Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պիեռ Կուլակ. Ֆրանսիացի կինոաստղերի խաղընկերը

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պիեռ Կուլակը (Կուլաքսըզյան) հեռուստատեսության եւ կինոյի դերասան է, նաեւ բեմադրիչ եւ գրող: Ծնվել է 1942 թվականին, Լուար նահանգի Սեն-Շամոն քաղաքում, ապրում է Փարիզում: Նրա դերասանական շնորհքն ի հայտ է եկել վաղ տարիքում, երբ նա զվարճացնում էր մարդկանց Լուարի շուկաներում, որտեղ գնում էր օգնելու իր ընտանիքին` գործվածքեղեն վաճառելու: Պիեռը սովորել է Սենթ-Էթիենի դրամատիկական կենտրոնում, որտեղ ներկայացրել է իր առաջին բեմադրությունները: Հետագայում սքեթչերով հանդես է եկել անվանի դերասան Ֆեռնան Ռեյնոյի հետ՝ «Թեատրը դ էտուալ» եւ «Ալամբրա» թատրոններում: Գեղարվեստի աշխարհը վստահեցնում էր, որ Ֆեռնան Ռեյնոն Պիեռ Կուլակին համարել է իր լավագույն ընկերը, ուստիեւ պատահական չէ, որ վերջինս հեղինակեց Ռեյնոյի կենսագրությունը (հրատարակված 2011 թվականին): Հայազգի դերասանը նկարահանվել է բազմաթիվ ֆրանսիական կինոֆիլմերում եւ հեռուստաշոուներում, որոնցից են՝ «Հորացիուս 62», «Գողերի արեւը», «Փաշան», «Թիբո», «Բորսալինո», «Բորսալինո եւ ընկերություն», «Ռաբբի Հակոբի արկածները», «Մարսելի պայմանագիրը», «Արսեն Լյուպեն», «Ժան-Քրիստոֆ» եւ շատ ուրիշներ:

Ներկայացվող հարցազրույցն իրականացրել եմ Պիեռ Կուլակի եղբորորդու՝ Ռուբեն Կուլաքսըզյանի միջոցով, որը հորեղբորն է փոխանցել հարցերս եւ ապա ինձ ուղարկել նրա պատասխանների սղագրությունը (ֆրանսերեն): Երախտապարտ եմ արդի ֆրանսահայ երիտասարդության վառ ներկայացուցիչ Ռուբեն (Ռոբին) Կուլաքսըզյանին իր պատրաստակամության եւ համագործակցության համար: (Ի դեպ, Ռուբենը հեղինակն է «Փոքրիկ Հայաստաններ. Հայ Սփյուռքի ուղեցույց» անգլերեն գրքի, որին «Ազգ»ն անդրադարձել է 2020 թվականին):

Ալեն Դելոն, Պիեռ Կուլակ, Ժան-Պոլ Բելմոնդո  

–Հարգելի՛ պարոն Կուլակ, շատ շնորհակալություն հայ մամուլին հարցազրույց տալու ձեր համաձայնության համար: Ո՞րն եք համարում ձեր ամենաուշագրավ աշխատանքը:

-Շատ կան ուշագրավ դերեր, բայց թերեւս ամենատպավորիչը «Կորեացի» մականունով Մարսելի դերս էր՝ 1968 թվականին նկարահանված Ժորժ Լոթների «Փաշան» ֆիլմում, Ժան Գաբենի խաղընկերակցությամբ: (Գաբենը, ի դեպ, այդ կինոնկարում մի լավ ծեծ է տալիս մեր հայորդուն – Ա. Բ.): Իսկապես, ժամանակի մեծ դերասանների կողքին իմ անունը նույնպես այդ ֆիլմի ազդագրերի վրա տարածվեց Ֆրանսիայով մեկ: Անմոռանալի են նաեւ 1967-ին թողարկված «Գողերի արեւը» Ժան Գաբենի եւ Ռոբերթ Սթաքի մասնակցությամբ, ինչպես նաեւ «Բորսալինոն» Ալեն Դելոնի եւ Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ՝ 1970 թվականին:

–Դուք աշխատել եք մի շարք լեգենդար դերասանների հետ: Կա՞ մեկը, որին կարող եք առանձնացնել:

-Ես խաղացել եմ մեծագույնների՝ Ժան Գաբենի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Լուի դը Ֆյունեսի, Էնթոնի Քուինի, Ջոնի Հոլիդեյի հետ, բայց կասեի, որ ամենից ակնառուն Ալեն Դելոնն է: Նա բացարձակապես մեծ տաղանդի տեր է եւ, ինչպես ինքն է ասում, իր կերպարները ոչ թե «խաղում» է, այլ «ապրում»:

Ժան-Պոլ Բելմոնդո, Պիեռ Կուլակ

–Հանճարեղ կատակերգու Լուի դը Ֆյունեսը շարունակում է մնալ շատ սիրված հայ հանդիսատեսի համար: Ի՞նչ հատուկ հիշողություններ ունեք նրանից:

-Շատ հաճելի էր Լուի դը Ֆյունեսի հետ նկարահանվել, եւ «Ռաբբի Հակոբի արկածները» ֆիլմը մեծապես նպաստեց իմ համբավին Ֆրանսիայում: Նա շատ պրոֆեսիոնալ էր եւ բեղուն, բայց այնքան էլ զրուցասեր չէր: Գալիս էր նկարահանման հրապարակ եւ աշխատանքի ավարտից հետո անմիջապես գնում էր:

-1962 թվականի հայկական «Քուլիս» ամսագրում գրվել է, որ դուք մտադիր եք եղել նկարահանել Մարսել Աշարի գործերից մեկը ֆրանսահայ գրող Ժան-Ժակ Վարուժանի համագործակցությամբ: Ենթադրում եմ, որ այն չի իրականացել:

Պիեռ Կուլակ, Էնթընի Քուին                     

-Հը՜մմ, չեմ հիշում նման բան:

–Նույն հոդվածում ձեր ազգանունը նշվել է նաեւ Բեբեքյան: Ինչո՞ւ:

-Կարիերայիս հենց սկզբում ես պատահաբար օգտագործել եմ նաեւ այդ անունը, քանի որ ընտանիքում ինձ բոլորը, նույնիսկ այսօր, անվանում են «բեբեք» (երեխա):

–Հայաստանում շատերն են տեսել ձեր ֆիլմերը՝ չիմանալով ձեր հայկական ծագման մասին: Պատմե՛ք, խնդրեմ, ձեր արմատների մասին:

-Ի տարբերություն գեղարվեստի ոլորտում գործած այլ ֆրանսահայերի, ես միշտ շեշտել եմ իմ հայկական ծագումը: Հայկական արմատները թաքցնելը հեշտ էր, այն հեշտացնում էր հասնել հաջողության, հատկապես կինոյում կամ երաժշտության մեջ: Ես միշտ հպարտացել եմ իմ ծագմամբ, եւ իմ ընկեր Ֆեռնան Ռեյնոն, որն այն ժամանակ հայտնի հումորիստ էր, սիրում էր գալ մեր տուն ճաշի եւ վայելել մորս հայկական խոհանոցը: Ընտանիքս ծագումով Կիլիկիայից է՝ Մարաշից: Ցեղասպանությունից փրկվելով՝ տարագրվել են Հալեպ, որտեղ մնացել են մի քանի տարի՝ մինչեւ 1930-ին կմեկնեին Ֆրանսիա: Ընտանիքում մենք չորս եղբայր եւ երեք քույր էինք:

–Ի՞նչ հայկական ավանդույթներ է ունեցել ձեր ընտանիքը:

-Կարծում եմ՝ պահպանել ենք հայկական ավանդույթների մեծ մասը՝ կարեւորելով խնջույքները, տոները, ընտանեկան հավաքույթները, սերունդների փոխհարաբերությունները, հարգանքը, կրթությունը, կրոնը: Մենք քիչ ենք ազդվել ֆրանսիական ավանդույթներից: Երբ երեխա էի, մենք ապրում էինք Սեն-Շամոնի Ժիե գետի ափին գտնվող մի շինությունում, եւ քանի որ այնտեղ ապրում էին միայն ամենաաղքատ հայ ընտանիքները, ֆրանսիացիներն այն անվանում էին «հայերի տուն»: Սեն-Շամոնի շրջակայքի լեռներում նաեւ մի ամբարտակ կար, եւ մեծերն ասում էին, որ այնտեղի լեռնային օդն իրենց հիշեցնում է Մարաշի շրջակա լեռները: Ամեն ամառ հայերն ընտանիքներով գնում էին այնտեղ՝ զբոսախնջույքի եւ բնությունը վայելելու: Այս ավանդույթի պատճառով ֆրանսիացիներն այդ վայրը սկսեցին կոչել նաեւ «հայերի ամբարտակ»:

Պիեռ Կուլակ, Լուի դը Ֆյունես            

–Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:

-Այո՛, ես այցելել եմ Հայաստան եւ իրական կապ եմ զգացել այդ հողի հետ, թեեւ իմ նախնիները եկել էին Կիլիկիայից, որը Երեւանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է: Բայց դա՛ է այսօրվա Հայաստանը՝ մեր բոլորի, աշխարհի բոլոր հայերի հայրենիքը:

–Հայաստանում շատերը գիտեն «Ֆորտ Բոյարի բանալիները» հեռուստախաղը, բայց տեղյակ չեն, որ դրա սկզբում հնչող հիշարժան, խորհրդավոր երաժշտության հեղինակը ձեր եղբայրն էր՝ երգահան Պոլ Կուլակը (1943-2021): Մի երկու խոսք նրա մասին, խնդրեմ:

-Եղբայրս՝ Պոլը, շատ ստեղծագործ անհատ էր, երաժշտությամբ սկսել էր հետաքրքրվել շատ վաղ տարիքում, երբ մեր ամբողջ ընտանիքը շուկաներում էր աշխատում: Աշխատանքի եւ համբերատարության շնորհիվ 1990 թվականին նա կարողացավ ընտրվել այս նորաստեղծ հեռուստածրագրում: Այն ամենահին ֆրանսիական հեռուստախաղն է, որը հեռարձակվում է մինչեւ օրս: Պոլը 200-ից ավելի երաժշտական գործ է գրել «Ֆորտ Բոյարի» համար, նաեւ երաժշտություն այլ հեռուստաշոուների ու նաեւ մուլտֆիլմերի համար:

-Շատ շնորհակալություն հարցազրույցի համար, հարգելի՛ պարոն Կուլակ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ դրական լիցքեր:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ-ի թեկնածուն՝Փոլա ԵագուպեանըԼիբանանի Խորհրդարանի ընտրուած երեսփոխան

Հաջորդ գրառումը

Ավետիք Չալաբյանը ոչ միայն գործ տվողի, այլեւ երկակի ստանդարտներով օրենքի «զոհն» է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ավետիք Չալաբյանը ոչ միայն գործ տվողի, այլեւ երկակի ստանդարտներով օրենքի «զոհն» է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական