Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռազմական ծախսերն աշխարհում շարունակում են աճել

Գեղամ Մկրտչյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
13
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհում ակտիվացած զինված բախումների համապատկերում տարբեր միջազգային հետազոտական եւ այլ կառույցներ ու հետազոտողներ անդրադառնում են համաշխարհային ռազմական ծախսերի եւ դրանց աճի վիճակագրությանը: «Եվրասիական գիտության տեղեկագիր» ռուսերեն համացանցային գիտական հանդեսի անցյալ տարի հրապարակած տեղեկություններով, Սառը պատերազմի ավարտից հետո աշխարհում ռազմական ծախսերը ժամանակավորապես նվազել էին, սակայն 2000-ականների սկզբից դրանք սկսել են աճել: Միայն 2010-2020 թվականների ընթացքում այդ ծախսերն  աճել են 10%-ով:

Ըստ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) այս տարվա ապրիլի վերջին հրապարակված ամենամյա զեկույցի, 2024 թվականին ամբողջ աշխարհում ռազմական ծախսերն ընդհանուր հաշվով հասել են նոր ռեկորդի՝ 2.718   տրիլիոն դոլարի, ինչը 9.4%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ եւ կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 2,5%-ը: Մեկ շնչի հաշվով հասնելով 334 դոլարի: Սա Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենակտրուկ աճն է, եւ պաշտպանական ծախսերի ավելացման միտումը շարունակվում է արդեն տասը տարի անընդմեջ: Ամենամեծ աճը գրանցվել է Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում, ինչը Ուկրաինայի պատերազմի եւ Գազայի հատվածում հակամարտության ուղղակի հետեւանք է: Հատկանշական է որ, ըստ ներկայացված տվյալների, 2024-ին իրենց ծախսերն ամենաշատն են ավելացրել Իսրայելը՝ 65%, եւ Ռուսաստանը՝ 38%: Իսկ ծախսերի բացարձակ մեծությամբ առաջատար հնգյակում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան եւ Հնդկաստանը:

Զենքի առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերությունները շահագրգռված են, որ պատերազմներ լինեն, որոնց ժամանակ իրենց բիզնեսը հատկապես ծաղկում է՝ հսկայական շահույթներ ապահովելով: Եվ նրանք հաճախ դրան նպաստող քաղաքականություն են թելադրում:   

Ադրբեջանը, ըստ Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության Մոսկվայի կենտրոնի (ԶՀԱՎԿ) տարեկան զեկույցի, 2024 թվականին 2,2 մլրդ դոլարի սպառազինություն է գնել՝ դառնալով զենքի ներկրման ծավալով 16-րդ երկիրն աշխարհում: Սպառազինության գնման այդ չափը գումարային առումով գերազանցում է Հայաստանի տարեկան ամբողջ ռազմական բյուջեն:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աննա Հեսս Սարգսյան. «Արցախի մշակույթի, ժառանգության պաշտպանությունն  այսօր ոչ թե «փափուկ» թեմա է, այլ ՝ ինքնության եվ անվտանգության հարց»

Հաջորդ գրառումը

Իրան-Իսրայել հակամարտությունը եւ հավանական միջնորդները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Իրան-Իսրայել հակամարտությունը եւ հավանական միջնորդները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական