Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստիվն Քյուրքչյանը բացահայտում է մի հյուրանոցի պատմությունը

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պլիմուտի (Մասաչուսեթս) Մանոմետ Բլաֆս (Manomet Bluffs) կոչված բարձունքում գտնվող այդ հյուրանոցի տեղանքը 1940-ական թվականի վերջերին գնել է Վելզլիից Միքայել եւ Էլմաս Սարաֆ անունով հայազգի մի զույգ, որը սիրողական մակարդակով զբաղվում էր անշարժ գույքի առքուվաճառքով եւ այնտեղ կառուցել է Այդլվայլդ հյուրանոցը», գրում է Պուլիցերյան մրցանակի արժանացած «Բոստոն Գլոբ» թերթի հետազոտող-լրագրող Սթիվն Քյուրքչյանը «Միրոր Սփեքթեյթրում», հավելելով, որ այդ հյուրանոցը հետագայում երկար տասնամյակներ իրեն է ձգել, հատկապես ամառային արձակուրդների ժամանակ, բազմաթիվ ամերիկահայերի, որոնք 1915-ի եղեռնից մազապուրծ ապաստան էին գտել Ամերիկայում եւ փորձում էին քրտնաջան աշխատանքով ոտքի կանգել նոր աշխարհում:

Երեք հարկանի փայտաշեն մասնաշենքերի մոտ երկու տասնյակ սենյակները գուցե ոչ այնքան մեծ էին եւ հարմարավետ, շարունակում է նա, սակայն հյուրանոցը ոչ միայն հրաշալի տեսարան եւ «Քեյփ քոդ» հրվանդանի մոտակայքում գտնվելու հանգամանքով գեղեցիկ լողափի առկայությունն էր պարգեւում այցելուներին, այլեւ հայկական հարուստ խոհանոցի առանձնահատկություններով օժտված օրական երեքանգամյա սնունդ եւ հայկական երաժշտությամբ հագեցած պարահանդեսային երեկոներ շաբաթ օրերին: Եվ հոգ չէ, թե լողափ հասնելու համար անհրաժեշտ էր իջնել մոտ հարյուրհիսուն աստիճաններով: Կառույցը ամուր էր, ապահով եւ ճանապարհին ուներ հանգստանալու եւ շունչ քաշելու «նստարան-կանգառներ», որտեղ (եւ հետագայում լողափում) հնարավորություն էր ընձեռվում ծանոթանալու եւ շփվելու օտարների հետ: Այդ շփումները ամերիկյան կյանքի եւ մտածելակերպի ընկալման դրսեւորումներ էին առաջին սերնդի հայ ներգաղթյալների համար, որոնց ենթագիտակցությունում դեռ շատ թարմ էին հոգեբանական տրավմայի հետեւանքները: Այդ ժամանակների համար հյուրանոցը փնտրված հանգստավայր էր կտրվելու առօրյա միօրինակ կյանքից: Հիմա անշուշտ այլընտրանքային տարբերակները բազմաթիվ են, բայց Քյուրքչյան, Ասատուրյան եւ Գալայճյան ընտանիքների համար Այդլվայլդը դեռեւս բաղձալի վայր է մնում, չնայած որպես հյուրանոց այն փակվել է 1970-ականներին, եւ գործում է որպես միջոցառումների կազմակերպման կենտրոն:

«Գիտենալով, որ 1948-ից ի վեր այդտեղ եմ բնակվում, ծանոթ հայրենակիցներ ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում են հյուրանոցի ճակատագրով: Ուրախ եմ հայտնելու, որ Մալ եւ Ռիչարդ Ասատուրյան եղբայրների ջանքերով «Այդլվայլդի լողափի ասոցիացիան» (IBA) բավականաչափ գումար կարողացել է ձեռք բերել վերանորոգելու համար քամիներից եւ փոթորիկներից վնասված աստիճանաշարի որոշ հատվածները, եւ քարաշեն պատնեշ կառուցելու լողափի երկարությամբ: Նաեւ ուրախ եմ տեղեկացնելու, որ Ռոբ եւ Գլեն Մաքգրեգոր ընտանիքն է այժմ «Այդլվայլդի» սեփականատերը: Իմ հաշվարկներով աստիճանների թիվը այժմ 162 է, ջուրը լողափում նույնքան սառնորակ է եւ տեսարանը՝ նույնքան շշմեցնող» բառերով եզրափակում է իր հոդվածը Սթիվն Քյուրքչյանը, որ իր երկարամյա լրագրողական վաստակի համար մեծարանքի է արժանանալու սեպտեմբերին «Հայկական ժառանգության այգու» (AMP) բացման 10-ամյակի առթիվ:

Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երգեցիկ ցոլանքներով համերգ՝ Գալինա Ցոլակյանից

Հաջորդ գրառումը

Ժամանակն է, որ մեր պարը պարենք

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ժամանակն է, որ մեր պարը պարենք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական