Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմ Հայաստանի ռազմավարական ետնաբակում

ԱԶԳ
26/03/2026
- 27 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չնայած շաբաթներ են անցել Իրանի դեմ պատերազմի սանձազերծումից, եւ Մ. Նահանգներին հաջողվել է սպանել Իրանի գերագույն առաջնորդին եւ մի քանի բարձրաստիճան զինվորականների, ոչնչացնել նավատորմի որոշ խմբավորումներ եւ հարվածել կարեւոր ենթակառուցվածքներ, պատերազմը դեռեւս ավարտված չի համարվում: Ըստ նախնական ծրագրի, նախատեսվում էր կատարել արագ եւ թիրախավորված ռազմական հարձակումներ, այն համոզմամբ, որ Իրանի կառավարական համակարգը չի կարողանալու արդյունավետ կերպով դիմադրել: Ակնկալվում էր, որ ժողովուրդը չի համախմբվի իշխանության շուրջ, որ տեղի կունենան անկառավարելի խժդժութուններ, որոնց չի կարողանա դիմագրավել անառաջնորդ մնացած ղեկավարությունը:

Ցարդ, այս ակնկալիքները չեն իրականացվել: Ընդհակառակը, Իրանի ուժային կառույցները համախբմված են եւ համակարգը ներքին ճեղքեր ցույց չի տալիս: Անհրաժեշտ է հասկանալ Վաշինգտոնի սխալ հաշվարկները եւ այն, թե ինչպես է Մ. Նահանգները ներկայիս գնահատում կացությունը: Մի բան, այնուամենայնիվ, հստակ է, Իրանին հաջողվել է խափանել Ամերիկա-իսրայելական բլից հաղթանակի ծրագիրը:

Վաշինգտոնի ակնկալություններն այն մասին, թե լայնատարած կոալիցիա կստեղծվի եւ կպաշտպանի Իրանի դեմ պատերազմը` իրականություն չդարձավ: Նախքան «Epic Fury» օպերացիան, Թրամփին մոտ կանգնած շրջանակից շատերն էին ենթադրում, որ տարբեր պետություններ եւ տարածաշրջանային դերակատարներ կմիանան հակամարտությանը, սակայն ստացվեց հակառակը: Իրաքի քրդական զորամիավորումներից, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, Սաուդյան Արաբիայից, Ադրբեջանից կամ Իրանի հետ տարաձայնություններ ունեցող որեւէ այլ պետության կողմից անմիջական ներգրավվածություն չարձանագրվեց:

Հարցն այն չէ, որ այդ պետությունները կարգավորել են իրենց հարաբերությունները Թեհրանի հետ: Ոչ: Նրանք պարզապես հասկացել են, որ սոսկ օդային հարվածնրով հնարավոր չէ հասնել իշխանափոխության: Նման նպատակի հետապնդումը կպահանջի ցամաքային զորքերի ներգրավվածություն, ինչը շատ ավելի բարդ կլինի, քան Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմների պարագայում կատարվածը: Ո՛չ Մ. Նահանգները, ո՛չ էլ Իսրայելը պատրաստ չէին նման նախաձեռնության:

Միեւնույն ժամանակ, կանխատեսումներն այն մասին, թե Իրանի ընդդիմադիր ուժերը առիթը հարմար կդատեն զանգվածային խռովություններ իրականացնելու երկրում, նույնպես անիրատեսական թվացին: Չնայած ամիսներ առաջ տեղի ունեցած բողոքի հավաքներին, ցույցերը դադարեցին հավանաբար պատերազմական ժամանակների եւ արտակարգ դրության պայմաններում առավել խիստ պատժի ենթարկվելու վախից: Նաեւ այն հանգամանքից, որ հսկայական տարբերություն գոյություն ունի սեփական իշխանությանը դեմ լինելու եւ օտար ռազմական հարձակումների հետեւանքում իշխանափոխություն ցանկացողներին դիմակայելու միջեւ:

Տարածաշրջանային դերակատարները չափազանց զգուշավոր են: Քրդական ուժերը հիշում են իրենց փորձառությունը Սիրիայում, որտեղ մարդկային ծանր կորուստների հաշվին հնարավոր եղավ ձեռք բերել ընդամենը ռազմավարական փոքր նվաճում: Մինչդեռ իրանամետ ուժերն Իրաքում եւ իրանական հարվածները Իրաքի հյուսիսային մասում կարողացան ճնշել քրդերի մարտական գործողությունները:

Սաուդյան Արաբիան նույնպես խուսափում է անմիջական ներգրավվածությունից, հաշվի առնելով Իրանի ռազմական կարողություններն ու հակամարտության թեժացման հետեւանքները: Ադրբեջանը նույնպես ձեռնպահ է մնում, մինչդեռ Վաշինգտոնում եւ Իսրայելում որոշ շրջանակներ կանխատեսում էին, որ Բաքուն կդառնա օժանդակ ճակատ: Բաքուն հասկանում է ուժերի անհավասարությունը եւ չի գործի մինչեւ Իրանը ծայրաստիճան չթուլանա:

Հաջորդ դերակատարը Թուրքիան է, որ որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկերը եւ Իրանի մրցակիցը տարածաշրջանում նույնպես գերադասում է տեսնել թուլացած, բայց ոչ ամբողջովին տապալված իրանական պետություն: Իրանի փլուզումը կարող է անկայուն դարձնել տարածաշրջանը եւ ամրապնդել քրդական անջատողականների գործողությունների դինամիկան, մի իրավիճակ, որից Թուրքիան կնախընտրեր խուսափել: Թուրք քաղաքագետները նաեւ հաշվի են առում, որ Իրանից հետո տարածաշրջանային այլ ուժեր կարող են հայտնվել, որոնք կդառնան ռազմավարական ճնշումների թիրախներ:

Տարածաշրջանային պետությունները հասկանում են աշխարհաքաղաքական մի գլխավոր իրականություն, որ ամերիկյան ռազմածովային նավատորմը ի վերջո հեռանալու է տարածաշրջանից, մինչդեռ Իրանը, ինչքան էլ թուլացած լինի, շարունակելու է մնալ միեւնույն հավիտենական հարեւանը, որ եղել է դարեր շարունակ:

Ադրբեջանը նույնպես դիմակայում է լոգիստիկ փոփոխություններ: Թեհրանի հետ լարվածության հետեւանքում իրանական սահմանը մասամբ փակ է, ինչը բարդացնում է Նախիջեւան մեկնելու գործընթացը: Մինչ օրս, Ադրբեջան-Նախիջեւան ցամաքային կապը իրականացվում էր Իրանի տարածքով: Այժմ Ադրբեջանը պետք է այլընտրանքային ուղիներ որոնի այդ կապը պահպանելու համար: Իսկ նման սցենարը կարող է որոշ առումով վտանգավոր լինել Հայաստանի` մասնավորապես Սյունիքի շրջանի համար, քանի որ դեռեւս չի գործում «Թրամփի ուղին» եւ պարզ չէ, թե Իրանը ինչպես է կարգավորելու այդ կացությունը: Ադրբեջանը կարող է օգտվել առիթից եւ Հայաստանից պահանջել ցամաքային միջանցք մինչեւ «Թրիփի» գործադրումը: Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե կարող է օգտագործել «Զանգեզուրի միջանցքը» առանց Հայաստանի թույլտվության, չափազանց վտանգավոր է:

Թրամփի վարչակազմում եւս տարակուսանք հայտնողներ կային Իրանում իշխանափոխության հարցի շուրջը: Արդյունքում Ամերիկայի մարտավարությունը հիմնականում կենտրոնացավ «ռեալիստական նպատակներ ձեռք բերելու վրա», որոնց արդյունքում հնարավոր կլիներ «հաղթանակ արձանագրել եւ ժամանակին ետ քաշվել»: Պաշտոնական առաքելությունը Իրանի հրթիռային կարողությունների ոչնչացումն էր, ռազմածովային ուժերի չեզոքացումը եւ միջուկային զինատեսակների զարգացման խափանումը:

Չնայած լայն քննարկումներին, իշխանափախության հարցը պաշտոնապես չէր հայտարարված որպես նպատակ: Նման մարտավարությամբ Մ. Նահանգները հնարավորություն կունենար ավարտել պատերազմը, երբ իրեն ձեռնտու է եւ դուրս գալ խաղից` հայտարարելով, որ հասել է իր նպատակներին: Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը նույնպես առիթ է հայտարարելու, որ հաջող է ընթանում առաքելությունը: Ամերիկացիների համար դա եւս որոշակի հաղթանակ է: Բայց քաղաքագետները հասկանում են, որ առանց մեծածավալ ցամաքային գործողությունների հնարավոր չէ իրականացնել իշխանափոխություն: Իսկ նման քայլ Մ. Նահանգները չի կարող ձեռնարկել քաղաքական, ռազմական եւ մարտավարական զսպվածությունների պատճառով:

Նոր առաջնորդը, բայց նախկին ղեկավարությունը

Իրանի պատասխանը գերագույն առաջնորդի սպանությանը մարտահրավեր էր` նետված Վաշինգտոնի ակնկալիքների առջեւ: Ներքին պառակտում առաջացնելու փոխարեն, քաղաքական համակարգը անմիջապես համախմբվեց նոր առաջնորդի շուրջը:

Այաթոլլա Մոջթաբա Խամենեի նշանակումը որպես գերագույն առաջնորդի մի քանի ուղերձ է պարունակում իր մեջ: Նախ ցույց է տալիս Իրանի քաղաքական կառուցվածքի ճկունությունն ու  շարունակականությունը: Երկրորդ, նոր առաջնորդը քաղաքական եւ անվտանգության գերատեսչությունների շրջանակներում ճանաչված է որպես հարգված եւ ուժեղ կամքի տեր մի անձնավորություն, հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի հետ իր սերտ կապերի պատճառով: Պատերազմական պայմաններում նման անձնավորության ընտրությունը ոչ միայն արտացոլում է կրոնական իշխանության հավատարմություն, այլեւ մարտավարական եւ ռազմավարական նկատառումներ: Այն նաեւ ցույց է տալիս, որ արտաքին ուժերը չեն, որ կարող են թելադրել Իրանի ղեկավարի ընտրությունը: Այլ խոսքերով, այն վարկածը, թե իշխանափոխությամբ հնարավոր էր հասնել քաղաքական կուրսի փոփոխությանը, սխալ հաշվարկ էր:

Հակամարտության վերջնական ելքը մեծապես կախված է «հաղթանակ» բառի բնութագարումից: Եթե ամերիկա-իսրայելական տանդեմի նպատակը Իրանի միջուկային եւ հրթիռային կարողությունների նվազումն էր, ապա կարելի է առաքելությունը հաջողված համարել: Սակայն, եթե նպատակը իշխանափոխությունն էր, ապա պետք է խոստովանել, որ այն իրականություն չդարձավ: Նույնիսկ Իրանի հոգեւոր առաջնորդի սպանությունը էականորեն չփոխեց երկրի ինստիտուցիոնալ կառուցվածքը եւ արտաքին քաղաքականության կողմնորոշումը:

Ամենահնարավոր հետեւանքը, ուրեմն, կարող է լինել բնութագրումների առճակատումը: Վաշինգտոնը հաղթանակ է հայտարարում ռազմական սահմանափակ նպատակներ իրականացնելու, իսկ Թեհրանը` իր քաղաքական համակարգը հաջողությամբ պահպանելու համար: Այլընտրանքային տարբերակը հակառակորդի դեմ հյուծման պատերազմ (war of attrition) մղելն է, որը կարող է շատ թանկ արժենալ եւ քաղաքականապես անընդունելի լինել Մ. Նահանգներում, հատկապես միջանկյալ ընտրությունների շեմին: Երկարաժամկետ հակամարտությունը նաեւ կթեժացնի ներքին քաղաքական լարվածությունը եւ միաժամանակ կուժեղացնի մրցակից ուժերի, ինչպես օրինակ` Ռուսաստանի ազդեցության ոլորտները տարածաշրջանում: Այդ պատճառով պատերազմի ձգձգումը նպաստավոր չէ Վաշինգտոնի համար եւ ըստ այդմ էլ ռազմավարական ամենաարդյունավետ տարբերակը հակամարտությունը վերահսկելի ժամանակահատվածում դադարեցնելն է:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Միայն ձեր բազաները չեն, որ փլուզվել են, ձեր ստեղծված կարգն էլ է փլուզվել

Հաջորդ գրառումը

Փաշինյանը նսեմացնելով հայ ազգային գաղափարախոսությունն ու ազգային նահատակությունը, անամոթաբար մեր հայրենասիրության մոդելի հեղինակ է հռչակում Ստալինին. Էդուարդ Շարմազանով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը նսեմացնելով հայ ազգային գաղափարախոսությունն ու ազգային նահատակությունը, անամոթաբար մեր հայրենասիրության մոդելի հեղինակ է հռչակում Ստալինին. Էդուարդ Շարմազանով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական