Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պիոներներ. Dolmama-ի ԺԻՐԱՅՐԸ

Հակոբ Ավետիքյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
47
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս կյանքից վաղաժամ հեռացավ Ժիրայր Ավանյանը, Հայաստանի ամենահայտնի ռեստորանտորներից մեկը եւ առաջին գլխավոր նորարարը ճաշարանային այդ բիզնեսում: 90-ականների կեսերին նա Պուշկինի փողոցի վրա, Սախարովի հրապարակից մինչեւ Պուշկին-Աբովյան խաչմերուկ ընկած տարածքում, ստեղծել էր մինչ այդ եզակի՝ Dolmama ռեստորանը, որը փոխեց, կարելի է ասել՝ հեղաշրջեց դեռեւս սովետական օրերից համեցող ռեստորան հասկացությունը, մշակույթը: Եթե մինչ այդ ռեստորան կոչվածն այն վայրն էր, գրեթե գերազանցապես մաչոյական-տղամարդային միջավայրը, որտեղ մարդիկ գնում էին հարբելու, ստամոքս լցնելու, մի սուտ պատճառով տուրուդմփոց սարքելու, վերջապես՝ «լավ տղա», «ուտող-խմող» երեւալու, մինչ կանանց միայնակ այնտեղ հաճախելը դիտվում էր որպես հրավեր տղամարդկանց ցանկություններին հագուրդ տալու, մանավանդ որ նման ռեստորաններում նվագախումբը սրում-լարում էր մթնոլորտը ըստ ալկոհոլի թնդության աստիճանի՝ բացառապես ռաբիսային կատարումներով, ապա Dolmama-ն ներմուծեց բոլորովին մի նոր մշակույթ՝ քաղաքակիրթ, հանգիստ, նրբահամ գինիներ ու համապատասխան ճաշատեսակներ փորձելու, վայելելու, հաճելի, սրամիտ զրույցներ վարելու միջավայր: Ավելին՝ նա ռեստորանը առանձնացված խցիկներից դուրս բերեց ինչ-որ չափով եւ այն մոտեցրեց ընտանեկան խոհանոց-ճաշասենյակի մթնոլորտին, որտեղ հաճախում են կարգին մարդիկ, կարգին նիստ ու կացով:
Այո՛, դա արեց Եգիպտոսում ծնված, Հայաստան ներգաղթած, ապա Ամերիկա արտագաղթած եւ այնուհետեւ Մայր հայրենիք վերադարձած Ժիրայրը:

Ու բնավ պատահական չէր, որ 90-ականների կեսերին Dolmama-ի առաջին հաճախորդներ դարձան Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները՝ դեսպաններ, կցորդներ, նույնիսկ պետական դեմքեր:

Քի՞չ բան է: Ամենեւին ո՛չ: Եթե այսօր Երեւանում ռեստորանային բիզնեսը հետզհետե միջազգային մակարդակի է հասնում ու մատուցման տեսակետից երբեմն գերազանցում է դրան, ապա այդ գործում Ժիրայրը իր կարեւոր ավանդն ունի:

Պատմության համար պետք է արձանագրել այս փաստը ու դառնալ եւ ափսոսալ նրա տխուր մահվան կապակցությամբ եւ ցավակցություն հայտնել տիկնոջը, ընտանիքի մյուս անդամներին եւ ընկերներին:

Հ. Ա.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման ժամանակը

Հաջորդ գրառումը

Լաքներ արքեպիսկոպոսը կոչ է անում պահպանելու Արցախի ժառանգությունը

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Լաքներ արքեպիսկոպոսը կոչ է անում պահպանելու Արցախի ժառանգությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական