Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Գալչյանի քարտեզների ժողովածուն՝ որպես անժխտելի վկայություն

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կովկասից հարավ ընկած տարածքի քարտեզագիտության եւ մշակույթի հետազոտող Ռուբեն Գալչյանի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գիրքը սպասված եւ ժամանակին էր՝ ներկայումս տեղի ունեցող գործընթացների առումով, երբ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում հաճախ է հնչում Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանագծման թեման: Գրքի ներկայացումը հանրությանը տեղի ունեցավ չորեքշաբթի, ՀԲԸՄիության դահլիճում:

Չորս լեզվով լույս տեսած գիրքը որպես փաստական նյութ այսուհետ կարելի է առաջարկել բոլոր նրանց, այդ թվում՝ միջազգային փորձագիտական հանրույթին, ում օգնականը կդառնա միջազգային հեղինակավոր գիտական աղբյուրներից քաղած քարտեզներով եւ նրանց կից քարտեզագիտական տեղեկություններով համեմված, Գալչյանի ավելի ծավալուն գիտական հետազոտություններից հանրամատչելի համառոտագրված փաստական նյութը՝ պատկերացում տալով հայրենի բնաշխարհում երեք հազար տարուց ավելի ապրած բնիկ ժողովրդի, նրա երկրի սահմանների, պատմության ընթացքում դրանց կրած փոփոխությունների մասին:

Հատկապես արդիական են գրքի երկրորդ եւ երրորդ բաժինները, որոնք տեղեկություններ եւ քարտեզներ են պարունակում Հայաստանի երեք հանրապետություննեի, մասնավորապես խորհրդայնացումից հետո Հայաստանի տարածքների՝ հարեւանների կողմից յուրացման արդյունքում վերաձեւված սահմանների մասին: Գրքում երեւում է, թե դարերի ընթացքում ինչպես է ընկալվել Հայաստանի քարտեզագրական ուրվագիծն օտար աղբյուրներում:

Ռուբեն Գալչյանը քառասուն տարի զբաղվում է քարտեզագիտությամբ, տարբեր օտար աղբյուներից նրա հավաքած տեղեկություններն ու քարտեզներն արժեքավոր են հատկապես նրանով, որ դրանք օտարների վկայություններն են եւ լավ նյութ են՝ պատմությունը, քարտեզները կեղծող մեր հարեւանների կեղծիքները ջրի երես հանելու առումով:

Միայն պատկերացրեք, որ Ադրբեջանը կեղծելով եւ ուրիշների պատմությունը յուրացնելով՝ այդ կեղծիքների արգասիքը անընդհատ ներկայացնում է աշխարհին: 2007 թվականին արդեն Ադրբեջանում տպագրվել եւ լայնորեն տարածվել են քարտեզներ, որտեղ Հայաստանի ներկա տարածքները ներկայացվում են որպես Արեւմտյան Ադրբեջան, եւ օտար աղբյուրներից Գալչյանի քաղած քարտեզագրությունը առանց ավելորդ ջանքի ցուցադրում է ադրբեջանական կեղծիքների հրեշավորության ու սնանկության հետագիծը: Այս իմաստով արժեքավոր է հատկապես գրքի երկրորդ գլխում 20-րդ դարի Հայաստանի Հանրապետության զբաղեցրած տարածքներին ու սահմաններին խորքային անդրադարձը:

Եւ, իհարկե, ներկայացված են նաեւ Հին Հայաստանին վերաբերող քարտեզներ եւ տեղեկություններ վաղնջագույն ժամանակներից, սկսած Բեհիսթունյան արձանագրոթյուններից, Հերոդոտոսի եւ Պտղոմեոսի նշած Աշխարհացույց քարտեզներում Հայաստանի ներկայությունից` մինչեւ միջնադարյան քարտեզագիրների վկայություններ եւ քարտեզներ:

Մենք մի փոքր կանգ առնենք գրքի երրորդ գլխի վրա, ուր ներկայացված են Հայաստանի հանրապետությունների քարտեզներ: Հայաստանի՝ 1918 թվականից հետո սահմանների փոփոխությունները եւ դրանք վկայող քարտեզները հատկապես սահմանազատումից խոսող մեր իշխանավորները հարկ է, որ լավ ուսումնասիրեին:

Խորհրդային Հայաստանը 1920 թվականին կազմավորվելիս 43 հազար քառ. կմ էր, ներառյալ Նախիջեւանն ու Արցախը (Քաշաթաղով եւ Քարվաճառով): Մեկ տարի հետո Նախիջեւնն ու Արցախը Ստալինը նվիրեց Ադրբեջանին, նույնիսկ Սյունիքից հատվածներ տրվեցին:

Գրքում, օրինակ, ներառված է 1926 թվականի քարտեզը (տես մեր հրապարակման մեջ), որտեղ կանաչով նշված տարածքները հետագայում՝ 1925-40 թվականների ընթացքում եւս տարբեր պատրվակներով տրվել են Ադրբեջանին, իսկ մեկ այլ քարտեզով արդեն նվեր տրված տարածքները մանուշակագույնով են նշված (հրապարակմանը կից մյուս քարտեզ): Այդ նվիրատվությունների հիմնական պատրվակն այն էր, որ իբր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքում, հայկական տարածքների հաշվին պետք է ստեղծվեր Կարմիր Քրդստանը, իսկ քրդերին արոտավայրեր էին պետք: Այդ քարտեզներում երեւում է, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան, Իսկ Արծվաշենը Հայաստանին միացած է սեփական տարածք -պարանոցով: Երբ ՌԴ նախագահն ասում էր, թե Մոսկվան պետք է անպայման մասնակցի սահմանագծմանը, քանի որ ճշգրիտ քարտեզներ ունի միայն ռուսական բանակի գլխավոր շտաբը, ըստ Ռուբեն Գալչյանի, դրանք հավանաբար 1921-23 թվականների մանրակրկիտ քարտեզներն են, որոնք մեր կողմից հրապարակմանը կցված-կանաչով նշված քարտեզի սկզբնաղբյուրն են, որովհետեւ մնացած բոլոր քարտեզները հայտնի են եւ կողմերն ունեն:

Ափսոս լրագրային հրապարակման ծավալում հնարավոր չէ ներառել գրքում զետեղված շատ հետաքրքրական քարտեզներ եւ տեղեկություններ:

Հստակ կարելի է նշել այս գրքի՝ քաղաքական-դիվանագիտական շրջանակների օգնականը լինելու նշանակությունը, պատահական չէր գքրի ներկայացմանը արտերկրյա հյուրերի եւ մեր դիվանագիտական շրջանակների, այդ թվում՝ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայությունը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մածունը սեւ է ու վերջ

Հաջորդ գրառումը

ԻԻՀ նախագահ-ՀՀ վարչապետ հեռախոսազրույցի տողատակերը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻԻՀ նախագահ-ՀՀ վարչապետ հեռախոսազրույցի տողատակերը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական