Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չարենցի վեպի սյուժեից ավելի թունդ սյուժեում ենք

Մարիետա Խաչատրյան
24/01/2025
- 24 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
67
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե Հայաստանում այժմ լիներ Չարենցի տաղանդի հզորությամբ մի գրող, ապա «Երկիր Նաիրիից» ավելի թունդ մի գործ կստեղծեր ներկա Հայաստանի համար, որովհետեւ այժմյան Հայաստանի մազութիհամոները, մեռելիենոքները, օրիորդսաթոները, գեներալալոշներն ու մյուսները հարյուր անգամ ավելի վառ (բացասական իմաստով) կերպարներ են, քան Չարենցի ժամանակինը, իսկ հայերիս ներկա վիճակն ավելի հեղհեղուկ եւ ողբերգական է, քան Չարենցի «Երկիր Նաիրիինը», հատկապես անվտանգային ու էլի մի շարք բացվածքներով: Այնպես որ Չարենցի վեպի սյուժեից ավելի թունդ սյուժեում ենք:

Ու ասենք եթե երգենք` մեր պետությո՜ւն, թշվ…., վայ, կներեք, ազատ- անկախ, իսկ հիմնի վերջին տողը դարձնենք` «Թող միշտ պանծա Հայաստան»` հանուն երկրի զոհվելը բացառելով, կամ ազգային բառը ջնջենք մեր մշակութային-կրթական հաստատությունների վրայից, հայրենիք բառն ամենուր փոխարինենք պետություն բառով, ապա անմիջապես կդառնա՞նք համաշխարհային նշանակության պետություն: Ակնհայտ է, որ սա սերմանողները եթե տարբեր պատճառներով մոլորության մեջ չեն, ապա թշնամու կամ մեր երկիրը թուլացնել ցանկացողների պարտադրանքի տակ են: Հիմա աշխարհում դեպի սեփականն ու ազգայինը վերադառնալու շարժընթացներն են, Թրամփի գործելակերպը ձեզ օրինակ, իսկ մեր իշխանավորները հիմա ընկել են հակառակ տրամաբանության մեջ: Բանը կարող է աբսուրդի հասնել` ասենք մի օր էլ որոշեն, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք վերանվանել Հայաստանի Պետական ժողով, Սահմանադրության մեջ բոլոր ազգային բառերը փոխարինել պետականով, հայրենիք եւ ազգային բառերի արտաբերումն ընդհանրապես քրեականացնել, թե բա` պետություն, պետական մտածողություն:

Հա, ես անձամբ պետություն ունենալը երջանկություն եմ համարում, բայց ո՞ւմն է այդ պետությունը` ազգի՛նը, ազգայի՛ն է, այստեղ ստեղծվող մշակույթն ազգային է, պետությունն` ազգին ծառայող, նրա խնդիրները լուծող, նրա անվտանգությունն ապահովելու համար ստեղծված գործիք է, եւ ոչ թե ընդհակառակը: Ա՛յդ բովանդակության մեջ պետք է սիրենք պետությունը, իսկ եթե պետությունը թերանում է այդ բոլորում, կամ պետության մոտեցումները դառնում են մեկ մադու մոտեցումներն ու թեական թեզերը, մանավանդ`մարդկությանը բազում վերքեր հասցրած «Պետությունը ես եմ» հոռի կարգախոսի մերթընդմերթ առարկայացմամբ, ապա վախենամ` կունենանք ազգայինի ստորադասում պետություն-մարդուց, իր հետեւանքներով հանդերձ:

Մեր այս դիտարկումն արձագանք է` մշակութային հաստատությունների անվանման մեջ ազգային բառը հանելու, մեր հիմնին հերոսական երանգներ հաղորդելու օրենսդրական նոր կարգավորումներին եւ վարչապետի անվերջանալի սիրողական խոսույթին` այս կամ այն թեմայով: Ու շատ կուզեինք, որ վերջինս իր փիլիսոփայական տաղանդը բացահայտելու եւ դրսեւորելու անպարագիծ ջանքերն ուղղեր միայն երկրի անվտանգության ու տնտեսության ամրապնդմանը, իր իսկ եւ Արարատ Միրզոյանի կողմից վերջերս հաճախ արտաբերած բալանսավորված արտաքին քաղաքականության կառուցմանը: Այսինքն` իր իսկական գործառույթներով զբաղվեր, ու ոչ թե ամենօրյա ռեժիմով հանրությանը նետեր անհասկանալի եւ մարդկանց կողմից բացասաբար կամ սարկազմով ընդունվող խոսույթ:

Ընդհանուր առմամբ նկարագրելով աշխարհում եւ Հայաստանում առկա իրավիճակը` եզրահանգումները թողնենք ընթերցողին:

ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփը երդվեց ու միանգամից սկսեց հրամանագրեր ստորագրել, որոնք ավելի արժեհամակարգային-պահպանողական են, ծայրահեղ լիբերալիզմին հակառակ, իր իսկ խոսքով` հանուն Ամերիկայի են: Նա փորձում է հանդիպել ՌԴ նախագահին եւ պայմանավորվել շատ հարցերի հետ կապված, որի արդյունքում կարող են նաեւ պայմանավորվածություններ ձեռքբերվել Հարավային Կովկասում ազդեցության լծակները բաժանել-կիսելու վերաբերյալ: ՌԴ-ն արդեն իսկ Իրանի հետ մեծ պայմանագիրը ստորագրեց, իսկ դա մեր տարածաշրջանում փոխելու է շատ բան: Եվրոպան ավելի խոցելի է դառնում` Թրամփի ծավալապաշտական (Կանադայի, Գրենլանդիայի, Պանամայի հանդեպ հավակնություններով), եւ հանուն ԱՄՆ-ի եվրոպական երկրների հետ մաքսային ռեժիմները խստացնելու սպառնալիքների պարագայում:
Մյուս կողմից, Լավրովը չի թաքցնում ՌԴ հավակնությունը` իր միջամտությամբ հայ-ադրբեջանական բանակցություններն ավարտին հասցնելու, Հայաստանի հետ հարաբերությունների վերբեռնման վերաբերյալ, բնականաբար` ՌԴ-ն հավակնում է ե՛ւ սահմանազատման, ե՛ւ ճանապարհի տրամադրման հարցում իր պատկերացումներն առաջարկել:

Միաժամանակ ռուսական կողմից ուղերձներ են հնչում ԵԱՏՄ-ում մեր անդամակցության եւ ԵՄ անդամակցության` Հայաստանում սկսված գործընթացի անհամատեղելիության մասին: Հայաստանի խորհրդարանում քննարկման սեղանին է «Եվրաքվեի» նախաձեռնած ԵՄ անդամակցության համար դիմելու օրենսդրական նախաձեռնությունը, որի հանդեպ խորհրդարանական մեծամասնությունը դեռ մեծ ոգեւորություն չի ցուցադրում` այն ուրբաթ քննարկվելու է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում: Այս բոլորից մի ոտ առաջ հարեւան երկրի նախագահը սպառնում էր ուժով վերցնել ասպես կոչված Զանգեզուրյան միջանցքը, իսկ օրերս հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովը հայտարարեց, թե որոշվել է Տավուշի կողմից շարունակել սահմազատումը, այդպիսով գոնե առերեւույթ տպավորություն ստեղծելով, որ սա հաջորդել է Ալիեւի սպառնալիքին: Տարբեր տեսակի չստուգված տեղեկություններով Մեղրիի հատվածի սարերում պայթեցումներ կան սահմանին մոտիկ ճանապարհի լայնացմանն ուղղված: Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում շուտով Հայաստան կժամանեն ամերիկյան կողմից մասնագետներ` դիտարկելու հայ- ադրբեջանական սահմանը, որն, անշուշտ, անցանկալի է ռուսական եւ իրանական կողմերին: Եւ դեռ հայտնի չէ, թե ի՞նչ բնույթ ու բովանդակություն են ունենալու Թրամփի վարչակարգի հետ Հայաստանի ներկայացուցիչների շփումները, որքան էլ հայկական կողմը տրամադրված է խորությամբ համագործակցության շարունակման:

Այս բարդ, բազմատակ իրողությունների ֆոնին ինչո՞վ է զբաղված հայ հանրությունը ամիսներով, շաբաթներով: Տրանսպորտի թանկացման եւ երթեւեկության համար պատրաստված անհեթեթ փաթեթները քննարկելով, դրանց թվային հասանելիության դժվարին կարգի գլուխկոտրուկների վրա ժամանակ եւ նյարդեր վատնելով, հունվարից վրա հասած շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման եւ այլ թանկացումների դեմ բողոքելով, էլ ավելի խուճուճ ու հենց հորինողների համար իսկ խճողված համընդհանուր հայտարարագրման կարգից հասկանալ փորձելով, թե ի՞նչ է սպառնում դրանից ամեն մեկիս: Ասենք`առցանց պաշտոնյաների եւ վարչապետի էջերում արտահայտված տոտալ դժգոհության հետեւանքով հապշտապ մտցված 300 հազ. դրամի չհարկվող շեմը ի՞նչ է նշանակում` պե՞տք է հայտարարագրել, թե չհայտարարագրել: Կամ էլի բողոքների արդյունքում տրանսպորտի սակագները փետրվարի 11-ին վերանայել խոստացող Ավինյանի բլեֆը ո՞ր աստիճանի է: Հանրությանը վրա հասած գլխացավանքների թվում են նույնականացման քարտի եւ էլեկտրոնային ստորագրության արագ ձեռքբերումը, որոնք հայտարարագրման համար պարտադիր պայման են:

Մի խոսքով` հանրությանն այնպես են ծանրաբեռնել բարդ տեխնիկական եւ իր գրպանին հարվածող խնդիրներով արդեն ամիսներ, եւ առաջիկա ամիսներին էլ դեռ զբաղեցնելու են (չգիտենք` դիտավորյալ, թե լրիվ պատահաբար), որ նա չկարողանա անգամ քիթ սրբելու կամ սահմանազատման, անվտանգային խնդիրների մասին մտածելու, կամ թանկացումների դեմ բողոքելու ժամանակ ունենալ: Ու մի օր արթնանա, երբ բանը բանից անցած լինի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս-իրանական ռազմավարական դաշնագրի նշանակությունը հայկական կողմի համար

Հաջորդ գրառումը

Իշխանությունը անմիաբանության հրահրիչ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունը անմիաբանության հրահրիչ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական