Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայում Բաշար Ասադին փոխարինած «Հեյ’աթ Թահրիր աշ-Շամ»-ի իշխանությունը հազիվ թե որեւէ հարց լուծի երկրում

Հակոբ Չաքրյան
07/03/2025
- 7 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
75
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն ընդամենը սրելու է երկրի քաոսային իրավիճակը

Նախորդ տարին քաղաքական զարգացումների առումով չարագուշակ հետեւանքներ ունեցավ Հայաստանի եւ Հայ ժողովրդի համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեթեւ ձեռքով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համագործակցությամբ  նախ լուծարվեց Արցախի Հանրապետությունը, ապա հայաթափ արվեց:

Քանի որ այդ հարցերը ժամանկին մանրամասն քննարկվել են հայաստանյան մամուլում, այդ իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ Սիրայում տեղի ունեցող զարգացումներին, ընդ որում ոչ միայն սիրիահայ համանքի, այլեւ հենց Սիրիայի Հանրապետության տեսանկյունից: Ի վերջո Սիրիան մահմեդական հազվագյուտ երկրներից է,  որ ճանաչել է 1915-ի Հալոց ցեղասպանությունը, այն էլ լինելով Թուրքիայի անմիջական հարեւանը: Ավելին, ի տարբերություն մյուս բարեկամների, նա զերծ է մնացել Հայաստանի միջոցով Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու, կամ այս ենթատարածաշրջանը ազդեցության տակ վերցնելու նկրտումներից:

 Հիշեցման կարգով  նշենք, որ Թուրքիան Ջերաբլուսի (քրդ. Քոբանի) եւ Աֆրինի գլխավորությամբ սահմանակից սիրիական հարակից տարածքները գրավելով  (2016-17 թթ.)՝ ամենեւին չի հրաժարվում ողջ Սիրիայի հանդեպ ունեցած իր հավակնութուններից, ինչպես նաեւ Մոսուլի պարագայում այդ նույն պատճառաբանությամբ, թե դրանք ժամանակին օսմանյան տիրապետության տակ են եղել: Սա արդեն , ինչպես ենթադրում էին որոշ հայ քաղաքագետներ, ոչ թե պանթուրքիզմի, այլեւ «նոր օսմանիզմի» դրսեւորում  Է:

Համենայն դեպս, Սիրիայի քաղաքական ճակատագրի առումով խիստ կարեւոր նշանակություն ունեցավ 2024 թ. դեկտեմբերի 7-8-ին նախագահ Բաշար Ասադին եւ Արաբական Սոցիալիստական Բաաս կուսակցությունը, ինչպես նաեւ շիա իսլամական Հզբոլլահին երկրից արտաքսելու եւ այնտեղ իսլամական կառավարություն ձեւավորելու  կարգախոսով սկսած եւ 11-օրյա hակակառավարական շարժումը: Դա ղեկավարել է «Հեյ աթ Թահրիր  աշ-Շամ»-ը՝ Դամասկոսի (Շամ) նվաճման ճակատը, որն իր հովանու ներքո համախմբել էր ավելի քան 20 ջիհադիստների:

«Հեյ աթ Թահրիր  աշ-Շամ»-ը կազմավորվել է 2017-ի հունվարի 28-ին: Որքան էլ նրա ձեռնարկած «Սիրիայի ազատագրության շարժումը» 11 օր տեւի, դեկտեմբերի 4-ին արդեն այս կառույցը մեծ մասամբ գրավել էր Հալեպի եւ Իդլիբի նահանգներն ու շարժվել դեպի Համա: Դրա ռազմական թեւի հրամանատար Աբու Հասան ալ-Համավին հայտարարել էր, որ Դամասկոսի գրավումն ընդդիմադիր ուժերի մեկ տարվա աշխատանքների արդյունքն է, որոնք, ի դեպ, ստացել են ԱՄՆ-ի գործուն  աջակցությունը, ինչպես նաեւ նրանց աջակցել են Քաթարն ու Քուվեյթը:

Խնդիրը, սակայն, սոսկ ամերիկյան աջակցությունը չէ, այլ 2017-ի հունվարին Վաշինգտոնում «Հեյ աթ Թահրիր աշ-Շամ»-ի որպես ահաբեկչական կազմակերպություն  հռչակումը: Ի դեպ՝ Վաշինգտոնի օրինակին իսկույն հետեւել էին Եվրոպական միության երկրները, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Ռուսաստանը, մեկ տարի անց նաեւ Թուրքիան: Սակայն դա չի խանգարել, որ թուրքական բանակը  կազմակերպության հետ շարունակի ռազմավարական համագործակցությունը:

Այս ամենը խոսում է Սիրիայի չարագուշակ զարգացումների տարածաշրջանային նշանակության մասին, հատկապես Արեւմուտքի պարագային: Ըստ երեւույթին ԱՄՆ-ը, ԵՄ երկրները «Հեյ աթ Թահրիր  աշ-Շամ»-ին Սիրիայում իշխանության բերելիս առաջնորդվել են այդ երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությունը չեզոքացնելու հաշվարկներով, քաջ գիտենալով, որ դա ինքնաբերաբար թուլացնելու է վերջինի դիրքերը Հարավային Կովկասում: Թվում է, թե նախագահ Ասադը հեղաշրջումից հետո անտեղի չի ապաստանել Մոսկվայում:

Թերեւս նրանց մեկ այլ առաջադրանքն էլ Սիրիայում Իրանի ազդեցությունը թուլացնելն էր, իսկ դրանով, Արեւմուտքի տերություններից զատ, առավել  շահագրգիռ է եղել Իսրայելը: Այնտեղ, որտեղ կա շահագրգռություն եւ դա համադրվում է Իսրայելի շահագրգռություններով, քաղաքական զարգացումները չեն կարող ծառայել  ժողովրդի շահերին: Բայց Իսրայելի շահերին հաստատ կծառայի, ինչպես ծառայել է 2003-ի հակաիրաքյան երկրորդ պատերազմը Սադդամի դեմ:

Պատերազմի ավարտին, հատկապես 2011-ին, Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հատո երկիրը փաստացի մասնատվեց 3 մասի: Հյուսիսային Իրաքում Քուրդիստան շրջանը չի ենթարկվում Բաղդադի կենտրոնական կառավարությանը, այսինքն դե-ֆակտո անկախ է: Նույն իրավիճակում  են նաեւ «Քուրդիստան» շրջանից մինչեւ Բաղդադ ընկած տարածքները: Թեեւ մինչեւ Պարսից ծոց վերահսկում են Բաղդադի իշխանությունները, սակայն նրանց վերահսկողությունը Իրանի ազդեցության պատճառով  ավելի քան հեղհեղուկ էր: Իրականում այնտեղ քաոսն է իշխում, էլ չենք խոսում սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճգնաժամի մասին:

Թեեւ «Հեյ աթ Թահրիր  աշ-Շամ»-ի իշխանությունները, զգալիորեն թուլացնելով Թուրքիայի ազդեցությունը, վերահսկողություն են հաստաել Իդլիբում: Ավելին՝ նրանց հաջողվել է վերականգնել 2017-ի դեկտեմբերին նախագահ Էրդողանի անմիջական միջամտությամբ «Սիրիայի ազգային բանակի» վերածված Սիրիայի դեմոկրատական ուժերի նախկին կարգավիճակը: Սակայն, թուրքական բանակը Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո գրավել է նաեւ Մանբիջը: Այդ ընթացքում արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ պատրաստ են հեռանալ Սիրայից, եթե զենքը վայր դնեն PKK-ի՝ այսպես կոչված սիրիական թեւը հանդիսացող YPG`Ժողովրդական ինքնապաշպանության ուժերը:

Հազիվ թե նրանք ընդառաջեն Ֆիդանին, մանավանդ 2019-ի մարտին Դեր-Զորը «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչներից մաքրելուց հետո Սրիրայի հյուսիս-արեւելյան շրջաններում քրդական ինքնավարություն է հռչակվել, թվակազմը 60 հազարի հասնող YPG-ի ուժերն արդեն աշխարհազորայիններ չեն, ԱՄՆ-ի աջակցությամբ կանոնավոր բանակի են վերածվել: Ներկա պահին նրանք վերահսկում են Եփրատից մինչեւ Իրաքի սահման ընկած նավթի պաշարներով հարուստ տարածքը:

Այլ կերպ՝ Իրաքի օրինակով 3 մասի է բաժանվեց նաեւ Սիրիան, որոնք են Դամասկոս կենտրոնով «Հեյ աթ Թահրիր  աշ-Շամ»-ի վերահսկողությանը ենթակա հարավային շրջանները, Ջարաբլուսից մինչեւ Ղամիշլի ծավալվող եւ իր մեջ Դեր- Զորն էլ ներառող քրդական հատվածն ու Թուրքիային ենթակա սահմանամերձ շրջանները:

Ինչո՞ւ Իրաքի օրինակով, որովհետեւ Սադդամի վնասազերծումից հետո տարածաշրջանում Իսրայելին դիմակայող գլխավոր ուժի կարգավիճակում հայտնվել է Սիրիան: Իսրայելի շահերը Սիրիայի մասնատումն են պահանջում, որոնց հանդեպ ավելի քան զգայուն են Արեւմուտքի երկրները, եւ նրանց համար նախընտրելի է ե՛ւ մասնատումը, ե՛ւ քաոսային ու ճգնաժամային իրավիճակները, երբ  իրենք են վերահսկում այդ քաոսը: 

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առ` որ անկ է

Հաջորդ գրառումը

Գուրգեն Պետրոսյան. «Մեկ հիմնարար խնդիր ունենք՝ ծրագիր չունենք»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հաջորդ գրառումը
Ձախից աջ՝ պրոֆ. Քրիստոֆ Զաֆֆերլինգը, Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին եւ Գուրգեն Պետրոսյանը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովում:

Գուրգեն Պետրոսյան. «Մեկ հիմնարար խնդիր ունենք՝ ծրագիր չունենք»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025

Եգիպտական բանակից մինչև ադրբեջանական՝ 11.500 զինվորական է այսօր անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ազգային գվարդիաների...

ԿարդալDetails

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

09/05/2025

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական