Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս-իրանական հարաբերությունների մերձեցմանը նպաստող ազդակները

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թվականի հունիսի 29-ին Մադրիդում գումարված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի  ժամանակ  ազդարարվեց այդ ռազմականացված կառույցի աշխարհընկալման մեջ նշանակալի փոփոխությունների հեռանկարի մասին:  Ատլանտյան օվկիանոսի  երկու  ափերն իրար միացնող այս կառույցը, փոխելով  իր ռազմավարությունը,  հանդես եկավ Եվրոպայում եւ դրանից անդին սպասվող  վերահաս  «հեղաշրջման»  մասին հայտարարությամբ:

Ուկրաինական ճգնաժամին նվիրված գագաթաժողովի ժամանակ  Ռուսաստանը հռչակվեց որպես թշնամի երկիր, իսկ Չինաստանը՝ պոտենցիալ  թշնամի,  եւ դրանից  բխող  վտանգների   չեզոքացմանն ուղղված  ռազմավարության  մշակումը՝  խիստ անհրաժեշտ: Այդ օրը Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջեւ  եռակողմ հայտարարագրի ստորագրման փաստը գնահատվեց որպես ՆԱՏՕ-ի պատմության  կարեւոր  էջերից մեկը:

Նույն օրը՝ հունիսի 29-ին,  Աշխաբադում անցկացված  Մերձկասպյան  երկրների վեցերորդ գագաթաժողովը չի կարելի ՆԱՏՕ-ի նոր քաղաքականությանն ուղղված ՌԴ նախագահ Պուտինի համարժեք քայլ համարել, որքան էլ որ 2007 թվականին կազմակերպության անդամ պետությունների ստորագրած փաստաթղթում  նշված է, որ  կողմերը պայմանավորվել են «ոչ մի պարագայում  թույլ  չտալ  օգտագործել իրենց տարածքը կողմերից յուրաքանչյուրի դեմ այլ պետությունների ագրեսիայի կամ ռազմական այլ գործողությունների համար»:

Աշխաբադյան գագաթաժողովի շրջանակներում ՌԴ եւ ԻԻՀ նախագահներ  Պուտինն ու Ռայիսին ընդամենը վերահաստատել են 20-ամյա համագործակցության փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը, որը 2022 թ. հունվարի 19-ի մոսկովյան  այցելության ժամանակ  ԻԻՀ նախագահ Ռայիսին պետք է ստորագրեր Ռուսաստանի նախագահի հետ, սակայն անհայտ պատճառներով դրա ստորագրումը հետաձգվել է:

Եվ ահա, Պուտինի խոսնակն  օրերս հայտարարեց  Ռուսաստանի նախագահի Թեհրան այցելության ժամկետների եւ այցի ծրագրի մասին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաեւ Իրան-Թուրքիա-Ռուսաստան նախագահների եռակողմ հանդիպում: 

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան այցելության եւ եռակողմ հանդիպման ժամանակ չի քննարկվելու ուկրաինական թեման, եւ բանակցությունների առանցքը կազմելու է Սիրիային վերաբերող հարցը: Իսկ Իրանի մեջլիսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Փուր-Էբրահիմիին հայտնի է, որ Պուտինի այցի ժամանակ, բնականաբար երկկողմ ձեւաչափով, քննարկումների գլխավոր թեման առնչվելու է տնտեսական համագործակցությանը: Փուր-Էբրահիմին համոզված է, որ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն  ստիպում են Մոսկվային տնտեսական հարցերում ավելի  մոտենալ Թեհրանին:  

Պուտինի այցը Թեհրան եւ Իրան-Ռուսաստան հարաբերությունների ակտիվացման այս հանգրվանը նաեւ համընկնում է ԱՄՆ նախագահ Բայդենի մերձավորարեւելյան այցելությանը, որի նշանակությունը, հաշվի առնելով  ԱՄՆ-ի կողմից  ձեւավորվելիք նոր հակաիրանական կոալիցիայի հեռանկարը, նույնպես չի կարելի անտեսել: 

Պուտինի Թեհրան այցելության ժամկետների հրապարակումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական  Ջեք Սալիվանը խստորեն քննադատել է Իրանին՝ ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության համար՝ նշելով, որ ԱՄՆ տիրապետած տեղեկատվության համաձայն՝ Իրանը պատրաստվում է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների համար Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարել, որի նախապատրաստական աշխատանքները, ըստ Սալիվանի, մեկնարկել են:

Հատկանշական է, որ ուկրաինական ճգնաժամի բռնկումից հետո Պուտինն  ընդամենը մեկ անգամ, այն էլ Թուրքմենստանում անցկացված Մերձկասպյան  երկրների վեցերորդ գագաթնաժողովին մասնակցելու եւ  հընթացս՝ Տաջիկստան այցելելու նպատակով է Ռուսաստանից բացակայել:

Ռուսաստանի նախագահի օտարերկրյա այցելությունների հաջորդ նշանակետն Իրանն է, որը կարեւոր է թե՛ ուկրաինական ճգնաժամի պատճառով տնտեսական շրջափակման մեջ հայտնված Ռուսաստանի, եւ թե՛ տնտեսական պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու նպատակով, որպես ճարահատ քայլ,  հայացքը դեպի Արեւելք ուղղած Իրանի  համար:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստան-Թուրքիա բանակցութեանց ելքն ու անելը

Հաջորդ գրառումը

Քրիստոսը դեռ համբերում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ. Արթուր Չախոյան

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավանդապահ Ռամկավար Ազատական կուսակցությունը հերքում է կուսակցության անունից Մայր Աթոռի դեմ տարածված կեղծ հայտարարությունները

12/11/2025
Հրապարակախոսություն

Եթե մի քիչ Ֆարխոյանը ձգձգի, մի քիչ էլ՝ վերաքննիչը, ապա Արամ Նավասարդյանը ոչ մի օր բանտում չի նստի մոր ու մանկան մահվան համար

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան

12/11/2025
Հաջորդ գրառումը

Քրիստոսը դեռ համբերում է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական