Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարարվեստի թանգարան՝ բաց երկնքի տակ

Քրիստինե Մելքոնյան
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
53
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանյան պատկերներ

Երեւանի Ալեք Մանուկյան 4 հասցեում է գտնվում հայ պարարվեստի մեծանուն վարպետների պուրակը: 2021 թվականին պուրակը հիմնել եւ մինչ օրս խնամում է Հաբեթնակ Մարությանը, որին բոլորը ճանաչում են որպես Ծաղկի Մոսո: Նա ավարտել է Մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը, շուրջ չորս տասնամյակ զբաղվել պրոֆեսիոնալ պարով, պարել պարային տարբեր համույթներում, առնչվել հայ պարարվեստի նվիրյալների հետ: Դրան զուգահեռ՝ կես դար եւ ավելի նա զբաղվում է նաեւ ծաղիկների վաճառքով:

«Երբ ծաղկի կրպակն այս հատված տեղափոխվեց եւ գյուղատնտեսը համաձայնեց տարածքը ջրով ապահովել, ես մտածեցի հիմնել այս պուրակը: Սա յուրատեսակ հարգանքի տուրք է հայ պարարվեստի նվիրյալներին»,-նշում է Մոսոն ու հավելում՝ ի սկզբանե պլանավորել էր տարածքում մշտադալար ծաղիկներ տնկել, որ այգին մշտապես ծաղկուն լինի:

Սրբուհի Լիսիցյան, Վահրամ Արիստակեսյան, Ֆրունզե Ելանյան, Եղյա Յաղուբյան, Վանուշ Խանամիրյան, Սուրեն Գյանջումյան, Էդվարդ Մանուկյան, Վիլեն Գալստյան եւ պարարվեստի այլ նվիրյալների անուններով ավելի քան 65 գնդաձեւ ակացիա Օղակաձեւ զբոսայգու այդ հատվածը դարձնում է յուրատեսակ թանգարան՝ բաց երկքնի տակ:

Ակացիաներից յուրաքանչյուրն անվանակոչված է նվիրյալներից մեկի անունով, իսկ միջծառային հատվածը կանաչապատ բեմ է, որից ամեն մեկում ազգային մեկ պար է բեմադրված՝ քոչարի, բերդ, ուզունդարա, յարխուշտա եւ այլն: Մշտադալար թփերը ճիշտ նույն քանակի են, ինչ պարողների թիվը բեմում: Մի առանձին հատվածում էլ Մոսոն թփերով Գյումրվա հարսանիք է բեմադրել՝ բոլոր հերոսներով եւ պարտադիր դետալներով:

«Իմ ստեղծած այգում ես այգեպան եմ, հավաքարար, «վարսավիր» եւ ֆելդշեր. միայն բժիշկն է այլ մարդ, որը որոշում է, թե որ ծառին որքան պարարտանյութ կամ դեղ է պետք: Ես նաեւ այս այգու գիդն եմ, որ այցելուներին պատմում եմ հայ պարի երջանկահիշատակ եւ մերօրյա նվիրյալների մասին՝ բալետմայստերներից մինչեւ տարազների ձեւավորող ու բեմի նկարիչ: Սա սիրելի զբաղմունք է, որից երբեք չեմ հոգնում»,- նշում է Մոսոն ու խոստովանում՝ այդ գործում իր միակ օգնականը որդին է՝ Մանուկ Մարությանը, որը շարունակում է նաեւ իր մասնագիտական ուղին. պարում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մոսոն Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ է, հետեւում է պարարվեստին, բայց համերգներին ներկա է լինում միայն այն ժամանակ, երբ նոր բեմադրություններ են լինում:
Նա հպարտությամբ է նշում՝ Բորիս Գեւորգյանի սանն է. սկզբում պարել է 26 կոմիսարների պիոներ պալատի խմբում, ապա տարբեր պարախմբերում: Նա բարեբախտություն է ունեցել շփվելու պարարվեստի նվիրյալներից շատերի հետ, իսկ ում անձամբ չի ճանաչել, միեւնույն է, բարձր է գնահատում նրանց գործունեությունը պարարվեստում:

Մոսոյի ստեղծած պարարվեստի պուրակում միակ եղեւնին, սակայն, այլ խորհուրդ ունի: Այն իր նախաձեռնությամբ տնկել են Արցախյան պատերազմներում զոհված պարող հայորդիների ծնողները. նրանց անունները պարի նվիրյալների կողքին են:

«Այգին հիմնել եմ այնպես, որ չխախտեմ նաեւ տարածքի կանաչապատման սկզբունքներն ու մարդկանց, անցորդների հարմարավետությունը: Սա աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար, որ պուրակում միայն պարի երախտավորներ են»,-նշում է Մոսոն:

Պուրակի հարակից տարածքում Եղիշե Չարենցի հուշարձանն է, քիչ այն կողմ՝ Կոմիտասի անունով սոսին. Մոսոն իր ստեղծած պուրակի ծառերն իրար կապող կամուրջին եւս երկու ծառ կտնկի, կամուրջ՝ որի ծառերը կկոչվեն մեծանուն արվեստագետներ Արամ Խաչատրյանի եւ Մարտիրոս Սարյանի անուններով:

Մոսոն այգում իր անունով ծառ եւս ունի, սակայն դեռ անանուն է. իր անունը կկախի վերջում միայն, երբ պարի բոլոր նվիրյալների անունով ծառերին կփակցնի հասցեատերերի անունները:

Իսկ մինչ այդ, Հաբեթնակ Մարությանը՝ Մոսոն, շարունակում է իր ամենօրյա աշխատանքով գեղեցկացնել պարի պուրակը՝ կանաչ թանգարանը, եւ միաժամանակ շփվել հաճախորդների հետ, որոնց վաղուց իր բարեկամներն է համարում. շատերի հետ ծանոթ է արդեն կես դար եւ ավելի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմա ի՞նչ կասի Դանիել Իոաննիսյանը՝ էլի մոտ 5-6000 մա՞րդ

Հաջորդ գրառումը

Հերթական գլխացավանք՝ Էլեկտրոնային դեղատոմս

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հերթական գլխացավանք՝ Էլեկտրոնային դեղատոմս

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Թուրքական ընկերությունները ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012 - 2013 թվականներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ...

ԿարդալDetails

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական