Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻ եւ ԱՆԴՐԵՅ ՌՈՒԲԱՆՈՎԻ «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ» փաստագրական դրամայի հայերեն հրատարակության առիթով

ԱԶԳ
07/03/2025
- 7 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
42
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի է 1937 թվականի Հայաստանի Կոմկուսի կենտկոմի պլենումը, որին մասնակցելու համար Երեւան էին ժամանել ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության անդամ Անաստաս Միկոյանը, Միութենական կենտկոմի բաժնի վարիչ Գեորգի Մալենկովը (Ստալինի մահվանից հետո Խորհրդային կառավարության ղեկավար), ՆԳ Ժողկոմատի դահիճներից Միխայիլ Լիտվինովը եւ Լազար Արտմանը: Թիֆլիսից գալիս է Լավրենտի Բերիան:  Հայտարարվում է ընդմիջում: Ժողովը տեւում է չորս օր: Արդյունքում երկրում ծավալվում են բռնաճնշումներ: Այս ամենը հայտնի է եւ բազմաթիվ անգամներ արծարծվել է մասնագիտական գրականության մեջ: Սակայն՝ մի հետաքրքրական փաստ. Միկոյանը մասնակցում է պլենումի աշխատանքների առաջին օրը եւ ապա երեւում միայն վերջում, մնացած ժամանակ անհետանում է: Վերջերս հայտնի է դարձել, որ նա այդ օրերին հատել է հայ-թուրքական սահմանը եւ հանդիպել Քեմալ Աթաթուրքի հետ: Նրանց խոսակցության բովանդակությունը մինչեւ օրս գաղտնազերծված չէ: Ենթադրում ենք, որ նշանավոր պլենումն ընդամենը քող էր՝ թաքցնելու արտաքին քաղաքանության մեջ կարեւոր զարգացումներ: Պատահական չէ, որ խոսակցությունը վարում էր հայազգի ղեկավարը: Անցնում է երկու տասնյակ տարուց քիչ ավելի: Ավարտվել էր Երկրորդ աշխարհամարտը: Միկոյանը, որը դեռեւս 30-ականների սկզբին առաջին բարձրաստիճան խորհրդային ղեկավարն էր, որը մեկնել էր ԱՄՆ եւ կարեւորագույն տեղ  ուներ երկու գերտերությունների բանակցային գործընթացում. ԱՄՆ փոխնախագահի՝ հետագայում նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ հանդիպման ընթացքում անդրադառնում է հայերի վիճակին Թուրքիայում եւ որոշակի անհանգստություն հայտնում: Արձանագրություններն առկա են: Ակնհայտ է, որ թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ դեպքում լուրջ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում հայերի վիճակին, որի շնորհիվ, եւ դա անհերքելի փաստ է, ապահովված է եղել մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը:

Ստաս Նամին. Ճանապարհ դեպի Արցախ: Կտավ, յուղաներկ, 150×100 սմ, 2015 թ.: Կտավը վրձնել է Արցախ կատարած այցի ժամանակ:

Հետեւություն՝ բանակցություններն արդյունավետ են, երբ դրանք վարում են քաղաքական հսկաները, գործիչներ՝ որոնք իրական ուժ են ներկայացնում, գրագետ են ու պատասխանատու:

Ստաս Նամինի ու Անդրեյ Ռուբանովի «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ» փաստագրական դրաման նվիրված է հենց այդպիսի քաղաքական հսկային՝ ականավոր գործիչ Անաստաս Միկոյանին: Գիրքը բազմիցս հրատարակվել է Մոսկվայում, ավելի ուշ հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Երեւանում: Թարգմանությունն իրականացրել է երկրի լավագույն պատմաբաններից՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը: Այն հանգամանքը, որ բարձրորակ մասնագետը աշխատանքը իրագործել է հայալեզու  գրքի ստեղծման գործում, ուր զետեղված են նաեւ տարբեր սկզբնաղբյուրներ, դարձնում են այն գիտականորեն արժանահավատ: Հայերեն թարգմանությունում տեղ են գտել աղբյուրագիտական պարզաբանումներ, առկա է գիտական ապարատը, որը կարող էր կատարել բարձրորակ մասնագետը միայն:

Գրքի շապիկն է:

Գրքի հեղինակներից Ստաս Նամինը՝ Անաստաս Միկոյանի թոռը, մշակութային ասպարեզի ճանաչված գործիչներից է, որն ունի միջազգային ճանաչում:
Անաստաս Միկոյանը տասը թոռ ուներ, բայց Ստասն նրա ամենասիրելին էր: Միկոյանն ասում էր՝ նախ, որ տղա է, երկրորդ՝ հայուհուց է:  Այնպես որ, Ստաս Նամինը կատարել է ոչ միայն հսկայածավալ օգտակար, այլեւ շնորհակալ աշխատանք:

Գրքում անդրադարձ է կատարվում Անաստաս Միկոյանի մանկության ու հասունության ժամանակահատվածին՝ 1906-1917 թթ., ապա Բաքվի կոմունային՝ 1917 թ. մարտ-1919 թ. սեպտեմբեր, Նիժնի Նովգորոդում եւ Ռոստովում աշխատանքի տարիներին՝ 1919-18 թթ., ԽՍՀՄ սննդի արդյունաբերության կազմակերպման աշխատանքներին՝ 1930-1941 թթ., Հայրենական մեծ պատերազմի տարիներին եւ հետպատերազմյան ժամանակահատվածին՝ 1941-1953 թթ.: Մեծագույն հետաքրքրություն են ներկայացնում Միկոյանի դերը ապաստալինականացման ժամանակահատվածում՝ որպես խորհրդային դիվանագիտության հակաճգնաժամային կառավարիչ՝ 1953 -1964 թթ., անդրադարձ է կատարվում Միկոյանին որպես ԽՍՀՄ նախագահի եւ նրա կյանքի վերջին տարիներին՝ 1963-1978 թթ.:

Ա. Հ. Միկոյանը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ Սպիտակ տանը: 1962 թվական, նոյեմբերի 28:

Միկոյանը, ընդունելով մարքսիստական գաղափարախոսությունը, ակտիվ մասնակցություն է ունենում բոլշեւիկյան կուսակցության գործունեությանը Կովկասում, ապա Ռուսաստանում: Հինգ անգամ բանտարկվում է: Առանձնահատուկ տեղ է գրավում նրա աշխատանքը Բաքվի կոմունայում: Պատահական չէ, որ իր զավակներին Միկոյանը կոչել է նահատակված կոմիսարների անուններով: Ասում են՝ Ստալինը նրան մեկընդմեջ դիմում էր որպես… քսանյոթներորդ կոմիսար, ակնարկելով Բաքվի կոմիսարների գնդակահարություններից զերծ մնալուն, այդպիսով իր հատուկ վերաբերմունքը դրսեւորելով միշտ վախի մեջ պահել  անմիջական շրջապատը: Սակայն իրականությունը նկարագրվում է ինչպես անձամբ Միկոյանի կողմից, այնպես էլ Ստեփան Շահումյանի որդու՝ Սուրեն Շահումյանի կողմից, որն անձամբ ականատեսն է եղել այդ ողբերգական դեպքերի:

Անաստաս Միկոյանի կազմակերպչական տաղանդը ակնհայտորեն դրսեւորվեց ԽՍՀՄ սննդի ապահովման, ներքին եւ արտաքին առեւտրի, երկրի նյութա-տեխնիկական մատակարարման ղեկավարման հարցերում:  Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա հանդիսանում էր բանակի սննդի կազմակերպման, արդյունաբերական ձեռնարկությունները՝ դեպի երկրի արեւելք տեղափոխման հետ կապված խնդիրների լուծմանը: Համաշխարհային պատմությունը նման գործունեության ծավալներ երբեւէ չի ունեցել: Ընդունված էր, որ բարձրագույն ղեկավարության գործիչները հոբելյանների առիթով արժանանում էին ոսկե աստղերի: Միկոյանը պարգեւատրվել է 1943 թվականին բացառիկ արդյունավետ գործունեության համար: Խորհրդային բազմազգ երկրին անհրաժեշտ էր կերակրել ժողովրդին: Միկոյանը ճշմարտացիորեն գնահատում էր, որ 30-ականների կեսերից աշխարհում տեխնոլոգիական առաջընթացը Միացյալ Նահանգներում է եւ ոչ թե Եվրոպայում կամ այլուր: Հենց այդ շրջանից սկսվում են նրա բազմաթիվ այցելությունները Միացյալ Նահանգներ: Հիմք է դրվում պահածոների, ամենատարբեր մթերքների վերամշակման արդյունաբերությանը: Միկոյանի նախաձեռնությամբ են առաջ եկել երշիկի տարբեր տեսակների, նրբերշիկի, պաղպաղակի, խտացրած կաթի, անգամ՝ սովետական շամպայն հասկացությունները եւ վերջիններիս զանգվածային արտադրությունը, այն էլ, կրկին, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ ծավալով:

Կարեւոր է նշել, որ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիաները, հաշվի էր առնվում հսկայական երկրի առանձնահատկություններըեւ սննդատեսակներում չէին օգտագործվում արհեստական բաղադրիչները: Միկոյանին է պատկանում նշանավոր   արտահայտությունը՝ «Գովազդը առեւտրի շարժիչ ուժն է»:

50-ական թվականներից մինչեւ 60-ականների առաջին կեսը Անաստաս Միկոյանը խոշորագույն դերակատարում ունեցավ դիվանագիտության ասպարեզում: 1957 թվականին ամերիկյան «Թայմ» (Time) շաբաթահանդեսի համարներից մեկի շապիկը զարդարում էր Միկոյանի դիմանկարը: «Թայմը» նման պատվի էր արժանացնում քաղաքական գործիչներից պետական առաջին դեմքերին, իսկ  Հարվարդի համալսարանը մասնագետների շրջանակում հարցում էր անցկացրել, թե ո՞վ է XX-րդ դարի հակաճգնաժամային թիվ մեկ գործիչը: Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ Միկոյանը: Եվ դա այն դեպքում, երբ ցանկում ընդգրկված էին հիմնականում պետության առաջին ղեկավարների անուններ: Միկոյանը եղել է հիմնական բանախոսը Բեռլինի ճգնաժամի ընթացքում, երբ աշխարհը կանգնած էր երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, վճռորոշ դեր է ունեցել Կարիբյան ճգնաժամի հաղթահարման գործում, երբ միջուկային պատերազմն անխուսափելի էր թվում: Միկոյանն հիմնական բանակցողն է եղել Չինաստանի, Հնդկաստանի, Վիետնամի հետ բանակցություններում: Միկոյանի մահվան առիթով ցավակցական հեռագրեր են հղել աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչները, չնայած նա արդեն տեւական ժամանակ հանգստի էր կոչված եւ այլեւս չուներ այդ շրջանի խորհրդային իշխանության համակրանքը:

Անաստաս Միկոյանը  համաշխարհային չափանիշով գործիչ էր: Նա դատում էր եւ գործում՝ ելնելով աշխարհում տեղի ունեցող երեւույթներից: Իր առջեւ դրված խնդիրները, այդ թվում՝ հարցերը, որոնք առնչվում էին հայության հետ, նա դիտարկում էր այդ համատեքստում, ինչն էլ ապահովում էր լուծումների արդյունավետությունը: Կարելի է լսել հետեւյալ կարծիքը՝ իսկ ի՞նչ է արել Միկոյանը Հայաստանի եւ հայերի համար: Կարելի է պատասխանել հետեւյալ կերպ՝ նա երկու անգամ փրկել է աշխարհը միջուկային պատերազմից, իսկ հայերի եւ Հայաստանի կործանումը երկրագնդից դուրս չեն: Իսկ նրանք, ովքեր դատում են գավառական մակարդակով, ապա ապավինենք 50-60-ական թթ. Հայաստանի խորհրդային ղեկավարության հուշերին, որոնց այցերի ժամանակ Մոսկվա, առաջին հանդիպումը Միկոյանի հետ էր լինում, որից հետո լուծում էին ստանում հանրապետության բազում խնդիրներ:

Ի դեպ՝ գավառականության եւ գավառամտության մասին: Այն կապ չունի, թե ուր եւ որտեղ է ծնվել ապագա քաղաքական գործիչը: Միկոյանը Սանահինից էր, պարզ, գյուղական ընտանիքից: Բայց կրողն էր որոշակի գաղափարախոսության, որը կարելի էր ընդունել. իսկ հիմնականում՝ ոչ, եւ մտածում ու գործում էր լայնածավալ: Մեր օրերորւմ Հայաստանի քաղաքական շրջանակներում գերիշխում է մարտնչող գավառականությունը, երբ աթոռը պահպանելու համար ոտնահարվում են ազգային արժեքները, հայոց պատմությունը, իրերն ու երեւույթները դիտարկվում նեղ տեղական մակարդակով: Գավառականը չի առաջնորդվում որեւէ գաղափարախոսությամբ: Այդ պատճառով, լինելով կիսագրագետ, ստեղծում է իրը, նպատակ հետապնդելով հիմնավորել դավաճանությունը, թշնամանքը սեփական ազգի նկատմամբ: Գավառամիտը չունի անհրաժեշտ կրթական որակ, չի տիրապետում օտար լեզուներին, բայց խոսում է դրանցով՝ դառնալով ծիծաղի առարկա: Գավառականը բազում կոմպլեքսների մեջ է եւ ունեցել է դաժան մանկություն, զուրկ է ընտանեկան դաստիարակությունից: Զգեստներ են փոխում, երթեւեկում շքեղ մեքենաներով, ուտում, խմում, ճանապարհորդում եւ, այդպիսիների հասկացողությամբ՝ վայելում կյանքը: Խեղկատակություն:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որին երբեք չի կարելի մեղադրել խորհրդային կարգերի նկատմամբ դրական զգացմունքների համար, տարիներ առաջ մի գրառում կատարեց. «Երանի Հայաստանի նախագահը լիներ Միկոյանի նման մեկը»:

Ավելի լավ չես ասի…

ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԿԿ-ի ինքնալուծարումը եւ Իրան-Թուրքիա հարաբերությունները

Հաջորդ գրառումը

Հետախուզության նոր դարաշրջանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Հետախուզության նոր դարաշրջանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025

Եգիպտական բանակից մինչև ադրբեջանական՝ 11.500 զինվորական է այսօր անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ազգային գվարդիաների...

ԿարդալDetails

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

09/05/2025

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական