Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պայթող փուչիկներ

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում հերոսացած Հայկազ Մկրտչյանի քույրն է պատմում. «Ֆրանսիայի հրապարակում զոհված հերոսների ծնողների վրանում էինք։ Իր մայրիկի հետ վրանում էր նաեւ 8 տարեկան մի աղջնակ։ Մեկ էլ հարցրեց մորը.

-Մամ, մենք ինչի՞ ենք էստեղ եկել, վրանի վրա գրված է «զոհվածներ», մեր ապերը զոհված չի, կորած է։

Փորձեցի նրա հետ զրուցել, հարցնել եղբոր մասին։

-Ինչի՞ ես ինձ հետ երեխավարի խոսում։ Իմ ապերը կորած է, առաջ ինքն ինձ զանգում էր, բայց հիմա  էլ չի զանգում, ու ես իր ձայնն արդեն մոռացել եմ,- ասաց աղջնակը»։

Քույրեր, որ անվերադարձ կորցրին մանկությունը

Հունիսի 1-ը նաեւ այս 8 տարեկան աղջնակի պաշտպանության օրն էր, որին դեռ 6 տարեկանում հոգեկան անդառնալի հարված  է հասցվել, նրա եղբայրը պատերազմում կռվել է, վերջին անգամ այդ ժամանակ քրոջ հետ խոսել հեռախոսով ու արդեն 1 տարի 8 ամիս նրանից ոչ մի լուր չկա։ 8 տարեկան երեխան իր ու աշխարհի միջեւ արդեն բաժանարար գիծ է քաշել, իր կյանքը, իր աշխարհն ուրիշ է, ինքը կորած եղբոր քույր է, մյուսները զոհված եղբայրների քույրեր  են։

Պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանի 14-ամյա քույրն էլ եղբոր մասին գիրք է գրելու։  Գրելու է նրա անկատար երազանքների, հայրենիքը սիրելու նրա կերպի մասին, գրելու է, որ Հայկազը միշտ գրպանում դանակ էր պահում, որ եթե հանկարծ շրջափակման մեջ հայտնվի, ինքնասպան լինի, որ գերի չընկնի։

Կորած եղբոր ձայնն ամենուր փնտրող 8 տարեկան աղջնակին կամ Հայկազի 14 տարեկան քրոջը կարելի՞ է երեխա համարել ու նրանց ասել՝ շնորհավոր տոնդ, բալիկ ջան, քեզ անհոգ եւ ուրախ մանկություն եմ ցանկանում։

Բանակն ու զորամասերը՝ քողարկված գաղտնիք

Դավիթը կենսուրախ տղա էր, մասնակցել էր 44-օրյա պատերազմին, 2 ամսից պիտի տուն վերադառնար։ Ծառայում էր Սյունիքում։ Դավիթը վիրավորվեց թշնամու կրակոցից` վրան-կացարանում։ Հասարակ մահկանացուներին, ընդդիմադիր պատգամավորներին, լրագրողներին արգելված է գնալ, այսպես կոչված, զորամասեր ու տեսնել, թե ինչ պայմաններում են ապրում, ծառայություն անցկացնում մեր զինվորները։  Բոլորս մնացել ենք իշխանությունների հաղորդած տեղեկությունների հույսին, իսկ նրանք պարբերաբար հավաստիացնում են, թե իբր առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։

Դավիթ Վարդանյանը փաստացի հրազենային վերք է ստացել, երբ վրանում է եղել, այսինքն՝  բոլորիս համար պարզ դարձավ, որ անգամ եթե թշնամին դիվերսիա չի իրականացրել, տեղից չի էլ շարժվել, միեւնույն է, հայ յուրաքանչյուր զինվոր թշնամու ուղիղ նշանառության տակ է։ Մեր զինվորները կենդանի թիրախ են։ Ադրբեջանցիների հրապարակած լուսանկարում պարզ երեւում է, որ Ներքին հանդի մոտակայքում գտնվող տեղանքը  հանդիսանում է  մեր զորքերի պահպանման  վայր, որովհետեւ հենց այդտեղ են տեղադրված վրան-կացարանները։ Իսկ այդ հատվածը խիստ խոցելի է, որովհետեւ ամեն ինչ երեւում է, ինչպես ափիդ մեջ։ Վրաններն էլ՝ սպիտակ, առանց քողարկիչ ցանցերի։ Այլ բան չես կարող մտածել, քան այն, որ մեր զորքն ուղղակի պատանդ է թշնամու ձեռքին. երբ ուզեն, ում ուզեն, կկրակեն, ինչպես արեցին մայիսի 28-ին՝ նշան բռնելով ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանի վրա։

Արդյո՞ք հնարավոր է եղել Դավթին առաջին բուժօգնություն ցույց տալ, հասարակ ժգուտ, պատգարակ եղե՞լ է, նրան արագ հիվանդանոց տեղափոխելու հնարավորությունը բավարա՞ր էր։ Վիրավորվելուց հետո ինչքա՞ն ժամանակ անց է նա հիվանդանոց հասցվել։ Հուսանք՝ հետաքննական մարմինները լիարժեք, անաչառ կուսումնասիրեն այս հանգամանքները եւ ծածկադմփոց չեն անի։

Դավիթ Վարդանյանն անպաշտպան զինվոր էր, բայց դիրքեր էր պաշտպանում։ Ումի՞ց էր պաշտպանում դիրքերը, թշնամո՞ւց,  երբ ինքն ու զինակից ընկերները, նաեւ իրենց պաշտպանած դիրքերը  թշնամու մշտադիտարկման տակ են, նշանառության տակ, ուղիղ թիրախում։

Դասական իմաստով զորամասի մասին խոսք չկա, հասարակ բլինդաժ,  խրամատ էլ  փաստորեն, չունենք։ Ինչպե՞ս են մեր զորքերը ծառայությունն անց կացնում, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում, հագուստ, զենք-զինամթերք ունե՞ն, թաց հողի՞ն են քնում, թե բետոնի վրա, զրահաբաճկոն ունե՞ն. ամեն ինչ գաղտնի է պահվում։ Զինվորական ոլորտը, բանակը քողարկված, չլուսաբանվող, չբացահայտված, փակ թեմա է։ Եթե  ադրբեջանցիները  մի երկու լուսանկար կամ տեսանյութ չհրապարակեն, այդպես անտեղյակ էլ կմնանք։

Իսկ ի՞նչ է փոխվում, երբ ճշմարտությունը բացահայտվում է։ Բառացիորեն՝ ոչինչ։ Հերթական փուչիկն է պայթում։ Պայթյունի ձայնը լսում ենք, մոռանում ու սպասում հաջորդ փուչիկին։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղիսաբեթ թագուհու գահակալմանը նվիրված միջոցառման ծախսերը դեսպանատունը չի հոգացել

Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները ծանր են տանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները ծանր են տանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական