Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս-իրանական ռազմավարական դաշնագրի նշանակությունը հայկական կողմի համար

Գրիգոր Առաքելյան
24/01/2025
- 24 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
57
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՛չ Թեհրանն է պաշտոնապես եւ հրապարակավ արձագանքել հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրմանը, ո՛չ էլ Երեւանը՝ ռուս-իրանական համագործակցության փաստաթղթին: 

Այդ երկու փաստաթղթերի միջեւ ընդհանրություն փնտրելը անշնորհակալ զբաղմունք է, քանի որ դրանց միջեւ  միակ ընդհանուր եզրը տվյալ իրադարձությունների  ժամանակային համընկնումներն  էին ԱՄՆ նորընտիր նախագահ  Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը նախորդող օրերի  հետ:

Մամուլի հրապարակած զուսպ ու ոչ այնքան շռայլ   հաղորդագրություններից   տեղեկացանք, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է   Մոսկվա եւ  ստորագրել  Իրանի  հետհեղափոխական շրջանի կարեւորագույն դաշնագրերից  մեկը:

Իրանի ժամանակակից պատմության մեջ եղել են  դեպքեր, երբ Թեհրանին հաջողվել  է  ստորագրել ավելի նպատակային, անգամ ավելի նշանակալի  դաշնագրեր: Սակայն Իրանը դեռեւս նման տարողունակ ու բազմաբովանդակ ռազմավարական  դաշնագիր ոչ մի երկրի հետ չի կնքել:

 Նույնիսկ Վաշինգտոնի հետ  շահական Իրանի բացառիկ հարաբերությունների պայմաններում այդպիսի առարկայական ու հստակ ձեւակերպումներով փաստաթուղթ չի ստորագրվել:

2022 թվականի հունվարին Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարների կողմից  ստորագրված համագործակցության  25-ամյա ծրագիրն էլ  իր բովանդակությամբ ու խորությամբ համեմատելի չէ տվյալ փաստաթղթի հետ: 

Ռուս-իրանական դաշնագիրը համակողմանի փաստաթուղթ է, որտեղ  նկատելի է  երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մարտավարությունը: Այդ փաստաթղթում տեղ գտած բառամթերքը էականորեն տարբերվում է նախորդ փաստաթղթերում կիրառված բառապաշարից:

Փաստաթուղթը նույնիսկ նախատեսում է կողմերի փոխգործակցությունը միմյանց երկրներում ծավալվող զինված ապստամբություններն ու հեղափոխական շարժումները ճնշելու հարցում:

Թեեւ այս համաձայնագիրը կազմվել է 20 տարի ժամկետով, սակայն նշված է, որ 20-ամյա ժամկետի ավարտից հետո այն ավտոմատ կերպով կարող է երկարաձգվել եւս հինգ տարի ժամկետով: Անշուշտ, նախատեսված են նաեւ կողմերի որոշմամբ համաձայնագրից դուրս գալու պայմանները:

Իրանի պատմությունը հարուստ է տեւական հետեւանքներ ունեցող միջազգային դաշնագրերի կնքման բազմաթիվ փաստերով, որոնցից կարեւորագույններն են Ռուսաստանի հետ կնքված ու հարավկովկասյան տարածաշրջանի ճակատագիրը կանխորոշած Գյուլիստանի ու Թուրքմենչայի դաշնագրերը:

Վերադառնալով մեր օրերին, նշենք, որ Իրանն  ու Ռուսաստանը  2001  թվականին ստորագրել են «Հարաբերությունների սկզբունքների» մասին 10-ամյա պայմանագիր, որը երկու երկրների միջեւ     համագործակցության տարբեր  ոլորտները համակարգող փաստաթուղթ էր: ԻԻՀ նախագահ Խաթամիի կառավարության օրոք ստորագրված այդ փաստաթղթում նախատեսված կարեւորագույն դրույթն  այն էր, որ կողմերը պարտավորվում էին չհարձակվել միմյանց վրա եւ թույլ չտալ, որ իրենց տարածքներն օգտագործվեն մյուսների վրա հարձակվելու համար:

Իսկ 2025 թվականի հունվարի 17-ին  ստորագրված փաստաթուղթն  Իրանում գնահատվում  է որպես պատմական իրադարձություն, որը վկայում  է երկկողմ հարաբերությունների հարատեւության մասին: Փաստաթղթի նշանակության մասին խոսելիս, պաշտոնական Իրանը նաեւ ընդգծում է դրա համապարփակությունն ու ծավալայնությունը, որն իր մեջ ներառում է համագործակցության բոլոր ոլորտները:  Թերեւս կարելի է բացառություն  համարել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ դրույթը, որի կապակցությամբ ընդունված Կոնվենցիան դեռեւս չի հաստատվել Իրանի Մեջլիսում: Այդ պատճառով էլ, առանց Կոնվենցիային հղում կատարելու, հնարավոր չէր անդրադառնալ երկկողմ հարաբերությունների համար այս կարեւորագույն դրույթին:

Նշենք, որ այս Կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. մերձկասպյան 5 երկրների  (Իրան, Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան) կողմից, եւ բացառությամբ Իրանի, հաստատվել է Կոնվենցիային մաս կազմող  մյուս չորս երկրների խորհրդարանների կողմից:

Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված Համապարփակ ռազմավարական համաձայնագիրը, ի տարբերություն համագործակցության որոշ այլ փաստաթղթերի, Իրանում նաեւ պետք է արժանանա Մեջլիսի հաստատմանն ու  ամրագրվի  Պահապանների խորհրդի կողմից, որպեսզի դառնա իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ:

Անշուշտ, այս փաստաթղթում տեղ գտած դրույթների շուրջ ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ անմիջականորեն առնչվում են նաեւ Հայաստանին: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին վերաբերող Համաձայնագրի 14-րդ հոդվածը, ինչպես նաեւ հաղորդակցական ճանապարհներին ու միջանցքներին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ միջանցքի գործարկմանն ու էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը վերաբերող Համաձայնագրի՝ համապատասխանաբար  22-րդ ու 23-րդ  հոդվածներն  անմիջականորեն առնչվում են Հայաստանին:

Բայցեւայնպես,  նախատեսված դրույթների գործարկման համար  անհրաժեշտ է լինելու ստանձնած պարտավորությունների նկատմամբ կողմերի վճռականությունն  ու քաղաքական կամքը, ինչպես նաեւ Թեհրանի ու Մոսկվայի առաջնահերթությունների ներկայիս մակարդակի պահպանումը, որն  աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում  չի կարող երաշխավորված լինել ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ Մոսկվայի կողմից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Դավոսի Կոնգրեսի փայլեցված արտաքին ճակատի հետեւում մութ ստվերներ են պահվտած»

Հաջորդ գրառումը

Չարենցի վեպի սյուժեից ավելի թունդ սյուժեում ենք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Չարենցի վեպի սյուժեից ավելի թունդ սյուժեում ենք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական