Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաքըֆլը գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, լուսանկարը՝ թուրքական  kisadalga.net  կայքի

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կ. Պոլսո պատրիարքարանում խորհրդակցական հանդիպում պոլսահայ միությունների ներկայացուցիչների հետ

Օրակարգում՝ Մարաշի ահեղ երկրաշարժից տուժած հայրենակիցներին օգնելու հարցն է

Այդ մասին մարտի 1-ին տեղեկացրել է «Ակօս» շաբաթաթերթը: Ըստ տեղեկության՝ հանդիպումը հրավիրվել է փետրվարի 24-ին, նախաձեռնությամբ Սահակ Բ Մաշալյան պատրիարքի, որ հանդես է եկել բացման խոսքով: Պատրիարք հայրը ներկաներին հայտնել է, որ հանդիպման նպատակը երկրաշարժի գոտում  իրականացվող աշխատանքների մասին միությունների ներկայացուցիչների միջոցով թուրքահայ համայնքին իրազեկելն է:

Հանդիպմանը ելույթ է ունեցել «Յանուն օժանդակութեան յանձնախումբ»-ի ատենապետ Խաչիք Ճանելին եւ բացատրություններ է տվել ի նպաստ երկրաշարժից տուժածների հանձնախմբի կատարած մարդասիրական աշխատանքների մասին: Պոլսահայ միությունների անունից խոսք է վերցրել Գեւորգ Սիմքեշյանը եւ ասել, որ միություններն իրենց պարտքն են համարում երկրաշարժից տուժածներին օժանդակելը, ավելացնելով՝ «Պոլսահայ միություններն խորհրդակցությանը մասնակցել են օժանդակության գործում իրենց պատրաստակամությունից բխող պատասխանատվությումը պաշտոնապես ստանձնելու առաջադրանքով»: Պատրիարք հայրը օրհնել է բորորին եւ հաջողություն մաղթել:

Մինչ այդ, փետրվարի 6-ին, Մարաշի զույգ երկրաշարժի օրը, Կ. Պոլսո պատրիարքարանը ցավակցական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր նաեւ պատրիարքական փոխանորդ Գրիգոր ավագ քահանայի եւ լուսարարապետ Տրդատ ավագ քահանայի  միջոցով երկրաշարժի գոտու շրջանների հետ հաստատված կապի մասին, ուր գտնվում են հայկական եկեղեցիներն ու համայնքները, որոնց մասին տվյալները թարմացվել են ամսի 10-ին: Դրանց համաձայն, Մալաթիայում զոհվել է 3 հայ, մեկը մնացել է փլատակների տակ, Իսքենդերունում անհետ կորել է մեկ հոգի, մյուսը՝ զոհվել: Այնտեղ փլատակների տակ է մնացել նաեւ Դիարբեքիրից ժամանած հայ երգչուհի Զիլան Տիգրիսը իր ամուսնու հետ, եւս մեկ հոգի էլ՝ Ադիյամանում:

Ենթադրվում է, որ Անթաքիայում (Անտիոք) փլատակների տակ էր մնացել ուղղափառ համայնքի 100 անդամ,  ինչպես նաեւ հրեական համայնքի ղեկավարն ու կինը: Գալով եկեղեցիներին, ապա մեծ վնաս են կրել Իսքենդերունի Քըրըքխան շրջանի Սբ. Քառասուն Մանկանց եւ Սամանդաղի Վաքըֆլի գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիները, որոնց այնպես է ավերել փետրվարի 20-ի երկրաշարժը, որ երկուսն էլ, թուրքական  kisadalga.net -ի վկայությամբ, հավատացյալների առջեւ փակել են դռները, այսինքն արդեն չեն գործում: Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցին թեեւ տուժել է, բայց ավերված չէ, նույնիսկ որպես ապաստարան է ծառայում քաղաքի բնակիչների համար: Երկրաշարժը զգացվելով հանդերձ Կեսարիայում, որեւէ վնաս չի պատճառել քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:

Իսքենդերունում ավերիչ երկրաշարժից մեծապես տուժել են նաեւ Լատինական կաթոլիկ եկեղեցին, Սբ. Նիկողայոս հույն ուղղափառ եկեղեցին, իսկ Անթաքիայում՝ հրեական սինագոգը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Ամուլսարի հանքավայրը շահագործվի՝ ուրեմն մենք ինքնասպաններ ենք

Հաջորդ գրառումը

Հայ գրողը կմասնակցի Վենետիկի հեղինակավոր գրական փառատոնին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ գրողը կմասնակցի Վենետիկի հեղինակավոր գրական փառատոնին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Պատժի կրկնապատկումը Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական...

ԿարդալDetails

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական