Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ 100-ամյակ

01/10/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հրապարակախոսություն, Պատմություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առանց տոնի եւ տոնակատարության, առանց հանդիսանքային տրամադրության, Ռամկավար Ազատական կուսակցությունը այսօր, 2021 թ. հոկտեմբերի 1-ին, արձանագրում է իր հիմնադրման 100-ամյակը: 1921 թ.ի այդ օրը, դաշնակից հաղթական բանակների կողմից գրավված Կ.Պոլսում, նախկին Արմենական, Գաղափարակցական, Վերակազմյալ Հնչակյան, արեւելահայ Ժողովրդական եւ այլ կառույցներ նախապես համաձուլվելով Ռամկավար եւ Ազատական կուսակցությունների մեջՙ հռչակեցին կազմությունը միաձույլ նոր կառույցիՙ ՌԱԿ-ի: Համաձուլման, միավորման այդ ակտը հայ իրականության մեջ որքան բացառիկ, նույնքան անհրաժեշտ էր հայ ժողովրդի պատմության տվյալ հանգամանքներում: Մեծ եղեռնից, պատերազմում Թուրքիայի պարտությունից, բռնագաղթվածների մի մասի Կիլիկիա, Կ.Պոլիս եւ այլուր վերադարձից, ապա նորից գաղթելուց, իսկ Արեւելյան Հայաստանում Առաջին անկախ հանրապետության փլուզումից, սովետական կարգերի հաստատումից հետո հայության կյանքում եւ ողջ տարածաշրջանում բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել եւ անհրաժեշտ էր միասնաբար դիմագրավել, որքան որ հնարավոր էր, ամբողջովին նոր, դժվարին մարտահրավերներըՙ գաղթական դարձած հայության մնացորդացի տեղավորում եւ որբահավաք, արդեն գոյություն ունեցող գաղութների վերակազմակերպում, Մայր հայրենիքի մեզ մնացած մասի վրա ազգահավաքի հնարավորությունների օգտագործում, Խ.Հայաստանի վերաշինություն, սովետական իշխանությունների հետ համագործակցության ուղիների ու ձեւերի ստեղծում, միջազգայինՙ հատկապես ամերիկյան բարեսիրական կազմակերպությունների եւ Նանսենի հիմնարկի, ինչպես նաեւ գաղթական հայերին հյուրընկալած երկրների իշխանությունների հետ հարաբերությունների հաստատում, եւայլն:

ՌԱԿ-ի հիմնադիր հայրերը, իրատես, հեռատես ու գործնամիտ մարդիկ, շատ լավ հասկանում էին, որ մեկ կուսակցության ուժերից վեր է նման պարտականությունների կատարումը, հետեւաբար սերտագույն համագործակցություն հաստատեցին Պողոս Նուբարի Բարեգործականի հետՙ թե՛ գաղութների ինքնակազմակերպման, թե՛ Հայաստանի վերաշինման եւ թե՛ ազգապահպանության գործերում, ոչ միայն ՀԲԸՄ-ին համապատասխան կադրերի տրամադրմամբ, այլեւ նյութական աջակցությամբ: Նույնըՙ նաեւ Մայր հայրենիքին: Այսօր ո՞վ է հիշում, որ, օրինակ, Երեւանի Գյուղատնտեսական ակադեմիայի շենքը կառուցվել է Բոստոնի ՌԱԿ «Պայքար» թերթի 10 հազար դոլարի նվիրատվությամբ:

Ավելին. նորաստեղծ կուսակցության առաջին գործերից մեկը եղավ իր ամենափորձառու ղեկավարներից մեկինՙ Արտակ Դարբինյանին առաքել Սովետական Հայաստանՙ Ալեքսանդր Մյասնիկյանի հետ հանդիպմանՙ պարզաբանումներ ստանալու եւ համագործակցության կարելիություններն ստուգելու: Արդյունքումՙ Սովետական Հայաստանի կառավարությունը ամենայն հայոց կառավարություն չէ, այոՙ մասնակի հայրենադարձությանը, այոՙ նոր բնակավայրերի ստեղծմանը, այոՙ սովետական անաստվածության ճնշումների պայմաններում խեղճացած, ճնշված ու մեկուսացված Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հանդուրժողականությանը. Մյասնիկյանը ավելին չէր կարող խոստանալ: ՌԱԿ-ը սկսեց աշխատել այդ ուղղություններով:

Ուղղություններՙ որոնք հետագա տասնամյակների հոլովույթում մնացին, զարգացան անշեղորեն, միաժամանակ ապացուցելով, որ ՌԱԿ-ը ազգային կուսակցություն է, որի դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ ոչ թե գաղափարախոսական, այլՙ բացառապես ազգային է:

Իր այդ դիրքորոշմանը ՌԱԿ-ը հավատարիմ մնաց նաեւ Սովետական Հայաստանի կազմալուծման ժամանակաշրջանում. ՌԱԿ-ը դարձավ մեկը այն 5 կուսակցություններից, եւ միակը ավանդական կուսակցություններից, որի անունը արձանագրված է Անկախության հանրաքվեի անցկացման պատմական որոշման տակ: Այլ խոսքովՙ ՌԱԿ-ը առաջին հիմնադիրներից է Երրորդ հանրապետության, ինչպես որ Ժողովրդական կուսակցությունն էր եղել Առաջին հանրապետության հիմնադիրներից եւ նույնիսկ մաս կազմել կոալիցիոն կառավարությանը:

Հարուստ, իսկապես հարուստ պատմություն, որի վերջին 30 տարիները թեեւ սկսվեցին նշանակալից հաջողությամբ- ՀՀ Գերագույն խորհրդում ՌԱԿ-ը ուներ թվով 2-րդ ֆրակցիան-, սակայն հետագա տարիներին, արտաքին ու ներքին խարդավանքների, իշխանությունների պառակտիչ քայլերի, փառասիրական այլազան նկրտումների, ինչպես նաեւ (շատերի համար զարմանալի) ֆինանսական միջոցների սակավության հետեւանքով կուսակցությանը չհաջողվեց, իսկ վերջին անգամ փորձ էլ չարվեց մուտք գործել խորհրդարան…

Այո, ձախողությունների, պառակտումների եւ անգործունեության ցավալի մի շրջան, որն այժմ, սփյուռքում եւ հայրենիքում նվիրյալների մի խումբ փորձում է շրջել, վերականգնել կուսակցության հեղինակությունը, նոր գործելակերպով կուսակցության անդամակցության իրավունքը պայմանավորել ազգաշահ ծրագիրներում անդամների ներգրավվածությամբ:

Հաջողություն մաղթենք այդ նվիրյալներին ու դառնանք օղորմին ասենք ՌԱԿ հիմնադիրներին, նրանց դրոշը ամուր պահած հետնորդներին, եւ ողջույնՙ հավատավոր բոլոր անդամներին, որոնք, վստահ ենք, ուժ կունենան իրենց մեջ կուսակցաշինության գործը առաջ մղելու:

ՌԱԿ-ը դեռ անելիք ունի, անելիքՙ որը միայն ինքը կարող է անել:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը որպես նվիրատվություն է ընդունել

Հաջորդ գրառումը

Եվգենի Կիսինը՝ Եռաբլուրում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե Սահմանադրության փոփոխությունը թելադրված է ներքին օրակարգից բխող անհրաժեշտություններով, ապա որեւէ կերպ չպետք է «տուժի» Անկախության հռչակագրին արվող հղումը

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ անվտանգության դոկտրին. Արմեն Գևորգյան

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
Հաջորդ գրառումը

Եվգենի Կիսինը՝ Եռաբլուրում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական