Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պորտուգալերեն ժողովածու Հայոց եղեռնի մասին

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սան Պաուլուի (Բրազիլիա) համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանությունը. նոր ժամանակների ցեղասպանության նախատիպ» պորտուգալերեն ժողովածուն: Հատորը նախաձեռնել են նույն համալսարանի փիլիսոփայության, գրականության եւ գիտության բաժնի դասախոսներ Մարիա Լուիզա Տուկկի Կառնեյրոն եւ Լուսինե Եղիազարյանը: Ինչպես նշված է հատորի ծանուցման մեջ, այն գիրք-հուշարձան է ի հիշատակ մեկուկես միլիոն հայ նահատակների, որոնք սպանվել են 1874-1923 թվականներին թուրք օսմանյան կառավարության կողմից: Հայերի կոտորածները բնութագրվում են որպես նախատիպ 20-21-րդ դարերում տեղի ունեցած այլ ժողովուրդների ցեղասպանությունների:

Հատորը բացվում է   Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում 2020-2021 թթ. Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Հակոբյանի խոսքով: Նախաբանի հեղինակն է բրազիլացի հայտնի իրավաբան Դալմո դե Աբրեու Դալլարին, որն ապրիլին հրաժեշտ տվեց կյանքին: Նախաբանին հետեւում են Մարիա Լուիզա Տուկկի Կառնեյրոյի եւ Լուսինե Եղիազարյանի Առաջաբանը եւ Լուսինե Եղիազարյանի եւ Սան Պաուլուում Հայաստանի հյուպատոսարանի խորհրդական Երվանդ Թամճյանի Ներածությունը: Գրքի շապիկի երկրորդ եւ երրորդ էջերին տեղ է գտել նաեւ բրազիլահայ ճանաչված գիտնական, քաղաքացիական ճարտարագետ, Սան Պաուլուի համալսարանի դեկան Վահան Հակոբյանի խոսքը:

Գիրքը պարունակում է տարբեր երկրների մասնագետների հոդված-ուսումնասիրություններ: Ժողովածուի առաջին բաժնում («Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքների խախտումը») ընդգրկված են Գրեգ (Գուրգեն) Սարգսյանի «Հայոց ցեղասպանությունը. նոր ժամանակների ցեղասպանության նախատիպ», Սթիվեն Լեոնարդ Ջեյքոբսի «Ռաֆայել Լեմկինը եւ Հայոց ցեղասպանությունը», Սեւան Ղարիբյանի «Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ ոճրագործության հայեցակարգի մշակումը» եւ Ռագըփ Զարաքոլուի «Թուրքիայում ռազմական ազգայնականության ժառանգությունը» աշխատությունները:

Երկրորդ բաժինը վերնագրված է «Պատմական, համեմատական հեռանկարները եւ միջազգային իրավունքը»: Այստեղ ընդգրկված են Ռուբեն Սաֆրաստյանի «Հայոց ցեղասպանության քաղաքականության ծնունդը (1876-1915)», Ռոբերտ Ֆ. Մելսոնի «Հայոց ցեղասպանությունը որպես ժամանակակից ցեղասպանության նախակարապետ եւ նախատիպ», Վահագն Տատրյանի «Ազգային եւ միջազգային քրեական օրենքների մերձեցումը Հայոց ցեղասպանության գործընթացներին» եւ Մարսիո Սելիգման-Սիլվայի «Հայոց ցեղասպանությունը եւ վատ հիշողությունը 20-րդ դարում» աշխատությունները:

Հաջորդ գլուխն է «Ժխտում, քաղաքականություն եւ կանխարգելում», որը կազմված է երեք հոդված-հետազոտությունից՝ Ռոջեր Ուինսթոն Սմիթի «Հիշողություն եւ ժխտում. Հայոց ցեղասպանության նշանակությունը 95 տարի անց», Խաչիկ Տեր-Ղուկասյանի «Հայոց ցեղասպանությունը միջազգային օրակարգում. մի գործ՝ մի նշանակման համար» եւ Հերբերթ Հիրշի «Հայոց ցեղասպանության դասերը ցեղասպանության կանխման համար»:

Վերջին՝ չորրորդ գլուխն է «Ազդեցությունը Բրազիլիայի վրա», որտեղ Մարիա Լուիզա Տուկկի Կառնեյրոն հանդես է եկել «Բրազիլիան ընդդեմ Հայոց ցեղասպանության», իսկ Հակոբ Քեշիշյանը՝ «Հայերի ներգաղթը Բրազիլիա. Ցեղասպանության ժառանգությունը» աշխատություններով:

Գիրքը եզրափակվում է հեղինակների մասին տեղեկություններով եւ Ցեղասպանության պատկերներով:

Հատորը նվիրված է Բրազիլիայում Հայաստանի նախկին դեսպան Աշոտ Եղիազարյանի, անվանի ցեղասպանագետներ Վահագն Տատրյանի եւ Հերբերթ Հիրշի հիշատակին:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Երգեցիկ ցոլանքներով համերգ՝ Գալինա Ցոլակյանից

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Երգեցիկ ցոլանքներով համերգ՝ Գալինա Ցոլակյանից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը,...

ԿարդալDetails

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական