Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սանկտ Պետերբուրգում հանդիսավորությամբ նշվեց հերոս-օդաչու Նելսոն Ստեփանյանի 110-ամյակը

24/03/2023
- 24 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայրենական մեծ պատերազմի, պատերազմի մասնակիցների եւ հերոսի մահով անմահացածների թեման մշտապես եղել եւ մնում է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող եւ գործունեություն ծավալող մեր հայրենակից, գործարար, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ բարեգործական ծրագրերի գլխավոր առանցքներից մեկը: Նախկին զինվորական, պահեստի մայոր Հրաչյա Պողոսյանի գերդաստանը եւ ս անմասն չի մնացել պատերազմի թողած դառնություններից ու դաժանություններից. նրա պապերից մեկը Մեծ հայրենականից վերադարձել է հաշմանդամ, իսկ մյուսը մահացել է Ուկրաինայի ազատագրման համար մղվող կատաղի մարտերից մեկի ժամանակ:

Հրաչյա Պողոսյանի ջանքերով նրա հայրենի Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի նահատակների հիշատակը մաքրվեց պատմության փոշուց, եւ այսօր Ագարակի կենտրոնում վեր է խոյանում մի հրաշալի հուշակոթող, որն անմահացնում է զոհված 43 համագյուղացիների հիշատակը:

Հայրենական մեծ պատերազմի տարեգրությանը նվիրված մեր հայրենակցի բոլոր ձեռնարկումների առանցքը մեծագույն հարգանքի տուրքն է բոլոր նրանց հիշատակին, ովքեր պաշտպանում էին հայրենիքը, ովքեր հաղթանակ էին կերտում մարտական ընկերների՝ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ ուս ուսի տված, ովքեր պահպանում էին խաղաղությունն ապագա սերունդների համար:

Հայրենական մեծ պատերազմը, որը իրավամբ համարվում է մարդկության պատմության մեծագույն աղետը, շուրջ 60 միլիոն մարդու կյանք խլեց, այդ պատերազմին ընդհանուր առմամբ մասնակցել է 600 հազար հայ զինվոր, որից 300 հազարը՝ ՀԽՍՀ-ից, 200 հազարը՝ ԽՍՀՄ այլ հանրապետություններից, 100 հազարը՝ սփյուռքից: Հայ մարտիկներից ավելի քան 200 հազարը քաջի մահով ընկան մարտի դաշտում, եւ Հրաչյա Պողոսյանն այն համոզմունքն ունի, որ ողջերի սուրբ պարտքն է աչքի լույսի պես պահպանել եւ սերունդներին փոխանցել մեր պապերի հերոսական սխրանքների մասին պատմող վկայություններն ու հիշողությունները:

Բարեգործական գործունեության բոլոր տարիների ընթացքում Հրաչյա Պողոսյանի նախագծերի կեսից ավելին այս կամ այն  կերպ նվիրվում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների եւ իրադարձությունների վերաբերյալ պատմական հիշողության պահպանմանը:
Եվ ահա նմանօրինակ մի միջոցառում էլ տեղի ունեցավ վերջերս:

Մարտի 15-ը թեեւ սանկտպետերբուրգցիների համար սովորական աշխատանքային օր էր, սակայն մեր հայրենակցի՝ Հրաչյա Պողոսյանի հերթական գեղեցիկ եւ ուսանելի նախաձեռնության շնորհիվ այն շատերի համար վերածվեց իսկական տոնի:

Այդ օրը Սանկտ Պետերբուրգի Հաղթանակի մոսկովյան զբոսայգու Հերոսների ծառուղում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ հայ ժողովրդի պանծալի զավակ, ռազմածովային ուժերի գրոհային ավիացիայի օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի:

Միջոցառմանը մասնակցելու համար Հերոսների ծառուղի էին եկել «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը՝ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ, Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տ. Ղեւոնդ քահանան, Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ հայր Անտոնին (Մալախովսկի), բազմաթիվ հյուրեր եւ լրագրողներ՝ ներկա գտնվելու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակի արարողությանը:

Հայ ժողովրդի մեծ զավակ Նելսոն Ստեփանյանը Մեծ Հայրենականի տարիներին  Լենինգրադի համար մղված ճակատամարտի մասնակից էր, նա Լենինգրադի երկնքում կատարել է 239 մարտական թռիչք, վարել է ավելի քան 30 օդային մարտ, ջախջախել 4 անցակետ, ոչնչացրել թշնամու 17 նավ, ավելի քան 80 տանկ եւ 600 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային սարքավորումներ եւ գնդացիրներ: Արդեն 1941 թ. դեկտեմբերին նա կատարել էր 58 թռիչք, որոնցից 38-ը՝ Լենինգրադի մոտ: Իսկ 1942 թ. մայիսի 28-ին, վերադառնալով իր սկզբնական աշխատանքին` թշնամու դեմ պայքարին, նա ուղիղ հարվածով գերմանական տրանսպորտն ուղարկեց Ֆիննական ծոցի հատակը:

Քաջարի Նելսոնը մասնակցել է Ղրիմի գործողությանը, կռվել Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերում: 1945 թ. մարտի 6-ին խիզախության եւ գրագետ ղեկավարման համար նրան հետմահու շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում:

Միջոցառման սկզբում երկու եկեղեցիների հոգեւորականները հոգեհանգստյան արարողություն կատարեցին խորհրդային օդաչուի հուշարձան-կիսանդրու մոտ: Ի դեպ, Նելսոն Ստեփանյանի հուշարձան-կիսանդրին հանդիսավոր կերպով բացվել է 2021 թ. դեկտեմբերի 9-ին՝ «Սանկտ Պետերբուրգի հայերը» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ քաղաքի կառավարության աջակցությամբ: Կիսանդրու ստեղծման ֆինանսավորմանը մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար Հրաչյա Պողոսյանը:

Հիշատակի արարողությունից հետո Տ. Ղեւոնդ քահանան իր խոսքում ընդգծեց Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամության կարեւորությունն ու արժեքը, իսկական հայրենասիրության եւ հայրենիքին նվիրվածության դրսեւորումը: Հայր Անտոնին, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Հրաչյա Պողոսյանին՝ հայ եւ ռուս ժողովուրդների նոր սերնդի մշակութային դաստիարակման գործում ներդրած ավանդի համար:

Անչափ տպավորիչ էր Հրաչյա Պողոսյանի խոսքը.

«Ուզում եմ նշել, որ ռազմածովային ուժերում Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել ընդամենը երեք օդաչուներ՝ Ալեքսեյ Մազուրենկոն, Սաֆոնով Բորիս Սաֆրոնովը եւ Նելսոն Ստեփանյանը: Շատ կարեւոր է, որ մեր ժամանակներում պետական  այրերն ուշադրություն դարձնեն պատերազմի հերոսներին: Հաղթանակի ժառանգությունը բարոյական հզոր պաշար է ժամանակակից Ռուսաստանի զարգացման համար: Մենք երբեք չենք մոռանա այն հերոսներին, որոնց սխրանքների շնորհիվ խաղաղություն ձեռք բերվեց եւ ապահովվեց պարզ ու խաղաղ երկինք՝ մեր գլխավերեւում: Չէ՞ որ այս սխրագործություններով է դաստիարակվում նոր սերունդը, ազգի հայրենասիրությունը: Հպարտ եմ, որ հայրենիքին մատուցած ծառայությունները, Նելսոն Ստեփանյանի խիզախությունն ու նվիրումը նշվում է նաեւ այսօր»,- ասաց Հրաչյա Պողոսյանը եւ կարմիր վարդերով հիշատակի զամբյուղը խոնարհեց կիսանդրու առջեւ:

Ծաղիկներ խոնարհեցին նաեւ Տ. Ղեւոնդ քահանան, հայր Անտոնին, «Մեր գործը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հայկ Ադամյանը եւ այլք:
Ռազմական վետերան, պաշտոնաթող գնդապետ, Սանկտ Պետերբուրգի պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների վետերանների կազմակերպության միջազգային ու տարածաշրջանային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ստանկեւիչն իր երախտագիտությունը հայտնեց Հրաչյա Պողոսյանին` Նելսոն Ստեփանյանի հիշատակը հավերժացնելու եւ միջոցառումը կազմակերպելու համար, ապա Սանկտ Պետերբուրգի վետերանների հասարակական կազմակերպության նախագահ, ավիացիայի պաշտոնաթող գեներալ-մայոր Վասիլի Տիխոնովիչ Վոլոբուեւի պատվերով բարեգործական հիմնադրամի գրադարանին նվիրաբերվեց «Հիշողության եւ ռազմական փառքի ճանապարհներով» հուշալբոմը:

Այդ օրը Հերոսների ծառուղի էին այցելել նաեւ Սանկտ Պետերբուրգի մշակույթի գործիչներ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Արամ Պողոսյանը, Շտիգլիցի ակադեմիայի մոնումենտալ եւ դեկորատիվ քանդակի ամբիոնի պրոֆեսոր Լյովա Բեյբությանը, զինվորականներ, Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների ծխականներ, քաղաքի բնակիչներ:

Միջոցառմանը ներկա պրոֆեսոր, Ռազմական պատմության ակադեմիայի իսկական անդամ, պաշտոնաթող գնդապետ Վրեժ Հարությունյանն իր խոսքում նշեց. «Հերոսները ողջ են, քանի դեռ մարդիկ հիշում են նրանց գործերն ու անունները: Նման միջոցառումներ պետք է կազմակերպվեն, որպեսզի երբեք չմոռանանք, թե խորհրդային ժողովուրդն ինչ գնով է հաղթանակի հասել Հայրենական մեծ պատերազմում: Պատմական հիշողությունն օգնում է դիմակայել պատմությունը «խեղաթյուրելու» փորձերին»:

Հիշեցնենք, որ վերջերս՝ փետրվարի 21-ին, Լենինգրադի պաշտպանության եւ պաշարման թանգարանում տեղի ունեցավ «Հայերը Լենինգրադի պաշտպանությունում» մշակութային եւ կրթական միջոցառումը՝ «ԽՍՀՄ ժողովուրդները Լենինգրադի ազատագրման ժամանակ» ծրագրի շրջանակներում, որը համընկավ այդ լեգենդար քաղաքի շրջափակման օղակի ճեղքման 80-րդ տարեդարձի հետ: Այդ հանդիպումը շարունակեց թեմատիկ միջոցառումների այն շարքը, որը պատմում էր Մեծ Հաղթանակում Խորհրդային Միության ժողովուրդների նշանակալի ավանդի մասին:

Միջոցառման ավարտին ծաղիկներով ամփոփվեց հերոս-օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրին:

Հանրության ջերմ սերն ու հարգանքը վայելող բարերարի եւ իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից երկար տարիների ընթացքում իրականություն դարձած գործերը վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին: Հրաչյա Պողոսյանի անչափ ուշադիր եւ զննող հայացքից երբեք չի վրիպում մեր կյանքի եւ ոչ մի կարեւոր մանրամասն, որի արդյունքը բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներն են, որոնք նա կյանքի է կոչել:

Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ  աշխարհում ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 350 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ: Մեր հայրենակցի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի:
Մեր հայրենակցի պրպտուն մտահղացումների արդյունքում իրականացվել եւ   կյանքի են կոչվել նաեւ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք  մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր:
Հրաչյա Պողոսյանը դեռս բազմաթիվ նպատակներ ու երազանքներ ունի այս կյանքում, նրա պրպտուն ու սրաթռիչ միտքն ամենուր է՝ երկրագնդի բոլոր ծագերում՝ օդում, ծովում, ցամաքում, տիեզերքում… եւ ամեն անգամ նա հանրությանը զարմացնում է  իր անհավանական, աննախադեպ եւ օրիգինալ գաղափարներով ու ծրագրերով, որոնք օր օրի կյանք ու ավյուն են ստանում, հայտնվում մեր կողքին՝ դառնալով մեզ շրջապատող աշխարհի բաղկացուցիչ մասնիկները:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խե՜ղճ, խեղճ Կոստան Զարյան

Հաջորդ գրառումը

Բի-Բի-Սի. «Հայ գերիներն Ադրբեջանում. ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր, թե՞ առեւտրի առարկա»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Բի-Բի-Սի. «Հայ գերիներն Ադրբեջանում. ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր, թե՞ առեւտրի առարկա»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Նախ,...

ԿարդալDetails

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական