Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պուտին-Էրդողան հանդիպման շուրջ

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սոչիում Էրդողանն ու Պուտինը բացի հացահատիկի գործարքի վերականգման հարցերից, անդրադարձել են նաեւ Սիրիայում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին

Սեպտեմբերի 4-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանդիպումը նախաձեռնել էր Թուրքիայի նախագահը: Այն լայն արձագանք գտավ Թուրքիայում, Արեւմուտքում, տարածաշրջանում, Հարավային Կովկասում եւ Հայաստանում: Մեծ էր հանդիպման հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը, այն աստիճանի, որ մեկնաբանությամբ դրան արտերկրյա մամուլն արձագանքել էր նախքան կայացումը:
Haberturk TV-ն դրա առնչությամբ օրեր առաջ գրել էր. «Քանի որ Ռուսաստանի նախագահ մեծարգո Պուտինը հանգամանքների բերումով չեր կարող ժամանել Թուրքիա, ուստի մեր նախագահը որոշեց Ռուսաստան մեկնել»: Էրդողանը մտադիր էր  Պուտինին հանդիպել Թուրքիայում, այդ իսկ պատճառով էլ համառորեն հրավիրում էր նրան: Նույնիսկ շտապել էր հայտարարել, որ նա օգոստոսին կժամանի Թուրքիա: Բայց ապարդյուն, որքան էլ Թուրքիան վավերացրած չլինի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (ստատուտ), այնուամենայնիվ ՌԴ նախագահը չհամարձակվեց թռչել ինքնաթիռով, թեկուզ Թուրքիա, իր լավագույն ընկերոջ մոտ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը դեռ չկայացած արձագանքել է նաեւ Ասսոշիեյտեդ պրեսսը, մատնանշելով, որ օրակարգի առաջնահերթ խնդիրը լինելու է հացահատիկի սեւծովյան միջանցքի վերագործարկումը: Ամերիկյան գործակալությունը միաժամանակ նշում էր, որ Էրդողանը հույս ունի համոզել Պուտինին վերադառնալու 2022-ի հուլիսին ՄԱԿ-ի միջնորդությամբ ստորագրված հացահատիկի մատակարարման համաձայնագրին, ապա եւ ավելացրել. «Նախագահ Էրդողանը Ուկրաինայի դեմ արդեն 18 ամիս շարունակվող պատերազմը սանձազերծած Պուտինի հետ սերտ հարաբերությունների մեջ է: Նա չի մասնակցում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, դարձել է վերջինի առեւտրային գլխավոր գործընկերներից մեկը: Սակայն նրա սետ հարաբերությունները չեն խանգարում, որ Թուրքիան աջակցի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»:

Համաձայն թուրքական լրատվամիջոցների Պուտին-Էրդողան հանդիպումը երեք ժամ է տեւել, որի ընթացքում կողմերը կենտրոնացել են հացահատիկի սեւծովյան միջանցքի վերագործարկման խնդիրների վրա:

Մինչ արդյունքներին անդրադառնալը նշենք, որ Թուրքիայում իշխանամետ մամուլը Սոչիում տեղի ունեցած հանդիպումը թուրք ընթերցողին ներկայացրեց «Ջերմ ազդանշաններ ԱՄՆ-ին. Էրդողանը հաղթանակով վերադարձավ» խորագրով, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները նշեցին, որ նախագահը Թուրքիա վերադարձել է ձեռնունայն, որովհետեւ Պուտինը նշված միջանցքի վերագործարկման համար Արեւմուտքից պահանջել է վերացնել պատժամիջոցները: Անկախ Պուտինի պահանջներից, որոնք ի չիք են դարձրել հացահատիկի սեւծովյան միջանցքի գործունեությունը վերականգնելու շնորհիվ Արեւմուտքին հաճոյանալու Էրդողանի հաշվարկները, Haberturk TV-ի էկրանից մեկնաբանը նշեց, որ իրատեսական չէ Թուրքիայի վերադարձը Արեւմուտք, որովհետետեւ նա չի կարող հրաժարժվել Ռուսաստանի հետ Սիրիայում ծավալվող համագործակցությունից:

Մեկնաբանին հերքեց թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, պաշոնաթող գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինը, թե Թուրքիան մինչեւ օրս չէր աջակցել որեւէ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց հիմա Ուկրաինայից զատ աջակցում է նաեւ Վրաստանի անդամակցությանը, 2014-ին նա դատապարտել էր Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, իսկ 2018-ին Էրդողանը մտահոգությամբ հայտարարել՝ «Սեւ ծովը վերածվում է ռուսական լճի»:
Որքան էլ, սեպտեմբերի 5-ի համարում իշխանամետ «Ենի Շաֆաք»-ի վկայությամբ, Էրդողանը մամուլի համատեղ ասուլիսում նշի հացահատիկի գործարքի վերականգման համար նոր փաթեթ պատրաստելու մասին, համարելով դրա գործարկումը հավանական, ավելին՝ միաժանակ հորդորի Ուկրաինային մեղմելու Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը, այնուամենայնիվ Պուտինն ու Էրդողանը հացահատիկի գործարքի շուրջ համաձայնության չեն եկել: Դա պաշտոնական ՏԱՍՍ-ի գլխավորությամբ հաստատում են նաեւ ռուսական ազդեցիկ բոլոր գործակալությունները: Ավելին՝ Մոսկվայում BBC-ի թղթակից Ալեքսեյ Կալմիկովը նշում է, որ այդ գործարքը պետք չէ Պուտինին, դա անհրաժեշտ է Ուկրաինային ու Էրդողանին, ավելացնելով. «Ընդհակառակը, գործարքի շնորհիվ Ուկրաինան զգալի գումար է վաստակում, միաժամանակ հացահատիկի առումով հանդիսանում է տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր մրցակիցը»: Այսինքն, խնդիրը սոսկ պատժամիջոցները չեն, դրանք ընդամենը, ըստ BBC-ի թղթակցի, Պուտինի պատճառաբանություններն են միայն:

Էրդողան-Պուտին քննարկումները, ինչ խոսք, չեն սահմանափակվել հացահատիկի գործարքով: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանն է նշել, որին հաստատում է նաեւ թուրքական մամուլը. կողմերը հանդիպմանը միաժամանակ քննարկել են Թուրքիայում նախատեսվող գազային հանգույցի ստեղծման, Մերսին քաղաքի նավահանգստից ոչ հեռու «Աքքույու» ատոմակայանի գործարկման, Սիրիայում, Լիբիայում եւ Հարավային Կովկասում  տիրող իրավիճակին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ Սեւ ծովի առափնյա քաղաքներից Սինոփում եւս ատոմակայան կառուցելու Պուտինի առաջարկը: Թե առաջարկին ինչ պատասխան է տվել Էրդողանը, հայտնի չէ, պարզապես նա հերթական անգամ ՌԴ նախագահին Թուրքիա է հրավիրել, իսկ վերջինը  Էրդողանից պահանջել է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, որը ենթադրում է ի չիք դարձնել սիրիական սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգ գոտի ստեղծելու, այսպիսով քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին՝ YPG-ին վնասազերծելու թուրքական ծրագրերը, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական PKK-ի սիրիական մասնաճյուղը, իսկ ԱՄՆ-ը՝ Սիրիայի դեմոկրատական ուժեր, զինում եւ հովանավորում է, եւ այս հանգամանքը չի խանգարում, որ վերջիններս ներկայացուցչության ունենան նաեւ Մոսկվայում:

Թե Հարավային Կովկասում տիրող իրավիճակին անդրադառնալիս ի՞նչ հարցեր են քննարկել Էրդողանն ու Պուտինը՝ չգիտենք, որովհետեւ այդ մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնել: Բայց կռահել կարելի է, որ քննարկել են Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրման հարցը, արծարծել «Զանգեզուրի» միջանցքը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ու Եվրոպական միության հարաճուն ակտիվությունը, որը Մոսկվան դիտարկում է որպես լուրջ սպառնալիք Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությանը Հարավային Կովկասում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից»

Հաջորդ գրառումը

«Փչան Թոդորոսներու» ժամանակը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Փչան Թոդորոսներու» ժամանակը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

26/09/2025

Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող կադաստրի վարչության աշխատակից Սելջան Յալվան մեղադրվում է հայազգի քաղաքացիների և այլ անձանց ժառանգական տվյալները ապօրինի կերպով...

ԿարդալDetails

Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու ԱԺ ընտրություններում. Զուրաբյան

26/09/2025

Պետական պարտքը 2026-ին կկազմի ՀՆԱ-ի 55%-ը. Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի

26/09/2025

Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսին Գյումրիում պարեկը գցել է մեքենայի տակ (տեսանյութ)

26/09/2025

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական