Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմ՝ պատերազմից հետո, սահմաններին թե… խորհրդարանում

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմում ռուսների վերջին ձախողումից եւ, մյուս կողմից, Եվրոպային 10 մլն խ.մ. գազ հայթայթելու իր խոստմանը թողած դրական տպավորությունից, Իլհամ Ալիեւը Հայաստանի դեմ մղած սողացող զավթիչ իր գործողությունները վերածեց ռազմական լայնածիր հարձակողականի։ Պատերազմ՝ պատերազմից հետո, ինչպես երեկ բնութագրեց խորհրդարանի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հայրենակիցներից մեկը։ Ալիեւը, որ հատկապես վերջին շրջանում տեսախցիկների դիմաց իրեն դրսեւորում է աքիլլեսյան հավակնություններով, ուներ նաեւ, անշուշտ, Էրդողանի քաջալերանքը, ըստ որի, Սյունիքը ադրբեջանական հող է, որը 1922-ին «անարդարորեն զիջվել է» Հայաստանին։ Հետեւաբար պահը խիստ հարմար էր («ֆրսանթ դըր, բո՛ւ ֆրսանթ», ասում են թուրքերը նման պայմաններում), կրկին ծունկի բերելու Հայաստանը, ընդմիշտ մոռացնել տալու Արցախը, «Զանգեզուրյան միջանցք» անվան տակ զավթելու այդ երկրամասը, որի կարեւորությունը, որպես տարածաշրջանի ապագա գլխավոր հանգույց կամ հաբ, բոլորը գիտեն՝ բացի մեր ղեկավարությունից։

Այո, Ալիեւն ու Էրդողանը ցանկանում են կապիտուլացիոն նոր պայմանագիր պարտադրել Նիկոլ Փաշինյանին, որը եթե կողմ չէ, ապա դեմ էլ չէ նման թուղթ ստորագրելուն, ինչպես չորեքշաբթի օրը Ազգային ժողովում անձամբ հայտարարեց նա՝ իր նման արարքը պատճառաբանել-արդարացնել ջանալով հայրենիքից ոչ մի կիլոմետր չկորցնելու հայրենասիրակա՜ն մտահոգությամբ։ Ճիշտ է, հայտարարությունից ժամեր անց նա եւ իր համախոհները փորձեցին հերքել, «հերյուրանք» որակել պաշտոնական ամբիոնից արտասանված խոսքերը, իրենց հատուկ ձեռնածությամբ շեշտը տեղափոխելով նման փաստաթղթի դեռեւս չգոյության փաստի վրա, սակայն, ինչպես ասում ենք արեւմտահայերս, եղածը եղած էր, եւ ոչ ոք չհավատաց ստախոսության մեջ խիստ վարպետացած այդ մարդկանց «արցունքներին»։

Համենայնդեպս, քաղաքական դիտորդների աչքից չվրիպեց, որ չորեքշաբթի առավոտյան ժամը 11-ից մինչեւ երեկոյան ժամը 7 տեղի ունեցած շրջադարձային այդ փոփոխությունն ու դրան հետեւած «ինքնահերքումի» ելույթներն ունեին լուրջ պատճառներ, որոնց թվում՝ ա) որոշ սահմանագծային գոտիներում մեր զորամիավորումների անձնազոհ դիմադրությունը, բ) ավելի ուշ երեկոյան նախատեսվող համաժողովրդային ինքնաբուխ շրջապատումը Ազգային ժողովի շենքի, գ) ու թերեւս ամենակարեւորը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինկենի բավական վճռական սաստը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ, որը կարող էր խթան հանդիսանալ այլ պետությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ավելի թիրախային հայտարարությունների համար։

Վերադառնալով Ալիեւին՝ նոր նախահարձակում նախաձեռնելու նրա ախորժակի գրգռման համար նպաստավոր պատճառ էր նաեւ Հայաստանում տիրող ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, որում ընդդիմությունը, այս անգամ ժողովրդային շատ ավելի հզոր աջակցությամբ, պահանջում-ծրագրում է իմպիչմենտի գործընթաց սկսել ընդդեմ գործող վարչապետի։ Նաեւ՝ ռազմաքաղաքական ամենակարեւոր իրողությունը, որը անընդհատ հիշեցվում է իշխող վարչախմբին ոչ միայն ընդդիմադիր մասնագետների կողմից. պատերազմը տանուլ տալուց հետո, անցնող երկու տարում, ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվել մեր բանակի հզորացման, սպառազինության համալրման եւ, առաջին հերթին, ՀՕՊ համակարգերի արդիականացման համար, որը մեր ուժերի աքիլլեսյան գարշապարը դարձավ նախորդ պատերազմում եւ շարունակում է մնալ։

Ո՞րն է Ալիեւ-Էրդողան տանդեմի բուն նպատակը. ստրկացնել Հայաստանն իր Արցախով, Սյունիքով ու Երեւանով, արտագաղթի մղել մեր ժողովրդին, իրականացնել ու վերջնականապես լուծել Հայկական հարցը։

Այո, պատերազմ՝ պատերազմից հետո, ապա՝ նորանոր պատերազմներ։ Սա՛ է ողջ իրականությունը։ Ստիպված ենք դիմագրավել, խելքով, բազուկով, ամեն ինչով։ Ուրիշ ելք չունենք։ Անցնող չորս տարիները ցույց տվեցին, որ պետական արդյունավետ կառավարման, ազգային ու համազգային ներուժի համախմբման եւ օգտագործման համար ներկա իշխանությունը պիտանի չէ։ Անհապաղ պետք է հեռանա, ինքնակամ, իր տեղը զիջելով արդի Հայաստանի արդիական մտածողություն ու պատրաստություն ունեցող նոր ուժերի առջեւ։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լեհերին հարցնենք՝ ո՞ւմ համար է Բաքուն վերանորոգում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Պուտինը խոսել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակից

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Պուտինը խոսել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակից

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական