական արձագանքների ինչ տարափ էր տեղում մեկնաբանությունների բաժնում, ու թեեւ դրանք նույն վայրկյանին ջնջվում էին, սակայն ակնդետ հետեւողի համար միայն այդ մեկնաբանություններից էլ պարզ էր, թե ո՞ր աստիճանի ցածր է Փաշինյանի ու նրա իշխանության վարկանիշն այս պահին: Նկատի չունենք ո՛չ ընդդիմախոս, եւ ո՛չ իշխանամետ ֆեյքերի մեկնաբանություննները, որոնց տարբերակելը շատ հեշտ է, այլ իրոք հանրության լայն շերտերը ներկայացնող օգտատերերի:

Այսինքն` իշխանությունը հիմա առավել, քան երբեւէ ամենացածր վարկանիշն ունի, ու այդ վարկանիշով փորձում է իրականացնել հակասոցիալական բնույթի (կամ այդպես ընկալվող) մի շարք նախաձեռնություններ` համընդհանուր հայտարարագրում, շրջանառության հարկի տոկոսադրույքի բարձրացում, տրանսպորտի թանկացում, աղբահանության վարձավճարի գանձման անտրամաբանական տարբերակ, գույքահարկը տարեցտարի թանկացնող` նախկինում ընդունված օրենքի չկասեցում եւ այլն: Եթե պատերազմն ու պարտությունը չլինեին, այս բոլորն կիրականացվեր իշխանության բարձր վարկանիշի պարագայում, միգուցե եւ հանրության հակազդեցությունն այս բոլորին այդքան ցայտուն չլիներ:

Մինչդեռ հանրությունը զանգվածաբար դժգոհ է իշխանության որակումով` այս բարեփոխումներից, ժողովրդի որակումով` մարդկանց գրպանը մտնող, սոցիալական վիճակը վատթարացնող որոշումներից եւ օրենքներից:

Սակայն զարմանալին այն է, որ իշխանության ներսում այս վերաբերմամբ հետեւությունների չեն հանգում, տրանսպորտի 150 դրամանոց սակագինը վկա: Նրանք, ինչպես եւ բոլոր նախորդ իշխանությունները, օտարվել են հանրության լայն շերտերից, փակվել են իրենց կողմնակիցների, բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների, սեփական շքեղ մեքենաներով շրջողների (հա, ի՞նչ եղավ շքեղության հարկը) կաղապարում եւ չեն ստանում այն իրական ազդակները, որ կան հանրության մեջ: Մանավանդ, որ հաստիքով փիարշչիկները ջանք չեն խնայում` վարչապետի եւ իշխանության տեսադաշտից հեռու պահելու մարդկանց իրական տրամադրությունները եւ ջերմոցային պայմաններ ապահովելու իշխանության համար:

Մինչդեռ իրականությունն այն է, որ հանրության լայն շերտերն իրենց օտարված են զգում իշխանությունից էլ, ընդդիմությունից էլ, չնայած վերջինիս տարբեր թեւերին թվում է, որ եթե հանրությունն իշխանությունից դժգոհ է, ուրեմն ավտոմատ իր կողմնակիցն է: Իհարկե ոչ, ընդդիմությունը եւս, ինչպես իշխանությունը, հանրության լայն շերտերի վրա ազդեցություն լայն առումով չունի, եւ հենց այդ պատճառով առիթից առիթ դժգոհությունը գեներացնելու ընդդիմության տարբեր թեւերի ախորժակը հազիվ թե մեծ սնունդ ստանա: Պատճառները տարբեր են` նախ որ տարբեր ընդդիմադիր շրջանակներ ու գործիչներ, անցյալի կնիքը կրելով, լիովին արժեզրկված են, չնայած անձամբ իրենք դա կա՛մ չեն զգում, կա՛մ իմանալով դա` համառում ու պնդաճակատություն են անում, իրենք եւս սեփական կողմնակիցների ու սեփական լրատվամիջոցների ամենօրյա փառաբանության ջերմոցային պայմաններում գտնվելով եւ էլի կտրվելով իրականությունից: Ավելին, նրանք չեն զլանում բոլորից դժգոհ հայ մարդուն տարբեր որակումներ տալ` իբր իրենք, ու միայն իրենք են գիտակից, հայրենասեր, ազգասեր, հայրենիք փրկող, իսկ զանգվածներն այնքան անկիրթ ու փորի գերի են, այնքան զոմբի ու ժեխ են, որ նրանց պատճառով հայրենիք փրկելու իրենց սուրբ գործը չի ստացվում: Ու անգամ վիրավորում են այն հատուկենտ մարդկանց, որոնք հանկարծ ու ճշմարտություն կասեն իրենց երեսին, կփորձեն նրանց մատուցել իրականությունը, իրական պատկերը դեմ կտան իրանց:

Այսինքն` իշխանությունն ու ընդդիմությունը հանրության լայն շերտերին անտեսելու, պիտակավորելու, իրենցից կիլոմետրերով հեռու պահելու համարյա թե նույն մտայնությունն են դրսեւորում: Էլ չասած, որ այս պարադիգմայից դուրս մարդկանց եւ շրջանակներին երկուսն էլ թշնամի են համարում` թույլ չտալով նոր մտայնության եւ դրանց կրողների առաջացումը:

Արդյունքում հանրության լայն շերտերը`«անգիտակիցները» , «անհայրենիքները»,«թերուսներն» ու«անկիրթները», իսկ իրականում` ժողովրդի լայն շերտերն օտարված են երկուսից էլ, երկուսին էլ հայհոյում են հավասարապես, երկուսին էլ իրենց բարեկամ չեն համարում:

Հիմա նկարագրենք, թե դա ինչ աստիճանի վտանգավոր քաղաքական տուրբուլենտ (ցնցումային) վիճակ է ստեղծում Հայաստանի համար:

Առաջին, դա կարող է խորացնել անտարբերությունն ամեն բանի նկատմամբ, այդ թվում` երկրի ամենաբախտորոշ իրադարձությունների ժամանակ համապատասխան վերաբերմունք դրսեւորելու.

Առաջիկա ընտրություններում կարող է բերել զանգվածորեն ընտրատեղամասեր չներկայանալուն:

Արտագաղթի զանգվածային դրսեւորումների (հիմա էլ այդպիսի միտում կա ըստ վիճակագրության), չնայած հայերիս հիմնական արտագաղթի երկրներում միգրացիոն քաղաքականության խստացմանը:

Կարող է նպաստել տարբեր երկրներից ուղարկված արկածախնդիրների ջրաղացին ջուր լցնելուն, տարբեր արտաքին միջամտություններին տրվելուն:

Եւ ամենավտանգավորը` իր իշխանությունից, ընդդիմությունից, քաղաքական շրջանակներից օտարված ժողովուրդը կարող է անտարբեր դառնալ արտաքին վտանգների դեմ եւ երկրի պաշտպանությունն իր գործը չհամարել:

Այլ բազմաթիվ վտանգներ կան` աշխարհաքաղաքական այս անկանխատեսելի, ամեն օր նոր իրավիճակների մոդելավորման ժամանակաշրջանում: Ո՞վ կմտածեր, որ, օրինակ, ներկա իշխանությանը կառավարման բերող եւ արտաքին դոնորներից սնվող հասարակական սեկտորը նախագահ Թրամփի մի որոշմամբ (Զարգացման միջազգային կազմակերպության կասեցմամբ) այս պահին կզրկվի ֆինանսավորումից, կամ հենց ամերիկյան պաշտոնյան քովիդը կանվանի կենսաբանական զենք` քովիդի գլոբալ բլեֆի միջազգային եւ մեր տեղական պատասխանատուներին պատժվելու հավանականությունը չբացառելով:

Դե իսկ մեզ համար քաղաքական վտանգավոր տուրբուլենտություն ստեղծողները ո՛չ ուզում են փոխվել, ո՛չ ուզում են ճանապարհ զիջել երկիրն իրապես նեղ վիճակից դուրս բերելու ուղիները տեսնող նորերի համար, ո՛չ ուզում են խորհրդարանում գծված քաղաքական քարտեզի ձեւաչափերից դուրս գալ (ասենք` ՀՅԴ-ն կարող է վայր դնել մանդատները, դուրս գալ եւ միավորել բոլոր ազգային, ձախ ուժերին, թե չէ պարզվում է` ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն է սոցիալիստ): Մի ուրիշ թեւ կարող է առավել աջ դիրքավորված ուժերին միավորել: Ի վերջո տարբեր տեղաշարժերը հնարավոր դարձնելով` փոխել այսօրվա ամուլ դրվածքը : Բայց չէ, իշխանության համար էլ է կոմֆորտ, որ ընդդիմությունը շարունակում է բանեցնել իրեն սպառած դիմակայության ձեւաչափը: Վարչապետն էլ շարունակում է առանց կանգ առնելու, անվերջ ու անդադար, դրա կոմպետենտությունն ունենալ-չունենալով, խոսել ամեն թեմայից` մեր ցեղասպանվելու շարժառիթները հասկանալու անհրաժեշտությունից (վայ-վայ-վայ` դա հենց Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու ակտ է, եւ դա անգամ Լեմկինի ինստիտուտն արձանագրեց), պարտությունը պետություն ունենալու շանս համարելուց` մինչեւ կրոն ու պատմություն: Թե ասա` վարչապետ մարդ, ինչ գործ ունես կառավարության կրոնի տեսչության պետի մակարդակի միջոցառման` Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին մասնակցես, որ մի հատ էլ էկումենիկ առաջնորդի կասկածելի կերպարը ձգես վրադ: Էն գլխից էլ պարզ չէ՞ր, որ Բլինքենի հետ համագործակցության կանոնադրություն ստորագրած երկրի ղեկավարին Թրամփն ընդունողը չի, եթե դա էր գնալու թաքնված նպատակը:
Ընդդիմությունն էլ շարունակում է թունդ բառերով էս ամենը քննադատել ու խոսել իշխանափոխությունից: Բա լավ, որտե՞ղ եք տեսել առանց ժողովրդի իշխանափոխություն, կամ հո նա չի գժվե՞լ, որ ձեր ներկայացրած հներին բերի իշխանության, որքան էլ դժգոհ է ներկաներից: Իսկ հանրությունը շարունակում է օտարվել ու օտարվել` իր հոգսին գլուխը կախած, աղքատ ազգականի նվաստացուցիչ կարգավիճակում հայտնված, թանկացումների դեմ տարերային պոռթկումներով, հավասարապես բոլորին չվստահելով ու բոլորին հայհոյելով, իսկ դրա վտանգները տե՛ս վերն իմ նշած տարբերակներում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.
https: //www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրիայի առաջնորդի այցը Ռիադ եւ Անկարա

Հաջորդ գրառումը

Ո՞վ եւ ովքե՞ր են օգտվում «քաղաքավարության» վնասներից

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Ո՞վ եւ ովքե՞ր են օգտվում «քաղաքավարության» վնասներից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական