Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահանջը` ՀՀ տնտեսվար պաշտոնյաներից

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան մերօրյա տնտեսվարական միտքը, որը բնական է՝ կենտրոնացած է երկրի գործադիր մարմնում, որն է ՀՀ կառավարությունը, փորձում է հասու բոլոր միջոցներով ու հնարավորություններով հիմնավորել, որ միակ ճիշտ եւ ընդունելի միջոցով է կառավարում իրականացնում: Հենց այստեղ էլ ավաղ պետք է ասել, քանզի ՀՀ քաղաքացուս ոչ փոքր շրջապատի տասնյակ ընտանիքներ ու այլեւայլ ներկայացուցիչներ ո՛չ կարճաժամկետ հատվածում, ո՛չ էլ երկարաժամկետ ընթացքում շոշափելի որեւէ փոփոխություն չեն նկատում ու արձանագրում: Նրանք վերանորոգված հռչակվող ճանապարհներով չեն երթեւեկում ավտոմեքենաներ չունենալու պատճառով, դատաիրավական բարեփոխումները չեն նկատում այդ ոլորտների հետ երբեւէ առնչություն չունենալու առումով, ո՛չ էլ առողջապահական համակարգից են օգտվում, քանզի գիտեն գլխներին գալիքն ու հանգիստ են վերաբերվում ամենօրյա անակնկալներին: Իհարկե երբեմն վրդովվում էլ են, ասենք Հ-1 հանրային հայտարարվող հեռուստաընկերության հնարամիտները, երբ ասենք, հետեւյալ հրապարակումն են սփռում. գնաճը դիմագրավելու հարցը կառավարության մշտական օրակարգում է: Այ եթե նշեին, որ երկրի կառավարության, գուցե չգրեինք այս խոսքերը:

Մի պահ ընդունենք, որ խոսքը նաեւ ՀՀ գործադիր մարմնին է վերաբերում: Այս պարագայում այնտեղ ի՞նչ բացատրություն ունեն եվրոպական սուպերմարկետների գովազդային թերթիկներից վերցված ու ներկայացվող նկարներում նշված գների հանդեպ: Անգամ եթե դրանք ծանրակշիռ փաստեր չեն, այսուհանդերձ մեր մարդկանց որոշակի մասը հանքային ջուր գնում է, համառ երեխաների համար էլ «Նուտելլա» կոչվող քաղցրավենիքը, որի գովազդն անգամ միացված արդուկով է արվում: «Վելդգուելլե» անվանումով հանքային 1,5 լիտր տարողության ջուրն առաջարկվում է 22 եվրոցենտով,  որը ՀՀ արժույթով 110-120 դրամ է: Փորձենք մեր առեւտրային ցանցում նման գին գտնել, որը հեղինակիս չհաջողվեց, մեզանում այն սկսվում է շիշը 280 դրամից, որոնք դրված են լինում նաեւ ՀՀ կառավարության նիստերին ու այլեւայլ միջոցառումների մասնակիցներին սպասարկելու ու գոհացնելու նպատակով: Ստացվում է՝ մերը կրկնակի բարձր գին ունի, որի որակի մասին դատողությունները հարկ է հաստատված տեսնել այդ նույն եվրոպական սուպերմարկետներում: Լսած չկանք, չէ՞, որ հանրության միջոցներով վարձատրվող մեր կառավարիչները երբեւէ խոսեն, ինչու ոչ` վրդովվեն նմանօրինակ վիճակից, իրենց կողմից հռչակվող վարույթներ հայտարարեն: Չէ՞ որ խոսքն ընդամենը կիլոմետրեր հեռավորությունից բնակավայրեր հասցված արտադրանքի մասին է, որը գուցեեւ չասեինք երեխաների կողմից հատկապես սիրված «Նուտելլա»-ի մասին: Այն եվրոպական սուպերմարկետներն առաջարկում են ՀՀ արժույթով մոտ 2000 դրամով 750գրամի դիմաց, երբ մեզանում վաճառվող 630 գրամանոցը 3500 դրամ է: Բացարձակապես անհասկանալի ու անընդունելի է այն ներմուծման հանգամանքով բացատրելու փորձը, քանզի մի այլ, առավել առաջնային, ասենք, հավի ազդրամսի պարագայում ներմուծվածը մոտ 800 դրամ է, տեղականը՝ 1600 դրամ: Եվ հարցը` ինչպես հասկանալ ու ընդունել այսօրինակ թնջուկը, հնչում է ինքնաբերաբար ու տարիներ շարունակ մնում է օդում կախված:

Ինչպես այս օրերին արդեն փաստ դարձած գազի գնի պարագայում: Այցելեցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, խնդրեցի տեսակցություն մամուլի քարտուղարի հետ, որը չկայացավ նրա բացակայության պատճառով: Անվտանգության աշխատակցին առաջարկեցի հանդիպել Աշոտ Ուլիխանյանի հետ, որ հեռակա ծանոթ է գազի գնի հանձնաժողովի քննարկումից: Պաշտոնյան հարցիս, թե որ լաբորատորիայի կամ լաբորատորիաների տվյալների հիման վրա է կազմավորվել ներմուծվող գազի ջերմատվություն-գազի սահմանված գին չափորոշիչը, հնչեց սովորական՝ սահմանի վրա պատասխանը: Այն լիարժեք չէ հայաստանյան չլինելու հանգամանքով, որի առումով խորհուրդ տրվեց խոսել մի այլ աշխատակից պաշտոնյայի հետ, որն ասաց, թե նման լաբորատորիա կարող է լինել Հրազդանի ջերմակայանը: Կարող է -ն ամփոփ պատասխան չէր, որի արդյունքում առաջարկեց գրավոր դիմում ներկայացնելու տարբերակը: Ահա այն:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին

Դիմում

Կարիքն առաջանալու կապակցությամբ խնդրում եմ տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

1. Ո՞ր լաբորատորիայի (ների) տվյալների հիման վրա է հաստատվել ՌԴ-ից ներմուծվող գազի ջերմատվությունը.

2. Ի՞նչ մեխանիզմ է աշխատելու, եթե ջերմատվության տատանումներ արձանագրվեն:

Գեղամ Քյուրումյան

02.03.2022թ.»

Սպասենք պատասխանի, որի կարիքը չէր լինի, եթե հարցի երկարատեւ թննարկման ընթացքում նշվեր խնդրի շահառու հայաստանյան մասնագիտական կողմի, որն է համապատասխան լաբորատորիայի, ուսումնասիրության արդյունքը:

Անշուշտ նման աշխատակարգերն ու ոճերը մտորումների ու մտահոգությունների են հանգեցնում, երբեմն անգամ շահարկումների առիթ դառնում, որոնցից գերադասելի է խուսափել: Դա արդեն ՀՀ տնտեսությունը կառավարողների խնդիրն ու պարտավորությունն է, իր հետեւանքներով: Այլապես` գազի գինը չի թանկացել, այն այժմ կարգավորվում է գազի ջերմատվությամբ մոտեցումը, որով Հ-1-ի «Տարբեր կարծիքներ» հաղորդման ընթացքում հանդես եկավ իշխանության դիրքորոշումը ներկայացող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառույցների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, մշտապես քննարկվելու է, ընդդիմադիր հռչակվելու գնահատակով:

Իսկ Հայաստանը մեկն է:

Անգամ իր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի պարագայում, որի տնտեսական մեկ միավորից, «Ռուսգազարդ»-ից «Հայգազարդ»-ը գազ է գնում եւ ՀՀ տարածքում գազի վաճառք իրականացնում: Վստահ եմ երկու կառույցներն էլ բարյացակամորեն կմոտենան մեր ցանկությանը, որը բխում է առեւտուրը առ եւ տուր գործընթացով կազմակերպելուն: Հնարավոր, ինչո՞ւ ոչ՝ ճակատագրական վրիպակներից ու վրիպումներից, թերացումներից ու թերություններից, անորոշություններից ու սխալներից խուսափելու հիմնական միջոցը գործընթացը լավագույնս պարզեցնելն է, թվաբանությունը ճշգրտելը: Ի վերջո, ռուսական դարավոր փորձի արդյունքում է կազմավորվել հետեւյալ ճշմարտախոսությունը. դովերյայ, նո ի պրովերյայ, հայերենի թարգմանած` վստահիր, բայց եւ ստուգիր: Հարկ է որ հայաստանյան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ իր ամիսներ տեւած ուսումնասիրությունների, մասնագետների ու փորձագետների հետ էլ վերջնական քննարկումների ընթացքում առաջնորդվեր այս կամ հայկական որեւէ այլ մոտեցումով, քանզի նժարին է հարյուր հազարավոր հայաստանաբնակների ու տնտեսվարների մտահոգությունից մինչեւ տարաբնույթ հետաքրքրությունն ու շահը:

Մենք ասում ենք` լավ է ուշ, քան` ուշացած:                                     

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

08.03.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

635 կողմ ձայներով Եվրախորհրդարանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը

Հաջորդ գրառումը

Մշակութային ներկայության հիշեցում՝ պարսից լեզվի մայրաքաղաքի ընտրությամբ 

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Մշակութային ներկայության հիշեցում՝ պարսից լեզվի մայրաքաղաքի ընտրությամբ 

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական