Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԿԿ-ի ինքնալուծարումը եւ Իրան-Թուրքիա հարաբերությունները

Գրիգոր Առաքելյան
07/03/2025
- 7 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
50
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանն ու Թուրքիան հաղթահարում են երկկողմ հարաբերությունների ճգնաժամը

Քրդական աշխատավորական կուսակցության (ՊԿԿ) հիմնադիր  Աբդուլլահ Օջալանը փետրվարի 27-ին ուղերձով  դիմել է իր կողմնակիցներին՝  պահանջելով   վայր դնել զենքերն ու  լուծարել կազմակերպությունը:

Օջալանն իր մեկնած հաշտության դրոշի դիմաց ոչ մի պայման չի դնում: Սակայն  ՊԿԿ-ի հետ փոխկապակցված մամուլի որոշ ներկայացուցիչներ եւ կազմակերպության համակիրներ Թուրքիայի իշխանություններից պահանջում են վերացնել ՊԿԿ-ի առաջացմանը նպաստած քուրդ ազգաբնակչության համար գոյություն ունեցող խտրական պայմանները,  եւ նրանց  անվտանգության համար երաշխիքներ ապահովել:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Օջալանի հայտարարությունը համարել է «պատմական հնարավորություն»: Նրա համար ՊԿԿ-ի «զինաթափման» նախագիծը անհրաժեշտ էր Սիրիայում իր «հաղթարշավն» ավարտին հասցնելու համար:

Անշուշտ, Բաշար Ասադի չեզոքացմանը հաջորդող  ՊԿԿ-ի հնարավոր լուծարումը  էականորեն կնպաստի Թուրքիայի կառավարության դիրքերի ամրապնդմանը, որը նաեւ  չի կարող  չմտահոգել Իրանին: Անկարայի ու ՊԿԿ-ի միջեւ հնարավոր հաշտեցումը կարող է հանգեցնել տարածաշրջանում նշանակալի աշխարհաքաղաքական հետեւանքների, որից անմասն չի կարող մնալ նաեւ Իրանը:

Խնդիրն այն է, որ ոչ վաղ անցյալում իրանական Քրդստանում անկարգությունները կանխելու նպատակով ԻԻՀ գաղտնի ծառայությունների ու ՊԿԿ-ի միջեւ ներքին պայմանավորվածությունների մասին տեղեկություններ  էին շրջանառվում:  
 Շուրջ մեկ ամիս առաջ էլ Իրան էր այցելել  Թուրքիայի հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, որի հետ Իրանում կայացած հանդիպումների մասին հրապարակված տեղեկատվությունից միայն գիտենք, որ ՊԿԿ-ի թեման  երկկողմ  քննարկումների առանցքում է եղել:

Նույն ժամանակահատվածում հեռախոսազրույց է տեղի ունեցել նաեւ Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարների միջեւ: Հայտնի է, որ Հաքան Ֆիդանը, մինչեւ արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնն ստանձնելը, ավելի քան մեկ տասնամյակ զբաղեցրել է Թուրքիայի հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնն ու  որոշակի շրջանակներում հռչակված է եղել որպես  Մերձավոր Արեւելքի «անվտանգության ճարտարապետ»: 

Թեհրան-Անկարա շփումների նման ֆորմատ ձեւավորվել էր այնպիսի     ժամանակահատվածում, երբ Թուրքիան կարողացել էր  տարածաշրջանի երկու կարեւոր իրադարձություններում առաջատարի դեր ստանձնել:  Խոսքը 44-օրյա պատերազմի եւ Սիրիայում Բաշար Ասադի իշխանության անկմանը հանգեցրած Թուրքիայի հետ սահմանակից սիրիական  Իդլիբ քաղաքի  դեպքերի մասին է:

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների հանգեցնող իրադարձությունների նախօրեին հերթական անգամ Իրանն ու Թուրքիան փորձում են հաղթահարել երկկողմ հարաբերություններում գոյացած ճգնաժամը:
Երկու հարեւան երկրների միջեւ լարվածությունն սկիզբ է առել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Թեհրանին հասցեագրված  մեղադրանքներից հետո, առ այն, որ Իրանը ապակայունացնող դեր է կատարում տարածաշրջանում:

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված  հարցազրույցի ժամանակ  Ֆիդանը ասել է. «Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է «վտանգավոր» զինված խմբավորումների վրա: Ֆիդանը նաեւ նշել է՝  «Եթե դուք փորձում եք անհանգստություն առաջացնել երրորդ երկրում, ապա այլ երկրներ նույնպես կարող են՝ աջակցելով ձեր սեփական երկրում գտնվող խմբավորումներին, ձեզ նեղություն պատճառել»:

Հաքան Ֆիդանի՝ Իրանին ուղղված քննադատություններից հետո, ԻԻՀ պետական հեռուստատեսությունը տեղեկացրեց, որ ԱԳՆ է «կանչվել» Թեհրանում Թուրքիայի դեսպանը: ԱԳՆ հայտարարության համաձայն,  Իրանի արտաքին գործերի նախարարության Թուրքիայի հետ հարաբերություններն սպասարկող գլխավոր վարչության պետը Թուրքիայի դեսպանին հիշեցրել է, որ երկու երկրների համատեղ շահերն ու տարածաշրջանում տիրող լարված իրավիճակով պայմանավորված զգայնությունները պահանջում են զերծ մնալ  երկկողմ հարաբերություններում լարվածություն հրահրող ոչ հավաստի տեղեկատվություն ու իրականությունից կտրված  վերլուծություններ հրապարակելուց:

Թուրքիայի պատասխան քայլը չուշացավ, եւ Թուրքիայի ԱԳՆ «կանչվեց» նաեւ Իրանի հավատարմատարը: Անկարայում Իրանի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակում է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը, նշելով, որ վերջին շրջանում իրանցի պաշտոնյաները հանրային տարածքում հաճախ են   քննադատում Թուրքիային:  Խոսնակը, այնուամենայնիվ,  հավելել է, որ Թուրքիայի համար կարեւոր են  Իրանի հետ հարաբերությունները:

Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունների, Իրանի կառավարության խոսնակ տիկ. Ֆաթեմե Մոհաջերանին ասել է. «Իրանը լիահույս է, որ նման արտահայտություններ (Թուրքիայի ԱԳ նախարարի) այլեւս չեն կրկնվի»:  ԻԻՀ կառավարության խոսնակը Հաքան Ֆիդանի հայտարարությունները գնահատել է որպես «ոչ կառուցողական», հավելելով, որ Իրանը միտված է ստեղծել  անվտանգ ու լարվածությունից զերծ տարածաշրջան: Մոհաջերանիի  կարծիքով՝ «կան անհատներ, որոնց ներկայությունը միայն չարիք է ծնում»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային իր ամենշաբաթյա մամուլի  ասուլիսի ժամանակ, ՊԿԿ-ի հնարավոր ինքնալուծարումը դրական գնահատելով հանդերձ, տեսակետ է հայտնել, որ Թեհրանն ու Անկարան այնուամենայնիվ որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն: Բաղային անդրադառնալով նախարար Ֆիդանի հակաիրանական հայտարարություններին՝ հավելել է, որ Թուրքիայի կողմից ժամանակ առ ժամանակ  հնչող հայտարարությունները կառուցողական չեն, եւ Իրանը հարկ է համարում  այդ մասին իր հստակ ու աներկբա  մոտեցումներն արտահայտել:  Նա թուրք գործընկերներին հորդորել է  ավելի  շատ մտածել   Սիրիայում եւ տարածաշրջանում «սիոնիստական վարչակարգի» վարած քաղաքականության մասին:

«Դիմադրության շարժմանը» հովանավորելու  համար  Մերձավոր Արեւելքի սուննիադավան ու արաբական երկրների կողմից Իրանին ուղղված քննադատություններ նախկինում էլ հնչել են: Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով Թեհրանին ուղղված նման քննադատություն աննախադեպ կարելի է համարել:

Արաբական աշխարհում մեծ լսարան ունեցող «Ալ-Ջազիրայի» հետ հարցազրույցի ժամանակ, Հաքան Ֆիդանն Իրանին զգուշացրել է նման քաղաքականության բացասական հետեւանքների մասին:

Շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, որ եթե Թուրքիան իր անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկի՝ քրդական հարցում նույնպես հաջողության հասնի, ապա Մերձավոր Արեւելքը կթեւակոխի  նոր դարաշրջան, որտեղ նեոօսմանիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող Թուրքիայի խաղացած դերը բացառիկ նշանակություն կունենա:

Հստակ է, որ մշտապես մրցակցային պայքարի մեջ գտնվող Իրանն ու Թուրքիան, Մերձավոր Արեւելքում նշմարվող փոփոխությունների պայմաններում չեն կարող խուսափել լարվածություն առաջացնող տարաձայնություններից: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախընտրական անցուդարձ Գյումրիում եւ նրա «շուրջ»

Հաջորդ գրառումը

ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻ եւ ԱՆԴՐԵՅ ՌՈՒԲԱՆՈՎԻ «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ» փաստագրական դրամայի հայերեն հրատարակության առիթով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻ եւ ԱՆԴՐԵՅ ՌՈՒԲԱՆՈՎԻ «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ» փաստագրական դրամայի հայերեն հրատարակության առիթով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական