Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐՈՒՅՐ  ՍԵՎԱԿ – 100. Հոբելյանական գիտաժողով

Ստեփան Պապիկյան
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
50
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում 2024թ. նոյեմբերի 5-7-ը տեղի ունեցավ «Պարույր Սեւակ 100» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սեւակի 100-ամյակին: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԿԳՄՍ-ի նախարար Ժ. Անդրեասյանը: Նա նշեց, որ Պ. Սեւակի թողած ժառանգությունը բազմաշերտ է, եւ այս գիտաժողովը հնարավորություն է մանրամասն անդրադառնալու մեծ բանաստեղծի գիտական ու գրական գործունեությանը:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց. «Մեր խնդիրն է այսօրվա չափանիշներով մեկ անգամ եւս արժեւորել Պարույր Սեւակի թողած հարուստ ժառանգությունը՝ եւ՛ գրական, եւ՛ գիտական, որպեսզի իրազեկվի այսօրվա սերունդը Սեւակի համամարդկային եւ հայրենասիրական գաղափարներին, հայ մարդու քաղաքակրթական մակարդակը բարձրացվի այդ գաղափարների հիմքի վրա եւ այդ ամենը՝ ի շահ մեր պետականության հզորացման եւ զարգացման»:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանն իր ելույթում ասաց. «Պարույր Սեւակն ի ցույց դրեց ստեղծագործող մարդուն բնորոշ հոգեկան վիճակները, արդարություն եւ ճշմարտություն որոնող անհատի մտատանջանքները: Սեւակի որոնածը լույս էր, լույս՝ դարերի համար, լույս՝ իր ազգի համար, լույս՝ մարդկության համար: Սեւակի որոնածը կյանքը հրաշք դարձնող զնգոցն էր բահի, պտղավորումը՝ այգու, փոշոտումը՝ արտի, սեղանի վրա դրված ցորենհացը՝  հունցված ազնիվ թթխմորով, անխարդախ գինին՝ մարդու սիրտը երգով լցնող: Սեւակը, անշուշտ, ոչ միայն գտել, այլեւ մեզ համար բանաձեւել էր այդ ամենը չկորցնելու ճանապարհը, այն է՝ կարողանալ մաքրվել, ինքնամաքրվել «այնպես, ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում»:

Գիտական զեկուցումներ լսվեցին մի շարք թեմաներով, մասնավորապես` «Պարույր Սեւակը եւ Աստվածաշունչը», «Պարույր Սեւակը մանկագիր», «Պարույր Սեւակը եւ հայ միջնադարյան գրականությունը», «Պարույր Սեւակի պոեզիան հայ կոմպոզիտորական արվեստում» եւ այլն: Պարույր Սեւակը հանդիսացավ 1960-ական թվականների հայ պոեզիայի լավագույն դեմքը:

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Պարույր Սեւակի տուն-թանգարանը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավարտվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը

Հաջորդ գրառումը

Շիննոսուկե Մացուի. Հայ սփյուռքի ուսումնասիրողը Ճապոնիայից

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Շիննոսուկե Մացուի. Հայ սփյուռքի ուսումնասիրողը Ճապոնիայից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական