Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վիրավորված՝ պետության համար, վիրավորած՝ պետությունից

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պրոթեզ տալ չի նշանակում բուժել…

-Դե, վերքը լավացել է, դուք միանգամայն աշխատունակ եք:

-Մերը վերք չի, բացակայող վերջույթ է…

Փորձաքննիչ բժիշկը 44-օրյա պատերազմի մասնակից, լեյտենանտ Արամ Քալանթարյանի հաշմանդամության կարգը որոշելիս այդպես էլ չի կարողացել բացատրել, թե ինչպես է մի վերջույթ կորցրած անձնավորության կարգավիճակը հավասարեցրել  խրոնիկական ճնշում ունեցող անձի կարգավիճակին:

Արամը  պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է, զրկվել մեկ ոտքից, սկզբում ստացել է 2-րդ կարգի ընդհանուր հաշմանդամության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նշանակվել է հատուցում ամսական 200.000 դրամի չափով: Այժմ նրա հաշմանդամության խումբն իջեցրել են երրորդի  եւ զրկել հատուցումից:

«Մեկ տարում իմ առողջական վիճակի մեջ ոչինչ չի փոխվել: Հաշվի չեն առնում, որ չնայած շարժունակություն ապահովող պրոթեզի առկայությանը, վերջույթից զրկված անձինք զգալի սահմանափակումներ ունեն ինչպես կենցաղում, այնպես էլ հասարակական վայրերում, ինչպես նաեւ այն փաստը, որ պրոթեզները նախատեսված չեն մշտական կրման համար, ասում են՝ պրոթեզ ենք տվել, գնացեք աշխատեք»,- ասում է Արամը:

2022 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս իրականացվել է 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած շուրջ 553 անձի բժշկասոցիալական փորձաքննություն: Վերափորձաքննության արդյունքում 2-րդ խմբից 1-ին խումբ բարձրացվել է 1 անձի հաշմանդամությունը, 2-րդ խմբի 79 անձի մոտ կարգի փոփոխություն չի եղել: 2-րդ խմբից 3-րդ խումբ է իջեցվել 94 անձ, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 314 անձի մոտ: Հաշմանդամ չի ճանաչվել 159 անձ:

Մատաղիսում ռմբակոծությունից ձեռքը կորցրած Վլադ Վարդանյանի հաշմանդամության երկրորդ կարգը մի քանի ամիս առաջ երրորդ է դարձել: Վստահ է, որ կարգն իջեցրել են հիմնադրամի գումարից իրեն զրկելու համար: Նա վստահ է, որ փորձաքննություն իրականացնող մարմինը ճիշտ գնահատում չի իրականացրել.

«Ձեռքի պրոթեզը ձեռք չէ: Պրոթեզը ինչքան էլ լինի ֆունկցիոնալ, ինչքան էլ այն գերժամանակակից լինի, նորագույն տեխնոլոգիաներով լինի, բնական ձեռքի ֆունկցիոնալությանը չի կարող լիարժեք փոխարինել»:

Զինվորի տան իրավաբան Լիլիթ Նալբանդյանն այժմ մի քանի հայցադիմումներ է ներկայացրել: Նրա խոսքով` վիճելի է, երբ նշվում է, թե անձը հարմարվել է պրոթեզին կամ անձի ֆունկցիոնալությունն ինչ-որ չափով բարելավվել է:

«Մենք ունենք իրավական բաց եւ իրավական նորմերը յուրովի մեկնաբանելու խնդիր: Այս օրենսդրական բացերը պետք է լուծվեն համակարգային մոտեցմամբ»:

2022 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս իրականացվել է պատերազմին մասնակցած 77 անձի բողոքարկման եւ հսկողական կարգով բժշկասոցիալական վերափորձաքննություն, որի արդյունքների մասին նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնել:

Մարդիկ, որոնք իրենց առողջությունը զոհաբերել են հանուն վիրավոր հայրենիքի պաշտպանության, զգում են իրենց անտեսված, այդ նույն պետության կողմից:

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տապալեցա՛ւ հայ մամուլի մատենագիտութեան 81-ամեայ կաղնին

Հաջորդ գրառումը

Լեզուին մթագնումը

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Լեզուին մթագնումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական