Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վե՛րջ ազգային սնապարծությանը

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժամանակին, անկախության առաջին տարիներին, երբ Երեւանում բացվեց առաջին պիցցայանոցը՝ Pizza di Roma անունով, կարծեմ Խաչիկ Սուքիասյանի նախաձեռնությամբ, ՀՀՇ-ական թերթերը մեծ-մեծ վերնագրերով ավետեցին այդ շա՜տ նշանակալից իրադարձությունը, իսկ թերթերից մեկն էլ ոչ ավել, ոչ պակաս դա բնութագրեց՝ «Դեմոկրատական ուժերի հաղթանակը Հայաստանում»։ Քչերը միայն այդ ժամանակ հարց տվեցին, թե պիցցան ի՞նչ կապ ունի դեմոկրատիայի հետ։ Շատերին էր թվում այդ օրերին, որ Արեւմուտքից ներմուծված ամեն ինչ դեմոկրատական է դարձնում մեր երկիրը, մեր մարդկանց։ Ավա՜ղ, ինչպես որ 70 տարի մեզ եւ ուրիշներին չհաջողվեց կոմունիզմի հասնել, այդպես էլ նրա փլուզումին հաջորդած 30 տարիներին չկարողացանք դեմոկրատիան մաս դարձնել մեր էությանը, հակառակ ժամանակին մենք մեզ ուղղած շողոմ խոսքերին՝ «Հայաստանը՝ Կովկասի դեմոկրատական կղզյակ», կամ հակառակ այժմ հնչող՝ «Հայաստանը դեմոկրատիայի բաստիոն» գոռոզ հայտարարություններին։

Համենայնդեպս, մարդիկ հաճույքով էին այցելում այդ եւ հետագայում այլ պիցցայատներ՝ ճաշակելու փռից նոր դուրս եկած տաք-տաք ուտելիքը։

Ավելի ուշ, արդեն 2-րդ նախագահի ժամանակ, ոգեւորված շինարարական բումից ստացվող ժամանակավոր արդյունքներից՝ մեր պաշտոնյաներն սկսեցին հոխորտալ «Կովկասի վագր» ու նման ինքնաշնորհված մակդիրներով, մինչ տնտեսությունը մնաց ու դեռ գերազանցապես մնում է ներմուծվող ապրանքների հույսին, իսկ մեր «վագրը» այդպես էլ բնավ չկարողացավ մռնչալ։

Շատ ավելի ուշ, արդեն 3-րդ նախագահի օրոք, երբ Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված զինվորական շքերթի ավարտին Հանրապետության հրապարակ մուտք գործեց «Իսկանդար» հրթիռային հզոր համակարգը, հպարտությամբ լցվեց բոլորիս սրտերը՝ այլեւս անխոցելի էր մեր երկիրը, անխոցելի էին մեր սահմանները, ամենամարտունակն էր մեր բանակը։ Ավա՜ղ, հետագայում, երբ երկրի ղեկը իրենց ձեռքը վերցրին ռազմից, տնտեսությունից ու դիվանագիտությունից ոչինչ չհասկացող տարօրինակ արարածներ, «Իսկանդարի» ու մյուս սպառազինությունների խերը չտեսանք։ 44-օրյա պատերազմի ժամանակ չիմացանք՝ ինչո՞վ էր զբաղված «Իսկանդարը», նույնիսկ լուր տարածվեց, որ նրան հաջողվել է խոցել Շուշիում մեր իսկ Կենտրոնական բանկի պահեստ-բունկերը։ Մեր զինվորականնե՞րն էին ապիկար, թե՞ սաբոտաժն էր գործել՝ առայժմ լրիվ բացահայտված չէ։ Միայն, քիչ ավելի ուշ, իրեն հատուկ դավադրական մի «բացահայտում» արեց Գերագույն, գլխավոր, ամենա-ամենա հրամանատարը, որ գանգատվեց, թե գերհզոր հարվածային այդ համակարգը ընդամենը 10 տոկոսով էր ազդեցիկ եղել, ինչը, բնականաբար, ռուսական հրամկազմը անարգական զրպարտանք համարեց իր փառաբանված զենքի նկատմամբ։ Այդ նույն համակարգը, որն այժմ, ասում են, «խիստ արդյունավետ» է աշխատում ուկրաինական ճակատում։

Այդպես է պատահում բոլոր անճարակների հետ. ձախողության համար միշտ ուրիշներն են մեղավոր։ Սակայն երբ ձախողությունները կրկնվում ե՞ն…

Շատ ավելի ուշ, արդեն 2019-ին, դարձյալ Ռուսաստանից գնեցինք 4 հատ գերհրաշք «Սու-35» կործանիչ։ Հայկական երկնքում դրանց ցուցադրական ելույթը, եթե հիշում եք, մեծագույն հրճվանք պատճառեց բոլորիս։ Ինչպե՜ս էին դրանք բարձրանում վեր եւ ավելի վեր, ուղղահայաց կանգնում օդում, ապա խոյանում ցած՝ մեր երեւակայության մեջ՝ ադրբեջանական թիրախների վրա։ Այդ օրը բոլորս ներեցինք Գերագույնին, նրա անմեղ թվացող թիթիզությունը, երբ  բարձրացավ, ավելի ճիշտ՝ մագլցեց ու նստեց ինքնաթիռին՝ մեջքին ունենալով անխոցելի պաշտպանությունը պաշտպանության նախարարի։ Միայն հետո, ահեղ պատերազմի օրերին իմացանք, որ դրանք պարզապես թռչող դագաղներ են՝ անհրթիռ-անպաշտպան, ինչպես առանց փամփուշտ հրացանը, ինչը միշտ ավելի վտանգավոր է, քան բոլորովին հրացան չունենալը։ Այդ «դագաղների» համար, ասում են, վճարել ենք 120 մլն դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ մեր զինվորը սաղավարտ չուներ, զրահաբաճկոն չուներ, չուներ ու դեռ չունի յուրաքանչյուր զինվորից անբաժան այն փոքրիկ պայուսակը, որի մեջ լինում են արյունահոսությունը կանգնեցնելու ու վերքը ցավազրկելու պարագաներ, չունի նույնիսկ պատգարակ, որպիսիք եթե լինեին՝ օրերս ադրբեջանական գնդակից վիրավորված շարքային Դավիթ Վարդանյանը չէր մահանա։ Որքա՜ն տղաներ զոհվեցին հենց նույն պատճառով։ Բանակ՝ առանց առաջին օգնության միջոցների՞ եւ բուժանձնակազմի՞. ո՞վ է տեսել կամ լսել նման բան։ Գերարդիական կործանիչներ եւ առանց սաղավարտի զինվո՞ր։

Իսկ հիմա՝ նոր սխրագործություն։ Գերագույնը բացահայտեց մեծ գաղտնիքը՝ Երկրի ուղեծիր է դուրս բերվել հայկական առաջին արբանյակը, որի հաղորդելիք «տվյալները կառավարության կողմից կօգտագործվեն մի շարք գործառույթների իրականացման համար»։ Եվ անմիջապես սկսվեց կռիվը նիկոլականների եւ հականիկոլականների միջեւ, ինչպես վայել է հայերիս։ Նիկոլականներն այնքան ոգեւորվեցին այդ փաստով, որ մի պահ թվաց՝ հայկական տիեզերանավ է դուրս եկել Երկիր մոլորակի ուղեծիր՝ հայ տիեզերանավորդն էլ մեջը։

Մինչդեռ ընդդիմադիրները կասկածի տակ առան ու «Նիկոլական հերթական բլեֆ» հայտարարեցին պատահածը։ Ոչ ոք չփորձեց իրապաշտ, իրատես գնահատական տալ։ Օրինակ՝ ասել, որ արբանյակը հայկական է այնքանով, որ մեր սեփականությունն է, բայց ո՛չ մեր ստեղծածը։ Որ արբանյակի ուղարկելիք նկարները մենք առայժմ չենք կարող օգտագործել, մինչեւ չաշխատի համապատասխան՝ նկարներն ընդունող, մշակող, հետազոտող կենտրոնը։ Ոչ ոք չասաց, որ նման հազարավոր արբանյակներ կան տիեզերքում, եւ մենք վաղո՜ւց ի վիճակի էինք շատ ավելի հզոր օբյեկտներ ունենալ երկնքում, եթե պահած ու զարգացրած լինեինք մեր տիեզերագիտական մշակույթը եւ ընդհանրապես գիտությունը։

Համենայնդեպս, անկախ այն բանից, թե ի՞նչ է մեզ տալու տիեզերքում իր փոքրիկ ճախրումներն անող այս սարքը, վերջապես լրջանանք եւ քիչ խոսենք ու չշեփորենք մեր նմանատիպ նախաձեռնությունները, որոնք արդեն չեն զարմացնում ոչ ոքի, ու վերջապես գիտակցենք, որ, ընդհակառակն, մեր ձախողանքներն ու պարտություններն են զարմացնում ամենքին։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրաքում նույնիսկ մահապատիժ է սահմանված Իսրայելի հետ կապի բացահայտման պարագայում

Հաջորդ գրառումը

Երևանի Մաշտոցի պողոտայում փրկարարները կանխել են 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Երևանի Մաշտոցի պողոտայում փրկարարները կանխել են 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Թովմաս Առաքելյանը գրում է. 2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի...

ԿարդալDetails

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական