Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերլուծելով Փաշինյանի այցը Վաշինգտոն

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
26
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայցելով հեղինակի ներողամտությունը, ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք նույն թեմայի շուրջ նրա երկու հոդվածների համատեղ բովանդակությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի «Ամերիկան` առաջնային» հասկացության վրա հիմնված նոր արտաքին քաղաքականությունը շատ արագ թափ է առնում, եւ աշխարհի երկրները պարտավոր են հասկանալ փոփոխությունը ու հարմարվել այդ իրողության հետ: Հայաստանը բացառություն չէ: Իմ նախորդ հոդվածներից մեկում (տես «ԱԶԳ»ի 20-26 դեկտ. 2024 համարը) գրել էի, որ Մ.Ն. նախագահական ընտրարշավի օրերին դեմոկրատներին սատարելը սխալ քայլ էր ՀՀ կառավարության կողմից: Դա հարցեր էր առաջացնելու: Եվ այդ հարցերի պատասխանները պարզելու համար անհրաժեշտ էր, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը անմիջական կապ հաստատեր Թրամփի վարչակազմի հետ եւ հասկանար նոր քաղաքականության մոտեցումները Հարավային Կովկասի վերաբերյալ: Հայաստանը մարտահրավերների առաջ էր կանգնած:

Եվ քանի որ Փաշինյանը հրավիրված չէր Թրամփի երդմնառության արարողությանը (հակառակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ վերջերս ստորագրված համաձայնագրի առկայության), նա ստիպված էր առաջին իսկ հնարավորությունը օգտագործել, մեկնել Վաշինգոտն, հանդիպել Մ. Նահանգների քաղաքական կառույցների ներկայացուցիչների եւ որոշումներ կայացնողների հետ եւ նրանցից ստանալ գոյութենական հարցերի վերաբերյալ որոշակի պատասխաններ:

Եվ չնայած Հայաստանի իշխանությունները ո՛չ պահպանողական են, ո՛չ էլ առանձնապես կրոնասեր, այդ առիթը ստեղծվեց, եւ ՀՀ վարչապետը այցելեց Մ. Նահանգներ` մասնակցելու «Կրոնական ազատության գագաթնաժողովին» եւ «հոգեւոր-նախաճաշի» ազգային ամենամյա ավանդական միջոցառումներին: Փաշինյանը Վաշինգտոնում էր փետրվարի 3-7-ը պարզելու, թե ի՞նչ ուղղությամբ է զարգանալու Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականությունը: Շարունակվելո՞ւ են արդյոք տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական օժանդակությունները, որ Հայաստանն ստանում էր Բայդենի վարչակազմի օրերին: Շարունակվելո՞ւ են արդյոք ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման հարցերում: Ինչպիսի՞ն են լինելու ամերիկա-ռուսաստանյան եւ ամերիկա-իրանական հարաբերությունները, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար, եւայլն:

Ճիշտ հասկանալու համար Թրամփի արտաքին քաղաքականությունը, անհրաժետ է ոչ միայն քննարկել նրա նախկին պաշտոնավարության տարիները, այլեւ ներկայիս հաճախակի հնչող հակասական արտահայտությունները, որոնց շարքում կարելի է հիշատակել հետեւյալները: Ռուս-ուկրաինական պատերազմը ավարտելու եւ Գրենլանդիան Ամերիկային բռնակցելու խոսքերը, Իսրայելին աներկբա պաշտպանելու եւ Միջին Արեւելքում խաղաղություն հաստատելու ջանքերը, ընդ որում հստակ չէ` այդ խաղաղությունը բանկացությունների՞, թե՞ ուժի գործադրմամբ հաստատելու միջոցով, Ուկրաինային օժանդակությունը նվազեցնելու եւ այդ երկրի հանքարդյունաբերությունից որոշակի բաժնեմաս ստանալու պահանջներ ներկայացնելը, եւայլն: Սրանք կարեւոր հարցեր են, որոնք պարզաբանման կարիքն ունեն ինչպես ժամանակի, այնպես էլ Թրամփի վարչակազմի անդամների հետ անմիջական հարաբերություններ մշակելու առումներով:

Նման հանգամանքներում վարչապետ Փաշինյանի Վաշինգտոն այցելելու շտապողականությունը լիովին հասկանալի էր: Ամերիկան փոխում էր իր դիրքորոշումը եւ անհրաժեշտ էր պարզել Թրամփի հետագա հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ, որպեսզի հնարավոր լիներ ճշգրտել Հայաստանի քաղաքականության ուղղություները այդ երկրների հետ` միաժամանակ պահպանելով հավատարմությունը եւ գործընկերությունը Արեւմուտքի հետ: Իսկ եթե հավատարմությունը պահպանելը անհրաժեշտություն չդառնար, հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային փոփոխությունը, ի՞նչ էր պատահելու: Առայժմ այս կարեւոր հարցը հստակ պատասխան չունի: Հստակ չէ նաեւ Վաշինգտոնի դիրքորոշումը «խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Պատրա՞ստ է արդյոք Մ. Նահանգները միջնորդ հանդիսանալ նրա իրագործմանը: Կարծես Վաշինգտոնում ոչ ոք այնքան իրազեկված չէր պատասխանելու այդ հարցին կամ բացատրելու վարչակազմի դիրքորոշումը «ռազմավարական գործընկերության» համաձայնագրի դրույթների վերաբերյալ: Հստակ էր մի բան, որ անփոփոխ էր մնալու` «Ամերիկան` առաջնային» կարգախոսը: Մյուս բոլոր հարցերը առայժմ մարտահրավերներ էին Փաշինյանի համար, որ կարողանար գծագրել իր քաղաքական ապագան եւ երաշխիքներ ձեռք բերեր Վաշինգտոնից վերոնշյալ հարցերի վերաբերյալ: Սա էր այցելության բուն նպատակը: Կրոնական հավատքի վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշումները լավ փաստարկված են: Նրան ուղեկցող խորհրդարանի պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ հայտնի է եկեղեցու եւ քրիստոնեության նկատմամբ իր բացասական դիրքորոշումով: Այնպես որ կրոնական միջոցառումներին մասնակցելը սոսկ պատրվակ էր շտապ Վաշինգտոն մեկնելու համար:

Մ. Նահանգներում բոլոր օտար քաղաքական գործիչներն իրենց անձնական այցելությունների ժամանակ դիվանագիտական էտիկետի վերաբերյալ հատուկ ուղեցույց են ստանում, նախքան բարձրաստիճան անձնավորությունների հետ իրենց հանդիպումը: Փաշինյանը նույնպես արժանացավ դրան: Նա հակիրճ հանդիպում ունեցավ Ջեյ Դ. Վենսի հետ: Ըստ Մ. Նահանգների սահմանադրության դրույթների, փոխնախագահը ինքնուրույն քաղաքական որոշումներ չի կայացնում: Նա սովորաբար կատարում է նախագահի հանձնարարությունները: Այնպես որ, այցը վերլուծելով ընդհանրապես, կարելի է եզրակացնել, որ Փաշինյանին չհաջողվեց հանդիպել քաղաքականություն մշակողներից որեւէ մեկի հետ, եւ նրա այցը այդ պատճառով էլ անարդյունավետ էր: Նրան չհաջողվեց նաեւ հանդիպել Կոնգրեսի բարձրաստիճան անդամներից որեւէ մեկի հետ (օրինակ` Ներկայացուցիչների պալատի խոսնակի կամ սենատի ղեկավարներից մեկի հետ): Ժամանակի առումով, ըստ երեւույթին, սխալ ընտրություն էր, քանի որ Թրամփի վարչակազմը դեռեւս գտնվում էր արտաքին քաղաքականության բնագավառում առաջնահերթությունները որոշելու ժամանակաշրջանում:

Բարձրաստիճան անձնավորությունների հետ հանդիպումների չկայացումը կարելի է բացատրել նաեւ այն հանգամանքով, որ Մ. Նահանգները այս փուլում դեռ Փաշինյանին փոխանցելու քիչ բան ուներ: Առաջնահերթությունների շարքում Հայաստանը չի գրավում կարեւորագույն հորիզոնականներից եւ ոչ մեկը: Փաշինյանը պարտավոր է սպասել իր բազում հարցերի պատասխանները ստանալու համար: Իսկ մինչ այդ Հայաստանը պետք է խուսափի սխալ հաշվարկներով կառուցելու իր դիրքորոշումը Մ. Նահանգների նկատմամբ:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստացանք

Հաջորդ գրառումը

Եղիցի լո՛ւյս, սիրելի՛ Ավետիք Իշխանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Եղիցի լո՛ւյս, սիրելի՛ Ավետիք Իշխանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանությունների համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Այս իշխանությանը պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրահանգներ, որը կգնա բռնության, եթե այդ իշխանությունների կողմից հնչի բռնություն կիրառելու հրահանգ։...

ԿարդալDetails

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական