Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանին

ԱԶԳ
25/04/2025
- 25 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
115
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք ապրում ենք ժամանակներում, երբ բոլորը գիտեն՝ գրագետ կամ անգրագետ կերպով գրել ու կարդալ, եւ բոլորը ցանկանում են հատկապես գրել, խոսել եւ արտահայտել այն, ինչ մտածում են տարբեր առօրեական հարթակներում՝ պատմության, քաղաքականության, փիլիսոփայության ու կրոնի, ամեն ինչի մասին: Այդ գրելու՝ ամենօրյա եւ, կարեւորը, ամեն հարցում կարծիքի արտահայտման մակարդակում է ընթանում եւ ընթերցանությունը, որ ավելի շատ աֆորիստիկ մտքեր քաղելու եւ սրանք որպես զենք օգտագործելու մոլուցքից է բխում, այլ ոչ բնագրի կառույցի մեջ թափանցելու, այնտեղ որպես բնակարան ապրելու փորձառության ցանկությունից:  Եվ գուցե ավելի աղետալին այն է, որ գրելն ու խոսելը գրեթե սկսել է նույնանալ ազատության ու անկախության զգացողության հետ՝ արտահայտել միշտ այն՝ ինչ զգում ես, ինչ քո՛ կարծիքն է, անկախ նրանից, թե գիտես այն ինչ ասում ես, թե՞ ոչ, լռե՞լ ես բավականաչափ մինչ խոսելը՝ հասկանալու համար, թե՞ ոչ, վերջապես նվաճե՞լ ես քո կենսագրությամբ ու տվածդ զոհաբերությունների գնով այն հասկացությունների մասին խոսելու շնորհը, ինչ պետք է պարզեցնես քո բառերով, թե՞ ոչ: Քանի որ միտքն այժմ շատ ավելի հեռուն է գնացել, քան սրտի հասունության չափն է, եւ ավելի հեռուն է գնում, քան սեփական կենսագրության «կառույցը»: Դրան հաջորդում է ավելի մեծ մի անկում, եւ ամեն ինչ մի օր իջնում է ֆբ-յան «կոլեկտիվ անգիտակցականի» ու իմաստասիրության մի հավաքական մակարդակի… Գուցե դրան պետք է հաջորդեն ոգու սովի, մեծ խոսքի կարոտների ժամանակները, բայց դրանք այլեւս չեն այցելում…

Եվ այս խոսքը եւս ամենայն հավանականությամբ արժանի չէ իր առարկային, եւ միայն մի փորձ պետք է լինի սարդոստայնի մեջ՝ նորահայտ բանախոսությունների ու դասախոսությունների շարանի մեջ հավասարակշռելու մի ողջ ժողովրդի դեմ դատաստան տեսնող երկու անձի ու նրանց մերձավորների աղմուկի տարափը, կամ պարզապես՝ մի քանի րոպեով լռեցնելու սեփական խղճի ծանր նվվոցը, որ չի կարող կիսել Ռուբեն Վարդանյանի, մյուս գերիների հետ նրանց տառապանքը` ողջ ֆիզիկական-հոգեբանական ծավալով:
Քանի որ սա այն դեպքն է, երբ միայն կարող ես լռել…

Մեծ ողբի ժամանակները մեծ լռությունների ցանկություն են առաջացնում: Եվ մեծ անձերն իրենց առաջ միայն լուռ աղոթքի պահանջ են դնում:

Երբ տարիներ առաջ իջնում էի Մատենադարանի շենքից, տեսա Ռուբեն Վարդանյանին՝ միայնակ, առանց ուղեկիցների բարձրացող Մատենադարանի գիտական մասնաշենքի բարձունքը, իր ողջ կերպարանքով այդ բարձունքն ու ինքը միմյանց համար էին այդ ժամին ստեղծված: Եվ իր հայացքից ու բարեւից տարածվող այդ զարմանալի հետկեսօրյա լռությունը… ոչ ոք, ոչինչ, որեւէ ձայն՝ անգամ բնության, չկար շուրջը, միայն այն զարմանալի բվվոցն էր, որ երբեմն տարածվում է օդում, եւ հիշում ենք հատկապես մանկության տարիներից: Եվ այդ վայրկյաններից է հյուսվում մեր պատկերացրած հավերժությունը…

Եվ այսօր եւս ես տեսնում եմ նրան նույնի մեջ՝ հրեշավոր բանտից, բացարձակ միայնակ, ինչ-որ մի տարօրինակ ցերեկից-երեկո սահող լռության մեջ, բարձրանալիս հիշողությունների ու խղճի խտացման իր տեսիլների՝ ներքին ու արտաքին հայրենիքի տարածքներ, իր ճակատագրի կանչով…

Հետո նայել անցակետում ձերբակալման պահին սեղմված շուրթերին՝ այդ լարված հայացքին… Ինչի՞ համար, երբ դու պատասխանատու ես նրանց համար, ում համար «քաղաքակիրթ» աշխարհի բարձունքներից հայտնվել ես երկրագնդի մի անհասկանալի խոռոչում: Երբ դուրս ես եկել հասկանալի աշխարհի պաշտպանության ծիրից ու մտել այդտեղ. ինչի՞ համար…

Ամեն օր սպասումը վերադարձի եւ հանկարծ խոսքերը՝ ես մի՛շտ ձեզ հետ եմ… այսօր դատում են ոչ ինձ, այլ ամբողջ հայ ժողովրդին…

Իսկ հետո Մատենադարան է բարձրանում այլ անձ: Եվ զարմանալի մղձավանջ է թվում այդ զուգահեռականությունը՝ նորաձեւության ջատագովների եւ աշխարհի սոսկալի հակառակ երեսներում նետված դատվող հայրենակիցների, հիսուն տարեկանից հետո հայտնվող կրթվելու եւ կրթելու անհագ փափագի եւ հին ձեռագրերի լռության, վերջապես՝ «իրական» երկրի մարմաջների, որ իր ոտքով եկել մտել է հինավուրց առասպելի ու հիշողությունների շտեմարանի երախը…

Երբ քեզ ստիպում են այլեւս չհավատալ ոչ միայն քո հասարակության, այլեւ նրա անհատների մեծ մասի անկախ կեցվածքին, կամ սրված կամ գոնե երբեմն հավասարակշռությունից դուրս եկող բարոյական կեցվածքին, կամ որեւէ կեցվածքի՝ սխալական, կիսատ, բայց իսկապես սեփական համոզումից ու գիտակցության որոգայթներից ծնված հետեւողական կեցվածքի, միեւնույնն է, հավատում ես վերադարձներին…
Արդյո՞ք միակ հնարավորությունը լռելը չէ…

Բայց ինչ անել, երբ անհոդաբաշխությունը պատել է մի ողջ երկիր, մի ողջ հասարակություն, մի ողջ՝ անդունդի մեջ նետված իրականություն, եւ այն օղակել է սարսափներով պատված ողջ աշխարհը, որի մեջ այդ սարսափների ուրվականներին սնուցող խմբերը շարունակում են բանախոսել հրեշավոր խաղաղություններից՝ բայց միայն առաջադեմ աշխարհի այդ անկուշտ խաղաղության երախը լցվող զոհերի բավականաչափ քանակից հետո: Երբ տարիներ շարունակ նորակրթյալների ծրագրի արդյունքում դատաստանի առաջ է կանգնած մի ողջ ժողովուրդ՝ ներկայացվելով որպես բարոյական ստրուկ, տհաս արվարձանի ապօրինածին, լուսնոտ թափառումների ազգայնական, բարոյական սադիստ ու տարբեր, միշտ անտեսանելի մնացող կաֆկայական «դղյակների» տիրակալների գործակալ, որ պետք է գնա կրթության նորաձեւության ու հոգեբանական ազատագրության դասերի, պետք է լեզուներ սովորի, պետք է հաղթահարի իր երկրի մասերը «աշխարհ» կոչելու գավառական տենդը, պետք է սանրվի, լվացվի հանդիպումներից առաջ, եւ այդ մասին կարելի է անգամ ձեռնարկ գրել ու հրատարել…

…Ինձ համար բանաձեւային էին Ռուբեն Վարդանյանի խոսքերը Արցախում՝ մարդիկ գալիս են աշխատանքի ու գնում տուն նույն ռիթմով՝ ասես ոչինչ չի եղել: Մինչդեռ ամեն ինչ փոխվել էր… Ի՞նչ պետք է անեինք մենք այլ ռիթմով կրկնակի, եռակի, տասնապատիկ ծավալով, որ չենք անում եւ չարեցինք…

Երբեմն ինձ թվում է, որ չկա այլ անձ, ով ավելի մոտեցել է քրիստոնեական բնազդին՝ իր վրա վերցնելու մարդկանց պատասխանատվության բեռը, եւ զարմանալի՝ այնքան ողբերգական, եւ ողջ առաջադեմ աշխարհի թշվառությունը ցույց տվող հեգնանքով, իսկ գուցե հենց իր ստանձնած դերակատարության արդյունքում, մեղադրվում է աշխարհի հրեշավոր հանցագործությունների մեջ…

Նայել այդ հայացքին, լսել այդ խոսքերը, եւ նորից հետո… ռոք-ակումբներում «լիցքաթափվողներին», նայել մինչեւ վերջ, նայել ողջ լիցքաթափվող, իր ազատության մեջ խեղդվող աշխարհի կեսին, մյուս կեսի արյան շաղախի մեջ… եւ հետո նորից՝ անձի ինքնալուսանկարը, որ բարձրանալու է Մատենադարան՝ հատկապես այնտեղ հնչեցնելու՝ Խորենացու ողբը կարելի է կարդալ ու հայտնաբերել պատերազմից հետո… Նայել այդ հաղթարշավին Հայոց աշխարհի ծագերով, սեփական հաղթարշավին՝ հանուն ողջ ժողովրդի պարտության ըմբռնումի… Արդյո՞ք կա ողբերգության սահման, որի առաջ երբեւէ լռում է լրագրողական վերապրուկը՝ լինելությունը բոլորի ուշադրության հետ շփոթելու եւ այդ լինելության մեջ հայտնվելու մղումի… ֆբ-յան ամեն գնով ու ամեն ինչում լինելու տենդի՝ թեկուզ կարդացած չլինելու, կամ կարդացած ու հասկացած չլինելու ու հանկարծ մի օր կարդալու մեջ ինքնահայտնաբերման իրականության նորաձեւության մեջ…

Արդյո՞ք այցելում է մի օր վերջապես իրականությունը «իրական»-ներից անդին… Այսօր մի ողջ ժողովուրդ կանգնած է դատաստանի առաջ…

Բայց ի վերջո ի՞նչ դատաստան է այդ… Ո՞ւմ առաջ է մեր դատաստանը՝ բացի ներքին «պսակազերծողներից», որ հայտնվել են Հայոց աշխարհի զորավորների շարքում եւ իրենց բանականությունից ու ողջ աշխարհի բանականությունից լուծում են իրենց անվերջանալի վրեժը, բացի արտաքին ոչնչացնողներից, բացի մեր զարմանալի բնազդից՝ արդեն չորս մաշող տարի շարունակ, թաքցնելու մեզանից մեր սեփական վիշտը, հիշողությունը՝ հին ժողովրդի ինքնասպանության կամ կիսագոյություն պահպանելու անհաղթահարելի բնազդով: Ի՞նչ ավելի մեծ դատաստանի առաջ է կանգնած այդ ժողովուրդը, որ այդպես էլ չենք կարողանում հասկանալ եւ ձեւակերպել, վերջապես նայե՛լ մեզ, դարձնել մեզ մեր դատավորը, կամ խնդրել դատավորին այցելել ու վերջապես կարդալ դատաստանը, կանգնեցնել մեզ ճշմարիտ դատաստանի առջեւ, ընդունել այն ու վերապրել: Ինչպե՞ս ազատագրվել վերջապես այդքան հակաբանական, տարրական մարդկային ապրումակցումից զրկված խոսքերի հրեշավոր սեթեւեթանքներից՝ «դատաստանների», պատրաստված հանրային տիրույթում բեմականացվող «ինքնախարազանումների» ու լիցքաթափումների միջեւ ընկած…

Եվ ողբալի է միայն մի բան՝ ի վերջո, վերջապես ընդունել, որ այդ «իրականը», իրականության այդ ուրվականն ի վերջո գալարում է իր պոչը որպես հրեշավոր պարան քո քաղաքի, հոգու շուրջը,  քեզ սիրելի ամեն ինչի շուրջը՝ դառնալով մի օր Իրականություն: Ողբալի է ի վերջո, վերջապես ընդունել, որ ամեն հասարակություն այսպես թե այնպես արժանի է իր ղեկավարությանը: Բայց որքան այլեւս անտանելի ու ողբալի է լինելու հասկանալ մինչեւ վերջ՝ մինչեւ ո՛ր աստիճան այդ հասարակությունն այդպես էլ չարժանացավ իր անհատներին… Բայց այդ անհատները միշտ ստիպելու են հավատալ այդ հասարակությանը… Վերադարձի սպասումով միշտ…

ԱՐՈՒՍՅԱԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Մատենադարան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոմանդան Զատիկ Խանզադյան

Հաջորդ գրառումը

Հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ Սիրիայում

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

Հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ Սիրիայում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական