Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմով վախեցնելը նախընտրական հին, վտանգավոր հնարք է

Գեղամ Մկրտչյան
27/03/2026
- 27 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
26
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ ռուսական առանձին լրատվամիջոցներ լուրի վերնագիր էին հրապարակել, իբր Հայաստանը պատրաստվում է… պատերազմի: Երբ զայրացած ուզում էինք հակադարձել ու ամոթանք տալ նման անբարեխիղճ հայտարարության համար, պարզվեց՝ նրանց այդպիսի պնդման առիթ էին տվել ամսի 19-ի ճեպազրույցում վարչապետ Փաշինյանի այն մտքերն, ըստ որոնց՝ հունիսյան առաջիկա ընտրություններում ինչ-ինչ չնշված ընդդիմադիր ուժերի իշխանության գալու դեպքում նոր սեպտեմբերյան պատերազմ կլինի… Ինչն անշուշտ, պարզ ակնարկ էր, թե մեզ՝ ՔՊ-ին որ չընտրեք, պատերազմ կլինի…  

Ժողովրդական խոսք կա, չէ՞՝ նույն ծաղկից մեղուն մեղր է քաղում, օձը՝ թույն: Երկիրը ներկայացնող առաջին դեմքի կողմից նման առնվազն վտանգավոր հայտարարությունն ակնհայտորեն, նաեւ, մեր չարակամներին ու մեզնից «նեղացածներին» քարոզչական (եւ ոչ միայն) զենք է տալիս՝ ըստ իրենց տրամադրվածության մեզ վատ լույսով ներկայացնելու եւ մեր դեմ հանրային ու միջազգային բացասական կարծիք ձեւավորելու, թեկուզ հենց ՀՀ գործող իշխանություն-ԵՄ երկձայն ասվող «հիբրիդային պատերազմի դեմ» պայքարի համար էլ: Պատահական չէ, որ Փաշինյանին վկայակոչող նշված ոգով լրատվությունը, երեւի մեծամասամբ նույն կամ նման վերնագրով, արագ տարածվեց ռուսական ու ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներում:  

Էլ չենք ասում «քնած հոգի զարթեցնելու» մասին՝ ընդամենը հանուն հնարավոր մրցակիցներիդ դեմ հակաքարոզչության:

Չէր կարելի հիշողությամբ չնկատել զուգահեռվող նմանությունը ժամանակին պաշտոնից հեռանալիս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարության հետ, թե՝ խաղաղության կուսակցութունը հեռանում է, իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը: Եվ սա ՀՀՇ-ի իշխանության հետ միակ նմանությունը չէ, որ կարելի է նկատել: Նախընտրական պայքարում հնարավոր մրցակից եւ ընդդիմադիր ուժերի, այս դեպքում՝ նաեւ անձերի՝ տարբեր եղանակներով ճնշումը, այն տարիներին երեւի պետական, այժմ հանրային հեռուստաեթերով մրցակիցների դեմ նպատակային ակտիվ, անվանարկող հակաքարոզչությունը, որոնք այն ժամանակ կարելի էր ինչ-որ չափով բացատրել դեռ ընտրական մշակույթի ու փորձի պակասով, իսկ հետագայում համարյա թե անցյալում էին մնացել, հիմա վերականգնվել են: Այսինքն տեղի է ունեցել հետընթաց եւ իշխանության նախընտրական մեթոդների մակարդակի նկատելի անկում:

Իսկ նորություն է գործող իշխանության վերարտադրությամբ բացահայտ շահագրգռված արտաքին խաղացողների առկայությունը: Նախընտրական քարոզչության ու ընտրությունների կազմակերպման հարցում իշխանությանը նաեւ ֆինանսապես սատարելու ԵՄ-ի ստանձնած դերն էլ, օրինակ, զգուշավորություն է հարուցում, առնվազն՝ ընտրողների կողմնորոշման վրա հնարավոր որոշ  հոգեբանական ազդեցության, մեր երկրի ներքին գործերին թեկուզ անուղղակի միջամտության առումով:

Ի վերջո, ընտրող քաղաքացուս համար տարակուսելի է մնում մեկ ուրիշ հարց: Եթե, ասենք, հունիսի 7-ի քվեարկության նախընտրական քարոզչությունը պաշտաոնապես սկսվել է, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերն ինչո՞ւ է սեփականացվել, դարձել իշխող քաղաքական ուժ ՔՊ-ի միակողմանի ու բացառիկ նախընտրական հարթակը, ո՞ւր են եւ որո՞նք են մասնակից մյուս քաղաքական ուժերն ու միավորումները: Իսկ եթե այն դեռ չի սկսվել, ինչո՞ւ ենք պարտադրված ամեն օր ու ժամ դիտել, լսել այդ կուսակցության, նրա ղեկավարի քարոզչությունն ու հակաքարոզչությունը, նաեւ նույն բաների տարբեր կերպ կրկնությամբ, հաճախ՝ մեր երկրի համար շատ ավելի էական խնդիրներին վերաբերող թեմաների փոխարեն: Սա բռնազավթո՞ւմ է, թե՞ ոչ:

Ինչպես եւ՝ արդեն ութ տարիների ընթացքում մարդկանց «ասֆալտին փռելու», պատեպատ տալու, հասարակության մեջ թշնամանքի մթնոլորտի, պառակտման սերմանման գործելակերպից հետո նախընտրական շրջանում ժողովրդականության, իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից թերեւս հրամայված հանդուրժողականության ցույցերը (մետրոյի անհաջող միջադեպը չհաշված), ձեռքի մատներով իբր սրտիկներ ցույց տալու ժեստը ո՞ւմ կարող են համոզել:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կամո Հայրապետյան  60

Հաջորդ գրառումը

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական