Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վասն մեր երիտասարդության

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ մասնակցել են ընդդիմության բողոքի երթերին, կարող են վկայել, որ քայլողները,- ծերունիներ, միջին տարիքի մարդիկ ու մանավանդ երիտասարդներ՝ տղա թե աղջիկ,- սովորական, միջին դասակարգի, բարեկիրթ ու բարետես քաղաքացիներ են, որոնք գրեթե ամեն օր, նույնիսկ տեղատարափ անձրեւի տակ, իրենց բողոքն ու ընդդիմությունն են հայտնում գործող իշխանությանը՝ Արցախն իր բախտին լքելու, պետության գերիշխան իրավունքները սակարկության դնելու, երկիրը թուրք-ադրբեջանական ողորմածությանը հանձնելու, սեփական իշխանության երկարաձգման համար հայրենիքը արտաքին ուժերի տնօրինման ենթարկեցնելու եւ, վերջապես Հայաստանը ոստիկանապետության վերածելու դեմ։ Հանրահավաքներին ու երթերին դուք չեք տեսնի որեւէ մեկին, որն ընդունակ է ջարդել-այրել-կողոպտելու։ Այս մարդիկ ընդունակ չեն վայրագության։ Ոչ թե ստվարաթիվ բերետավորների վախից, այլ՝ ներքին էությամբ, հոգեկերտվածքով։ Եվ իզուր են Նիկոլն ու նրա սպասարկուները փորձում ներքին անվտանգության տարատեսակ ուժերին հակադրել քաղաքացիներին, ժողովրդին։ Իզուր են փորձում ոստիկանին վերածել նախկին տխրահռչակ «միլիցայի»։ Իզուր են վարչապետի մունետիկները, այսպես կոչված՝ լրատվամիջոցները, փորձում Երեւանից հեռու գտնվող շրջաններում եւ Սփյուռքի հեռաստաններում մեր ժողովրդին համոզել, որ բողոքի ցույցերին մասնակցողները փոքրամասնություն են, որ հունիսյան մեղսակցային ընտրություններում Նիկոլի կորզած մանդատը դեռեւս իր ձեռքում է։

Ո՛չ, քիչ չեն նրանք, բողոքի ելած այդ քաղաքացիները։ Ամեն օր 25-ից 50 հազար մարդ է դուրս գալիս փողոց, ու դեռ այդ թվի եռակին, քառակին եւ ավելին տներում են։ Համացանցային տիրապետման ներկա օրերում, ի տարբերություն 1988-ական եւ նույնիսկ 2018-ական ժամանակների, մարդկային կուտակումները հաշվելու մեխանիզմն է փոխվել։

Բայց թվային տեսություններից ու քանակականից անդին կարեւորը որակական խտությունն է, որի չափման բանաձեւը անհարիր է նիկոլիզմի կեղծ, ամբոխավարական տեսություններին։ Եվ էլ ավելի կարեւորը՝ հանրահավաքների ու երթերի մասնակիցների մեծամասնության տարիքն է, մեծահասակների կողքին՝ կայացած միջին տարիքավորներ ու բոլորովին երիտասարդներ, հատկապես ուսանողներ։ Այսինքն՝ ներկա իշխանությունից ամենաշատը տուժածների բազմությունը, նոր սերունդը, որը ամենածանր գինը վճարեց՝ նույն իշխանության սխալների պատճառով։ Ահա այդ սերունդն է, որ կանգնած է ամենադժվար եւ իրեն պարտադրված ծանր ընտրության դիմաց. գնալ եւ ա՞յլ երկրներում փորձել կառուցել կամ վերակառուցել իր ապագան։ Ընդդիմության հրապարակային ցույցերում նրանց ստվարաթիվ ներկայությունից տպավորված՝ կարելի է հուսալ, որ նրանք, այդ սերունդները, ցանկանում են մնալ ու պայքարել ա՛յս երկրում ապրելու եւ կայանալու համար, առայժմ։

Առայժմ՝ քանզի պայքարը երկար է տեւելու։ Երկար՝ որովհետեւ թիրախային անձը բնավ միտք չունի լքելու բռնատիրոջ իր դիրքերը։ Մանավանդ այս ճակատագրական պահին, երբ կորցնելով ժողովրդային աջակցության մեծ մասը՝ փոխարենը գրեթե բացահայտ նա կառչած է այն ուժերից, սկսած թուրք-թաթարներից մինչեւ Մ. Նահանգներ, Եվրոմիություն ու, ինչ-ինչ պատճառներից դրդված՝ Մոսկվա, որոնք նպաստել են նրա հրապարակ գալուն եւ արկածախնդրություններ անելուն, Հարավային Կովկասում իրենց տիրապետությունը ամրապնդելու նպատակով։

Ահա՛ թե ինչու ազգովին պետք է գուրգուրանք այդ երիտասարդության վրա, որը գլխավոր հարվածը կրելուց հետո եւ հակառակ դրան՝ այժմ կանգնած է ոչ թե անձնական գոյապահպանման, այլ իր ապագայի կեցության պաշտպանության բարիկադների վրա։ Իսկ նրա ապագայով է պայմանավորված մեր երկրի ու պետության լինելիությունը։

Սա իսկապես ծանր պատասխանատվության տակ է դնում նաեւ ընդդիմության ղեկավարությանը.

Առաջին հերթին՝ աչալուրջ հսկելու, որ Նիկոլն ու նրա կամակատարները չփորձվեն սադրիչ գործողություններով պառակտել ու քայքայել երիտասարդության շարքերը, արյունահեղության մղել նրա առավել մարտունակ հատվածին։

Երկրորդ՝ իր մեջից նշանակել այսպես կոչված «ստվերային արտգործնախարարություն», որը ընդունակ լինի աշխույժ հարաբերությունների մեջ մտնել ոչ միայն օտարերկրյա դեսպանատների, այլեւ ազդեցիկ մայրաքաղաքների հետ՝ լուսաբանելու եւ նրանց տարհամոզելու առաքելությամբ։

Երրորդ՝ ստեղծել դեպի Սփյուռք ուղղված ոչ քարոզչական ու ոչ կուսակցական լրատվական հարթակ, եւ տարբեր լեզուներով ճշգրիտ, համոզիչ եւ անկողմնակալ լրատվությամբ՝ դեռեւս Հայաստանով հետաքրքրվող սփյուռքահայերին դուրս բերել Հ1-ի եւ տարատեսակ աղբյուրներից սնվող քարոզչամիջոցների ազդեցությունից։

Չորրորդ՝ հրաժարվել միաթիրախային պայքարից եւ զբաղվել նաեւ խորհրդարանական մեծամասնությամբ, եթե կարիք կա՝ նաե՛ւ հատ-հատ։ Խորհրդարանական կոչվող մեր պետությանը հասցված դժբախտությունների գլխավոր հեղինակը, թերեւս ավելի քան վարչապետը, այդ մեծամասնությունն է։

Բոլոր պարագաներում ամենակարեւորը մեր երիտասարդությունն է։ Պիտի՛ պահպանենք նրան, այսինքն՝ այս երկրի ապագան։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղության դիկտատ չի՛ լինում

Հաջորդ գրառումը

«Միանում եմ». մտավորականների կոչի տակ 200-ից ավելի ստորագրություն կա արդեն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հրապարակախոսություն

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը

20/10/2025
Հրապարակախոսություն

Ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին. «Մեր ձևով»

20/10/2025
Հաջորդ գրառումը

«Միանում եմ». մտավորականների կոչի տակ 200-ից ավելի ստորագրություն կա արդեն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվե․ դատարան

20/10/2025

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան. հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նույն...

ԿարդալDetails

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական