Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Աղամիրզյան-100

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Որպեսզի բեմադրությունը գրավի, հուզի հանդիսատեսին, պետք է բացահայտել մարդուն, նրա բնավորությունը, մարդկային ճակատագիրը: Հանդիսատեսը պետք է ոչ միայն ճանաչի իրեն բեմի հերոսների մեջ, այլեւ բացահայտի նրանցում ինքն իրեն». սրանք խորհրդային ժամանակաշրջանի ականավոր ռեժիսոր Ռուբեն Աղամիրզյանի խոսքերն են:

Դժվարին եղավ նրա վերելքը դեպի թատերական Օլիմպոս, բարձրագույն կոչումներ ու համամիութենական հռչակ, ու միայն թատրոնի եւ մարդկության հանդեպ մեծ սերն էր, որ թույլ տվեց հաղթահարել ամեն խոչընդոտ: Այդ սերը գալիս էր նրա թիֆլիսահայ կրթյալ ծնողներից եւ հատկապես Սաթենիկ մորից, քանի որ հայրը՝ Սարգիսը, մահացավ, երբ Ռուբենը 12 տարեկան էր: Մայրը Թիֆլիսի հայոց իգական գիմնազիայի շրջանավարտ էր, սիրում էր գրականություն, գնում էր համերգների, թատրոն, ուր նրան վեց-յոթ տարեկանից ուղեկցում էր Ռուբենը: 15 տարեկանում նա արդեն ծանոթ էր Թիֆլիսի բոլոր՝ վրացական, հայկական եւ ռուսական թատրոնների խաղացանկերին. լեզվական խոչընդոտ չկար, քանի որ տատիկի հետ միայն հայերեն էր խոսում, ծնողների հետ՝ ռուսերեն, իսկ բակում՝ վրացերեն:

Գ. Տովստոնոգովի հետExif_JPEG_420

1940-1941 թթ. սովորում է Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայում՝ ապագա նշանավոր ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովի մոտ, ապա՝ կինոդերասանի դպրոցում, սակայն կիսատ թողնելով ուսումը՝ մեկնում է ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո երկու տարի որպես դերասան եւ ռեժիսոր աշխատում է Քիշնեւի ռուսական թատրոնում: 1948 թ. տեղափոխվում է հետբլոկադային Լենինգրադ եւ ավարտում տեղի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նրա հետագա ստեղծագործական ողջ կյանքը պիտի անցներ Լենինգրադում. նախ՝ 1953-ից սկսում է դասավանդել հարազատ բուհում եւ որպես ռեժիսոր աշխատում Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ համագործակցում է Գ. Կոզինցեւի (թատրոնի լեգենդար «Համլետը» բեմադրելիս նրա օգնականն էր) եւ Գ. Տովստոնոգովի հետ, ապա հինգ տարի աշխատում վերջինիս ղեկավարած Մեծ դրամատիկական թատրոնում՝ որպես բեմադրիչ: Նրա առաջին ներկայացումը այդ թատրոնում՝ Պ. Կոհոուտի «Այսպիսի սերը» (1958), արժանացավ քննադատների դրվատանքին. «Բեմում բացակայում է սովորական դարձած վարագույրը: Տեսանելի են վարագույրների մոխրագույն գործվածքը, դատավորի բարձրադիր աթոռը եւ պորտալների վրա լուսավորված երկու ձեռքերը: Մեկում մատները սեղմված են ըմբոստ ժեստով, մյուսում ծաղիկներ են՝ կյանքի խորհրդանիշ: Լույսը դահլիճում չի մարում նույնիսկ այն ժամանակ, երբ անվրդով ալեհեր տղամարդը հետեւի շարքերից դեպի բեմ է գնում…»,- գրվել է ժամանակի մամուլում:

Նույն թատրոնում՝ Տովստոնոգովից առաջ, Աղամիրզյանը բեմ է բարձրացնում վրացի հեղինակի՝ Նոդար Դումբաձեի՝ Գրիգորի Լորթքիփանիձեի հետ համատեղ գրված «Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը» պիեսը (1964): Կոլորիտային, լեռնցու անմիջականությամբ ներշնչված բեմադրության գլխավոր հերոսի՝ Զուրիկոյի դերակատարն էր հայազգի դերասան Վլադիմիր Թաթոսովը: Սկսվում է Դումբաձեի հետ երկարամյա համագործակցությունը. նա Աղամիրզյանին վստահում է իր պիեսների թարգմանությունը ռուսաց լեզվով եւ դրանք առաջինը բեմադրելու իրավունքը:

Տեսարան «Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը» ներկայացումից

1966 թ. Աղամիրզյանը նշանակվում է Լենինգրադի ԿոմիսարԺեւսկայայի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր. ստեղծագործական անկում ապրող թատրոնը կարճ ժամանակում ճանաչվում է առաջատարներից մեկը Լենինգրադում: Մինչեւ իր կյանքի վերջը Աղամիրզյանն այստեղ բեմադրում է հիսունից ավելի ներկայացում, որոնցից շատերը թատերական վառ իրադարձություններ են դառնում: Պիեսներ ընտրելիս նա կարեւորում էր բարոյական հարցադրումները, կերպարների քաղաքացիական կեցվածքը, անձի համակողմանի ուսումնասիրությունը՝ թե՛ անհատական, թե՛ հասարակական կտրվածքներով:

1972-ի ամռանը Կոմիսարժեւսկայայի անվան թատրոնը Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում եւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում ներկայացրեց իր խաղացանկից 16 բեմադրություն: Մեծ ընդունելություն գտավ Տոլստոյի «Ֆյոդոր Իվանովիչ ցարը» ողբերգությունը, որի մտահղացման հիմքում խղճի հիմնահարցի վերլուծությունն էր: 1980-ին տեղի ունեցան հաջորդ երեւանյան հյուրախաղերը:

1970-ականներին իրականացնելով Տոլստոյի եռագրության («Ֆյոդոր Իվանովիչ ցարը», «Իվան Ահեղի մահը» եւ «Բորիս թագավորը») հաջորդական բեմականացումը՝ Աղամիրզյանն անդրադարձավ հասարակական հնչեղության բազմապիսի թեմաների՝ մարդու եւ իշխանության հարաբերությունները, իշխանության բարոյական սնանկությունը, տարբեր սերունդների հակասությունները, հավատի հարցերը, այսպիսով իր վերաբերմունքն արտահայտելով նաեւ խորհրդային իրականության նկատմամբ: Ներկայացումներից յուրաքանչյուրն առանձնանում էր իր յուրահատուկ կոլորիտով, նույնիսկ գունային նրբերանգներով եւ իհարկե՝ ռեժիսորական նորարարություններով: «Ֆյոդոր Իվանովիչի» սկզբում, միջնարարում եւ վերջում հայտնվում էին մի խումբ կատակածուներ, որոնք բալագանային տոնայնությամբ ներկայացնում էին եռագրության իրադարձությունները՝ փայտե գդալների ռիթմային նվագակցությամբ: Այսպիսով, պատմությունը կրկնվում էր երկու անգամ՝ իբրեւ ողբերգություն եւ իբրեւ ֆարս:

Աղամիրզյանը նախօրոք էր ծրագրում իր անելիքները, ընտրում առաջիկա տարիներին բեմադրվելիք գործերը. ընդ որում՝ պատահել է, որ մեկ թատերաշրջանում բեմադրել է երեք-չորս ներկայացում: Չնայած ծանրաբեռնվածությանը, Աղամիրզյանը բեմադրում էր նաեւ ռադիո- եւ հեռուստաներկայացումներ, ինչպես նաեւ թատերական ներկայացումներ՝ ԽՍՀՄ եւ արտասահմանյան տարբեր քաղաքներում: Նա համագործակցել է Կոնստանտին Սիմոնովի, Իոն Դրուցեի, Վիկտոր Ռոզովի, Գրիգորի Գորինի, Էլդար Ռյազանովի եւ Էմիլ Բրագինսկու հետ: Աղամիրզյանն առաջինը բեմադրեց Գորինի «Մոռանալ Հերոստրատին» տրագիկոմեդիան (1972), որն անցնում էր լեփլեցուն դահլիճներում և թատրոնի խաղացանկում մնաց շուրջ մեկուկես տասնամյակ:

Աղամիրզյանը հավատում էր, որ թատրոնը հավերժական երեւույթ է, ու ինչ տեխնիկական նորույթ էլ հորինի մարդկությունը, հանդիսատեսի համար թատրոնն անփոխարինելի կմնա: Դերասանները փաստում են, որ Աղամիրզյանի թատրոնում միշտ բարենպաստ մթնոլորտ էր տիրում, ռեժիսորը խիստ էր, բայց բարյացակամ, գիտեր ներել: Կոմիսարժեւսկայայի թատրոնի դերասանական կազմն ամենաերիտասարդներից էր երկրում: Աղամիրզյանի սաներից ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Կորոլչուկի խոսքերով՝ ինքը միայն տասնամյակներ անց է սկսել հասկանալ, թե ինչ հզոր հոգու տեր է եղել իր վարպետը:

1972 թ. Աղամիրզյանին շնորհվում է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում, երկու տարի անց՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի, իսկ 1976-ին՝ պրոֆեսորի: 1983-ին նա արդեն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, իսկ հաջորդ տարի արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի: Սակայն գաղափարական անազատության պայմաններում Աղամիրզյանի ստեղծագորական կյանքն ամենեւին անամպ չեղավ: Իր մի հոդվածում նա խոստովանում է, որ այն տարիներին, երբ երկիրը ջանում էր անջրպետվել սեփական անցյալից, նա լավ հիշում էր իր ապրած ժամանակների բոլոր վայրիվերումները եւ երբեմն արտահայտվում դրանց մասին, ինչը նրան լոկ անախորժություններ էր բերում:

Կյանքի վերջին տարիներին, չնայած պատմական հերթական շրջադարձին՝ Աղամիրզյանը շարունակեց իր հավերժական եւ արդիական խնդիրներ արծարծող ներկայացումներով (Դվորեցկու «Կոլիմա», Ռոլանի «Ռոբեսպիեր», Վասիլեւի «Սկիզբ» եւ այլն) հանդիսատեսին բերել լուսավոր սկիզբ, հույս, որ հաղթահարելի են կյանքի դժվարությունները: Նա հանկարծամահ եղավ թատրոնի ռեժիսորական օթյակում՝ 1991 թ. հոկտեմբերի 26-ին, երբ ընթանում էր Բուլգակովի «Տուրբինների օրերը» ՝ իր իսկ բեմադրությամբ, այդպես էլ ողջ կյանքում հավատարիմ մնալով բարձր արվեստին, որն «արթնացնում է միտքը, սովորեցնում է ուշադիր նայել կյանքին, հարստացնում է գիտակցությունը ժամանակի բարձր գաղափարներով»:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանական կինոն Երեւանի կինոփառատոնում

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել «Հրաշք լիներ» գիրքը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել «Հրաշք լիներ» գիրքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական