Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆ. «Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը սահմանի չեղարկում կամ սահմանային ռեժիմի բացակայություն չի նշանակում»

25/03/2022
- 25 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչն արտացոլված է նաեւ հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում»: Հայաստան-Թուրքիա հնարավոր հարաբերություննների կարգավորման մասով «Ազգ»ը զրուցել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:

– Հայաստանն ու Թուրքիան հերթական անգամ հարաբերությունները կարգավորելու փորձ են անում, թե ի՞նչ ճակատագիր կունենա այն, պարզ չէ ոչ ոքի: Բայց ձեր եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հետ  հանդիպումներից առաջ ու հետո հատկապես խորհրդարանական ընդդիմությունը մութ սենյակներում կատուներ է որսում, տարաբնույթ մեկնաբանություններ անում: Այնուամենայնիվ, կխնդրեի այդ հանդիպումներից որոշակի փակագծեր բացեիք:

– Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը պարարտ հող է մեր ընդդիմադիր գործընկերների համար հանրության մոտ օբյեկտիվ ու սույբեկտիվ վախեր, զգայուն թեմաներ շոշափելու համար: Դա է պատճառը, որ հաճախ տրամաբանությունից զուրկ բազմաթիվ դավադրապաշտական մտքեր են հնչում: Գործընթացը նոր է սկսվել, եւ ուզում եմ ընդգծել, որ խոհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքական մեր թիմը նախընտրական իր ծրագրում նաեւ այդ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու մասին էր ծրագիր ներկայացրել:

Իմ ու Թուրքիայի հատուկ ներկայացուցչի երկու հանդիպումներն էլ անցել են նորմալ մթնոլորտում, բայց թե ի վերջո ինչպիսի ավարտ կունենա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության ու անկեղծության մակարդակից, ինչպես նաեւ՝ առաջ գնալու ցանկությունից:

– Բայց ըստ ձեզ առաջ գնալու ցանկություն թուրքական կողմն ունի՞:

– Այդ համատեքստում եթե դիտարկենք, ապա հանդիպումերը նորմալ են անցել, ու հույս ունեմ, որ հաջորդ հանդիպումներն ավելի բովանդակային կլինեն՝ միտված փաստացի խնդիրների լուծմանը: Իսկ թե ինչ կլինի ի վերջո՝ կախված է Թուրքիայի՝ կառուցողականությունից, որովհետեւ Հայաստանն անկախության հռչակումից ի վեր հարաբերությունների կարգավորման մասով երբեւիցե  որեւէ նախապայման չի դրել:

– Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումից հետո դուք հարցազրույց չեք ունեցել: Ի՞նչ եք քննարկել այդ հանդիպման ժամանակ:

– Երկու հանդիպումներից հետո էլ թե՛ մեր, թե՛ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մամուլի հաղորդագրություններ են տարածել, որտեղ ընդհանուր նկարագրված է, թե ինչի մասին է եղել խոսակցությունը: Քննարկվել են հնարավոր քայլեր, թե ինչպես է կարելի մոտենալ հարաբերությունների կարգավորման վերջնանպատակին:

– Տեսախցիկներից անդին ի՞նչ խոսակցություններ կամ ժեստեր են եղել թուրք գործընկերոջ հետ:

– Ես իհարկե հասկանում եմ, որ հանդիպումների ոչ պաշտոնական մասերը կարող են ավելի հետաքրքիր լինել, բայց գործընթացի համատեքտում դրանք երկրորդական են, կարեւորն այն է, թե ինչի շուրջ են կողմերը պայմանավորվել: Հուսով եմ՝ գործընթացի շրջանակում Թուրքիան հնարավորինս կառուցողական կլինի, որովհետեւ Հայաստանն իր մասով այդ կառուցողականությունը ցուցաբերում է ու պատրաստ է ցուցաբերել:

– Որեւէ երկրի հետ հարաբերվելիս՝ ամուր դիրքերից հանդես գալը պետության, ինչպես նաեւ բոլորիս հաղթանակն է: Այս առումով՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, որոնք ավելի շատ գուցե փորձ ու հմտություներ ունեն, խորհուրդներ տալի՞ս են:

– Ես չգիտեմ, թե խորհրդարանական ընդդիմությունից ովքեր փորձ ունեն դիվանագիտության մեջ, նրանց մեջ նախկին դիվանագետներ, կարծես թե, չկան: Շատ բաց եմ տարբեր քննարկումների համար եւ մեծ ուրախությամբ ու պատրաստակամությամբ եմ ընդունում ցանկացած քննարկման առաջարկ: Չեմ կարող ասել, թե մեր ընդդիմադիր գործընկերներն առանձնապես մեծ նախաձեռնողականություն են ցուցաբերել թեման ինձ հետ քննարկելու մասով:

Ինչ վերաբերում է բանակցային դիրքերին, ապա աշխարհում շատ դեպքեր կան, երբ ինչ-որ կետում լավ դիրք ունեցող պետությունը բանակցությունների ավարտին վատ արդյունքներ է գրանցել, եւ հակառակը: Ամեն ինչ կախված բուն բանակցային գործընթացից, դրանց շուրջը տեղի ունեցող իրադարձություններից, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներից, ու այսպես շարունակ: Ակնհայտ է մեկ բան՝ բանակցությունների կարիք լինում է այն ժամանակ, երբ խնդիր կա, իսկ խնդիր կա, ու դա ոչ ոք չի կարող ժխտել:

– Թեեւ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն  ասում է, որ «Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ», բայց մեզ հետ զրույցում, օրինակ, Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա դյուղի բնակիչները հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին ոչ միանշանակ են արտահայտվում:

– Բնականաբար, ձեր կողմից նշված ոչ միանաշանակ՝ թե՛ կողմ, թե՛ դեմ կարծիքները կան, ու նորմալ է, որ նման քննարկում կա: Մի բան կարող եմ ասել՝ սահմանի հնարավոր բացումը չի նշանակում սահմանի չեղարկում կամ չի նշանակում սահմանային ռեժիմի բացակայություն: Շենգենյան գոտու երկրներն, օրինակ, բաց սահմաններ ունեն, բայց դա դեռ չի նշանակում, որ ցանկացած ոք ցանկացած կերպ կարող է հատել այդ սահմանը:

Զրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաշուեկշիռ

Հաջորդ գրառումը

Խրամորթի միջոցով Ակնայի հարցն են ուզում լուծել

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Զախարովան անդրադարձել է Պուտինի նկարով, «Մարդասպան» գրությամբ Երևանում տեղադրված պաստառներին

20/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին

19/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցն անվանել է անկեղծ ու օգտակար

19/05/2025
Քաղաքականություն

Ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը չի քննարկվում. Ալեն Սիմոնյան

19/05/2025
Հաջորդ գրառումը

Խրամորթի միջոցով Ակնայի հարցն են ուզում լուծել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Հուսեյնզադեն մահապատժի է ենթարկվել

21/05/2025

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումն ի կատար է ածվել այսօր առավոտյան։ Յասին Հուսեյնզադեի դատավարությունը տևել...

ԿարդալDetails

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. CNN

21/05/2025

Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ

21/05/2025

Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

21/05/2025

Ուղիղ. ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը – 21.05.2025

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական