Ուրբաթ, Փետրվարի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սփյուռքի «մայրաքաղաքին» ուղղված թուրքական խայծը

Անահիտ Հովսեփյան
27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Գերմանիայում 2015-ին ստեղծված NEX24.news լրատվական երկլեզու՝ գերմաներեն, անգլերեն պորտալն ի պատասխան գերմանական ԶԼՄ-ների քննադատության, թե թուրքական քարոզչություն, կեղծ լրատվություն եւ Գերմանիայի դեմ թշնամանք է հրահրվում, արդարանում էր՝ ասելով, թե հրատարակիչն էլ Դյուսսելդորֆում ծնված- դպրոց հաճախած թուրք է եւ իր արտադրանքն էլ գերմանական մեդիա է: «Ազգում» ժամանակին գրել ենք, հիմա էլ նույն կարծիքին ենք, որ սույն լրատվամիջոցը ստեղծվեց խափանելու համար ԳԴՀ-ում Հայոց ցեղասպանության ոճրի 100-ամյա տարելիցի բորբոքած քննարկումը, որ 2016-ին հանգեցրեց Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին: Փետրվարի 25-ին սույն կայքն անդրադառնում է երկու կարեւոր հարցի:

«Խոջալու 1992. Հայկական ագրեսիայի հետեւանքով 613 անմեղ կյանքից զրկվեց» ողբերգությանը, միակողմանի՝ ադրբեջանական պաշտոնական տեսակետը ներկայացնելով եւ չվարանելով այդ ողբերգությունը «ցեղասպանություն» որակել: Այնինչ չեխ լրագրող Դանա Մազալովան 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթում հրատարակված հարցազրույցում ներկայացրեց 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունը, որ դրա կազմակերպիչը եւ մեղավորը Ադրբեջանի ընդդիմությունն էր՝ Ժողճակատը, որը ցանկանում էր  իրեն հեռացնել իշխանությունից: 1992-ի փետրվարի 29-ին տեղում աշխատած ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաեւն էլ հաստատել էր, որ հայերը չեն կոտորածի հեղինակները: Իրականությունն այն է, որ 1992թ. փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրել են Արցախի Իվանյան (Խոջալու) ավանը: Նախքան ավանի ազատագրման ռազմական գործողությունը հայկական ինքնապաշտպանական ուժերը դեպի Ակնա անվտանգ հեռանալու համար միջանցք էին բացել՝ տարիներ առաջ Միջին Ասիայից վտարված եւ Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում հաստատված հարյուրավոր թուրք-մեսխեթցի բնակչության համար:

NEX24.news -ից բացի գերմանական որեւէ այլ լրատվամիջոց չի անդրադարձել Խոջալուի տարելիցին եւ գերմանալեզու մեդիատարածքում «Ազերթաջի» գերմաներեն տարբերակի հետ այն միակն է: Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը X-ում տարածել է հիշատակի միջոցառման նկարներից, որ ընդգծված սակավամարդ է անցել: Ենթադրում ենք, որ Բաքվում գործող դեսպանություններն էլ չեն շտապել հիշատակի առթիվ գրառումներ անել, Բաքվին տուրք տալով «ցեղասպանություն» որակել 1992-ին պատահածը: Աղաեւը վերահրապարակել է ԱՄՆ դեսպանության գրառումը՝

«Այսօր միանում ենք Ադրբեջանի ժողովրդին՝ հիշելու նրանց, ովքեր զոհվեցին Խոջալուում 1992 թվականին: Բաքվում ԱՄՆ դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին եւ ընկերներին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Հիշելով զոհերին՝ հիշեցնում ենք մարդկային արժանապատվության, կարեկցանքի եւ ապագա սերունդների համար երկարատեւ խաղաղության կառուցման կարեւորության մասին»:

NEX24.news-ը նույն օրը հայությանն առնչվող անգլերեն եւ գերմաներեն մեկ ուրիշ հոդված էլ է հրապարակել: Գլխավոր խմբագիր Փոլատ Կարաբուրանն իր հրապարակումը վերնագրել է «Թուրքական ավիաուղիները» նախատեսում է ուղիղ չվերթներ դեպի հայկական սփյուռքի «մայրաքաղաք»: Նկատի ունի Լոս Անջելեսը, որը հոդվածագրի կարծիքով, Սփյուռքի դիմադրության կենտրոնն է: «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման դժվարին ջանքերի ֆոնին ի հայտ է գալիս մի զարգացում, որը պահանջում է դիվանագիտական նրբանկատություն. Հայաստանը բանակցություններ է վարում «Թուրքական ավիաուղիների» (THY) հետ՝ Երեւանի եւ Լոս Անջելեսի միջեւ ուղիղ չվերթի վերաբերյալ: Այն փաստը, որ Թուրքիայի պետական ավիաընկերությունը նախատեսում է Կալիֆոռնիայի՝ աշխարհի քաղաքականապես ամենաակտիվ, Թուրքիայի նկատմամբ քննադատող կեցվածք որդեգրած հայկական սփյուռքը կապել իրենց հայրենիքի հետ, խորհրդանշական մեծ  նշանակություն ունեցող նորություն է», գրում է Կարաբուրանը՝ հղում անելով ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանի՝ 2026 թվականի փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հաստատած տեղեկությանը, թե «լուրջ բանակցություններ են ընթանում այս միջմայրցամաքային երթուղու վերաբերյալ»: «Քանի որ THY-ն 2026 -ի մարտին կսկսի կանոնավոր չվերթներ Ստամբուլ-Երեւան երթուղով, Լոս Անջելեսի հետ կապը կլինի հաջորդ տրամաբանական, թեեւ քաղաքականապես շատ ավելի զգայուն քայլը», գրում է թուրք հոդվածագիրը:

 «Լոս Անջելեսը, հատկապես Գլենդեյլը հաճախ անվանում են հայկական սփյուռքի «մայրաքաղաք»: Այնտեղ ապրում է ոչ միայն մեծ թվով, այլեւ քաղաքականապես խիստ կազմակերպված համայնք: Պատմականորեն այս տարածքը առնչվում է նաեւ հայ-թուրքական պատմության մութ էջերին: 1970- 1980-ականներին թուրք մի քանի դիվանագետ, այդ թվում՝ գլխավոր հյուպատոսներ Մեհմեթ Բայդարը, Բահադիր Դեմիրը եւ Քեմալ Արըքանը սպանվել են հայ ծայրահեղականների ձեռքով՝ Լոս Անջելեսի տարածքում եւ հարեւան Սանտա Բարբարայում: ԱՄՆ-ում հայկական սփյուռքը ավանդաբար համարվում է Անկարայի եւ Բաքվի նկատմամբ շատ ավելի թշնամաբար տրամադրված, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Մինչ Փաշինյանը հետապնդում է պրագմատիկ մերձեցման ուղի, Կալիֆոռնիայի շատ ազդեցիկ կազմակերպություններ դեմ են այս գործընթացին: Նրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ «փոքր քայլերի» եւ միակողմանի փոխզիջումների ներկայիս քաղաքականությունը համարում են ազգային շահերի եւ պատմական ժառանգության հանդեպ դավաճանություն: Ամերիկայի Հայ Դատի Կոմիտեն (ANCA) եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ամենաուժեղ հենակետն ունեն այնտեղ: Այս կազմակերպությունները հաճախ հրապարակավ քննադատում են Փաշինյանի կուրսը՝ որպես «կապիտուլյացիա», հատկապես ԼՂ կորստից հետո: Նրանք տասնամյակներ շարունակ լոբբիինգ են արել Թուրքիայի դեմ: Հանկարծակի մերձեցումը կասկածի տակ կդնի նրանց ամբողջ քաղաքական հիմքը: Սփյուռքում հավաքական հիշողությունը (հատկապես 1915 -ի) չափազանց զգուշորեն է մշակվում: Քանի որ չեն ապրում հարեւանների հետ ամենօրյա շփման մեջ (ինչպես ՀՀ-ում է), թշնամու ընկալումը հաճախ մնում է արմատացած: Չնայած Հայաստանում էլ մեծ ցավ կա, կա նաեւ ցանկություն՝ կառուցելու ավելի կայուն ապագա առեւտրի եւ բաց սահմանների միջոցով: Եթե «Թուրքական ավիաուղիներն» իրականում շահի LԱ-Երեւան երթուղու պայմանագիրը, կստեղծվի պարադոքսալ իրավիճակ. նրանք, որ բողոքում են Անկարայի ազդեցության դեմ, ստիպված կլինեն օգտագործել Թուրքիայի գլխավոր ավիաընկերությունը՝ հայրենիք  ուղեւորվելու համար», գրում է NEX24.news-ը:  «Գլենդելի հայերի համար թուրքական ինքնաթիռի՝ Կալիֆոռնիայից հայրենակիցներ բերելու համար Երեւանի թռիչքուղու վրա վայրէջքի գաղափարն ավելին է, քան պարզապես ճամփորդական կապը. այն նոր իրականության խորհրդանիշ է, որը շատերը դեռեւս չեն ցանկանում ընդունել»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակն է բանալու փակագիծերը

Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին. ՊՆ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Քաղաքականությամբ ապրել նշանակում է ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորել քաղաքական շահով

27/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զրույց հայելու հետ. ինչում էին մեղադրում «նախկիններին» և ինչպիսին դարձան «ներկաները». Արթուր Խաչիկյան

27/02/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
27 Փետրվարի, 2026

Միայն թե ընտրեք մեզ…

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Նախկիններ եւ ավելի նախկիններ

27/02/2026
Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին. ՊՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական