Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Բաբայանի սենսացիոն հայտարարությունները

29/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի փակ նիստում երեք ժամ քննվելուց հետո լրագրոների հետ զրույցում մի շարք սենսացիոն հայտարարություններ է արել։

Պատասխանելով «Ազգի» այն հարցին, թե ի՞նչ է սպասվում Արցախին եւ արցախցիներին՝ Բաբայանը հարցը վերահասցեագրեց. «Շահրամանյան Սամվելը, ում դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում։ Ինքն իր ելույթում պարզ ասում է, որ բանակցելու է վերադարձի համար. ես ձեզ հիմա ասում եմ՝ ինքը բանակցում է։ Դուք հարց եք տալիս՝ Ղարաբաղի ապագան, ես ասում եմ՝ իշխանություն կա, բանակցում է վերադարձի մասին», ասաց նա՝ նշելով, որ այդ մասին իրեն ԱՀ պատգամավորներն են պատմել, որոնց էլ անձամբ Շահրամանյանն է փոխանցել իր կապի մասին Բաքվի հետ։ Նրա ասածին անմիջապես արձագանքել է Արցախի Ագային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հերքելով, որ Շահրամանյանը նման բան է ասել պատգամավորներին, չնայած՝ եթե այդպիսի բան լիներ, ըստ Հակոբյանի, շատ նորմալ կլիներ, խոսքը արցախցիների վերադարձի ուղղությամբ քայլերի մասին է։ Բաբայանի ասածն, ըստ Հակոբյանի, արցախցիներին պառակտելու քայլ է։

Ո՞վ է պարտության մեղավորը. ըստ Սամվել Բաբայանի՝ եթե պաշտպանության բանակի հրամանատարն անձամբ չի ղեկավարում ռազմաճակատը, նրա հետ միասին ղեկավարում են այլ անձինք՝ դա՛ պետք է քննվի։ Մեղավո՞ր է արդյոք անձամբ Նիկոլ Փաշինյանը. «Անձամբ իր մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ հավատացել է նրանց, ում հավատացել է։ Դուք ինչո՞ւ եք համարում, որ ոչ ճիշտ քաղաքական, ռազմական  ղեկավար նշանակելը քաղաքական դավաճանություն չէ»։ Ըստ նրա՝ դավաճանական է նաեւ նոյեմբերիննյան փաստաթուղթը (ստորագրողը չի ասել)։ Բուն Արցախը հանձնելու մեղավորների մասին հարցին Սամվել Բաբայանն այս պատասխանը տվեց.

«Մենք բոլորս միասին։ Բոլորս միասին 20 տարի Արցախը խեղել ենք, չենք թողել մի բան արվի՝ իշխանության հետ միասին։ Բոլորս միասին՝ Արցախի, Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ»։ Հավելյալ հարցը, թե իշխանությունների՞ն է մեղադրում Արցախը հանձնելու մեջ, Բաբայանը հակադարձեց, թե բա հո ձեզ չե՞մ մեղադրելու։

Այլ համանման հարցերին պատասխանելիս Սամվել Բաբայանն ավելի հստակեցրեց. Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները սեպտեմբերի 19-ի որոշմամբ։ Հայաստանի իշխանությունն, ըստ նրա, ոչինչ չէր կարող անել, քանի որ համարժեք բանակ ու պաշտպանություն չուներ, խնդրում էր Արցախի իշխանությանն՝ ուղիղ բանակցությունների նստել Ադրբեջանի հետ, իսկ Արցախի խշխանությունը Մոսկվայից էր կարգադրություն ստանում։

Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել, ըստ Բաբայանի, Արցախի էջը փակված չէ։ Առայժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաբայանը հավանական չի համարում, իսկ ապագայում, եթե այդպիսի պայմանագիր լինի, այնտեղ պետք է արտացոլված լինեն Արցախի հետ կապված հարցերը։

Հայաստանի իշխանությունները դեմ են, որ Արցախի իշխանության ատրիբուտները արտացոլված լինեն Հայաստանում, դա համարելով սպառնալիք Հայաստանի համար։ Սամվել Բաբայանը, փաստորեն, այդ կարծիքին չէ եւ ավելի վաղ առաջարկել էր իշխանություններին՝ ստեղծել Արցախի խնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի վարչություն, ինչպես շատ տարիներ առաջ է եղել, բայց այդ առաջարկը իշխանության հավանությանը չի արժանանում։

Լրագրողները շարունակեցին առաջ տանել իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի մեղավորության հարցերը, որոնք ի վերջո այս պատասխանը ստացան.«Դուք քաղաքական կոնյուկտուրա եք ստեղծում, ասում եք՝ ասա, որ Նիկոլը մեղավոր է։ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում ասում է՝ այսպես պիտի անենք, դա ստիպված քայլեր են, որոնք պարտավոր է անել։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը սխալ է մի շարք հարցերում, այնքան հարցեր կարամ ասեմ, եւ մեղավոր է։ Ժամանակը գա, փաստերը կբերեմ։Ես ասում եմ՝ ցանկացած աշխատող մարդ սխալներ թույլ է տալիս, իսկ դուք ինձ ասում եք՝ չէ, ասա, որ պետք է գնդակահարենք։ Ես էլ ասում եմ՝ չէ»։ Նա հավելեց, որ ինքը չի համագործակցում իշխանության հետ եւ կարող է անուններ տալ ընդդիմությունից, որոնք ե՛ւ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, ե՛ւ համագործակցում են իշխանության հետ։

Ահա այսպիսի սենսացիոն մտքեր, որոնք կարժանանան երեւի հակադարձումների, եթե , իհարկե, հենց այդ նպատակով չեն բարձրաձայնված, որ հանրությունը նոր կուտ ստանա ու զբաղվի, մինչեւ՝ տեսնենք… Ի դեպ՝ նաեւ ընդդիմադիրների մեջ Սամվել Բաբայանը խելոք մարդկանց տեսավ, արդյոք դա նշանակո՞ւմ է համագործակցություն ներկա ընդդիմության ինչ-որ միավորների հետ՝ պարզ չէ։ Նա նշեց, որ ներկա խորհրդարանը չի արտացոլում Հայաստանի իրավիճակը եւ նոր խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են։

Նրա մտքերի տողատակերին «Ազգ»ի էջերում կանդրադառնանք մեր շաբաթական վերլուծության մեջ, Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքի ավարտին հայացք նետելու համատեքստում։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում երկրաշարժ է եղել, ցնցումները զգացվել են նաև Տավուշում

Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Իրավունք

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
Իրավունք

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025
Իրավունք

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է. Մայր Աթոռ

17/10/2025
Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական