Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուի Թեհրան այցելության չհրապարակված դրվագները

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանական լրատվամիջոցները սեպտեմբերի 19-ին հայտնեցին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի Թեհրան այցելության   մասին հագեցած տեղեկատվություն:  

Երկկողմ հանդիպումների ընթացքում, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրություններում, բարձր է գնահատվել միջազգային  ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցությունը: Իրանական մամուլը նաեւ փոխանցել է ռուս-իրանական  հարաբերությունների ռազմավարական նշանակության  մասին Շոյգուի գնահատականները:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը քննարկել են  պաշտպանական ու ռազմական ոլորտում համագործակցության մակարդակի բարձրացման նպատակով  2024  թ.  փետրվարին նախատեսված համատեղ զորավարժությունների մանրամասները: Պաշտոնապես հայտարարվել է, որ  կողմերը խորհրդակցություններ են անցկացրել  տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը, ինչպես նաեւ  պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մի շարք բանակցություններ է անցկացրել Իրանի ռազմական ղեկավարության հետ, որի մասին իրանական լրատվամիջոցները հագեցած տեղեկատվություն են հրապարակել: Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների կարգավորմանը:

Սակայն, Շոյգուի այցը Թեհրան ուներ նաեւ չհրապարակված դրվագներ:   Նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը ռուսական կողմին իրազեկելուց  հետո լայնածավալ հարձակում էր սկսել  Արցախի դեմ, ադրբեջանական ագրեսիայի մասին տեղեկացված Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունն այցելում է  Իրան:

Չի կարելի բացառել, որ ՌԴ պաշտպանության նախարարին հանձնարարված է եղել Արցախում նախատեսված ռազմական գործողությունների  եւ դրանց սահմանափակ բնույթի մասին ուղերձներ փոխանցել իրանական կողմին, ներկայացնել ձեռնարկվող գործողությունների նպատակներն  ու ծավալները՝ կանխելու Իրանի հնարավոր ներգրավվածությունը գործողություններին, ինչը պիտի պայմանավորված լիներ Թեհրանի հայտարարած կարմիր գծերով: 

Նման իրազեկման անհրաժեշտությունը թերեւս բխում էր նրանից, որ վերջերս Թեհրանն ստացել էր ռազմական գործողությունների չդիմելու Բաքվի հավաստիացումները, որի մասին սեպտեմբերի 11-ին իր շաբաթական մամուլի ասսուլիսի  ժամանակ հայտնել էր Իրանի ԱԳՆ խոսնակ Քանանին: 

Հավանաբար ուկրաինական պատերազմի հետեւանքների ծանր բեռն  իր ուսերի   վրա կրող Ռուսաստանին նաեւ անհրաժեշտ էր զգուշացնել Իրանին, որ Մոսկվան չի պատրաստվում Հարավային Կովկասում իր տեղը զիջել այլ խաղացողների եւ շարունակելու է պահպանել վերահսկողությունը տարածաշրջանի վրա:

Անշուշտ, մեր կանխատեսումները բացառապես հիմնված են  ենթադրությունների վրա: Սակայն, որքան կարելի էր կանխատեսել ՌԴ պաշտպանության նախարարի Թեհրան այցելության չհրապարակված դրվագները, նույնքան կանխատեսելի էր նաեւ  սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի՝ բռնության կոչերն ու հայհոյանքներն օրհնա՞նք են

Հաջորդ գրառումը

Մինչեւ վերքը չսեղմես, թարախը դուրս չի գա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Մինչեւ վերքը չսեղմես, թարախը դուրս չի գա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կդադարի գոյություն ունենալ դեկտեմբերի 1-ից, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց...

ԿարդալDetails

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական