Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուրբաթից միշտ շուտ եկող շաբաթը

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերնագիրը վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից հետո Բրյուսելի հանդիպմանը սպասող եւ խաղաղության օրակարգից մշտապես խոսող մեր իշխանավորներին հիշեցում է՝ Սոթքում ադրբեջանական ռազմական սադրանքը նկատի ունենք:

Բայց նախ մի քանի նկատառում:

Եթե ձեզ թվում է, թե Թուրքիայի նախագահական ընտրություններում չեն բախվում արեւմտյան եւ ռուսական շահերը՝ ապա խորապես սխալվում եք. մայիսի 14-ին Թուրքիայում հենց Արեւմուտք-Ռուսաստան մրցակցության արդյունքն է երեւալու՝ տարածաշրջանային հետագա սցենարները սրբագրել-չսրբագրելու բացվածքով:

Իսկ նույն օրը նախատեսվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում Բրյուսելում, այն էլ ԵԽ նախագահ Շառլ Միշելի քավորությամբ. տարածաշրջանային դերակատար Թուրքիայի նախագահական ընտրությունների օրն այդպիսի հանդիպումը կողմերի համար, ռացիոնալ մտածողության առումով, պիտի որ անհեռատեսական ընկալվեր, բայց ոչ՝ նախաձեռնողի, ԵԽ նախագահ-Բլինքեն վերջին շփումները վկա: Բրյուսելի հանդիպման մասին իմացվեց Վաշինգտոնի հանդիպումից հետո, անսպասելի, այսինքն՝ ողջ աշխարհում եւ մեր տարածաշրջանում մեծ բախման դերակատար կողմերից մեկը (համարենք դա հավաքական Արեւմուտքը, չնայած բուն դերակատարը հայտնի է) շտապում է հայ-ադրբեջանական կարգավորման թելերն իր ձեռքում պահել, որն, իհարկե, այդ մեծ բախման կողմ ռուսական դերակատարի համար անընդունելի է: Փաստորեն՝ հայ-ադրբեջանական ինչ-որ պայմանագիր դուրս բերելու գործում ոչ թե Ադրբեջանն է շտապում (չնայած՝ այդ ոգով տոննայով վերլուծություններ են գրվում), այլ Արեւմուտքը՝ այդ դիպվածով եւս փորձելով չեզոքացնել Ռուսաստանի դերը: Այնպես որ՝ անձամբ ես համոզված եմ, որ հայ-ադրբեջանական հանդիպումը վիժեցնելու՝ Սոթքում տեղի ունեցած սադրանքը չէր կարող առանց ռուսական հրահրման լինել: Եւ, առհասարակ, ո՞վ է տարածաշրջանի կոնտուրների վրա ազդեցություն ունեցող իրադարձության՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների օրը տարածաշրջանի կոնտուրների վրա ազդող այլ միջոցառում պլանավորում՝ տարածաշրջանում թեկուզ փոքրիկ դերակատարներ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում: Պարզ չէ՞ միթե, որ այդտեղ ոչ թե այդ դերակատարներն են նախապես ամուլ հանդիպում պլանավորել, այլ այն դերակատարը, որը նախաձեռնել էր Վաշինգտոնի քառօրյա բանակցությունները:

Սոթքում տեղի ունեցած ռազմական սադրանքի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ-ների հաղորդագրություններն այնքան հայելային են, կարծես ինչ-որ սարքովի բանի մասին հուշեն: Չնայած այն լուրերին, որ այդ հատվածի սահմանին թշնամին ռազմական նոր կուտակումներ է արել, անգամ «Սմերչ » է բերել:

Ու որ Փաշինյանն ասում է, թե ռազմական սադրանքից հետո գնալու է Բրյուսել, առաջին միտքն այն է՝ գնում է, որ ի՞նչ անի, որ ասի՝ հայերը խաղաղության օրակարգի կողմնակից են, ադրբեջանցիները ՝ ո՞չ: Մանավանդ՝ հենց ինքը նշեց վերջին կառավարության նիստին, թե կիրակի օրվա բրյուսելյան հանդիպմանը ինչու հնարավոր չի լինի որեւէ փաստաթղթի ստորագրումը. «Իրականում ցավոք նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի ու դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»:

Դե իսկ մեր ԱԳՆ-ն էլ հերթական անգամ ուժի չկիրառման հերթական խախտումն է արձանագրում հայտարարությամբ, որպես բացահայտ արհամարհանք եռակողմ հանձնառությունների հանդեպ՝ ուղղված նախ Վաշինգտոնում դրսեւորված, ապա եւ Բրյուսելում ու Մոսկվայում կայանալիք հանդիպումներում դրսեւորվելիք ջանքերին:

Այս դեպքում, Սոթքի սադրանքի ֆոնին, այդպես էլ պարզ չէ, թե Վաշինգտոնում ինչ առաջընթաց է եղել, երբ առանցքային հարցերում կողմերը տարամետ դիրքորոշումներ են ունեցել, ու այդ պարագայում նույնիսկ պլանավորվել է Փաշինյան-Ալիեւ-Շառլ Միշել բրյուսելյան հանդիպումը, ամերիկյան բանակցություններն էլ անգամ ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով անվանվել են հաջող (տես՝ վերեւում Փաշինյանի՝մեր մեջբերած խոսքը բանակցվող նյութի մասին): Մինչ այդ վերջին քառակողմ հանդիպումը պետք է տեղի ունենար անցած տարվա դեկտեմբերին, որին Շառլ Միշելից բացի՝ պիտի մասնակցեր Էմմանուել Մակրոնը, ու հենց վերջինիս մասնակցությունը պատճառ բռնելով՝ Ալիեւը չգնաց այդ հանդիպմանը:
Այսպիսով՝ բրյուսելյան եռակողմ ձեւաչափը վերականգնելու փորձը ադրբեջանական (եւ ոչ միայն) սադրանքի պատճառով վտանգի տակ է, չնայած դրանից ինչ-որ շոշափելի հայանպաստ բան սպասելը իլյուզիա է:

Մյունխենում եւ Վաշինգտոնում բանակցություններից հետո՝ կրկին Բրյուսել, տեղի կունենա՞ արդյոք այս հանդիպումը, միգուցե Ալիեւը կրկին այս սադրանքն անելով ուզում է կամ նրան մղում են չգնալ այդ հանդիպմանը: Հիշեցնեմ՝ Բրյուսելում հնարավոր հանդիպման մասին իմացվեց անսպասելի. Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումների ընթացքում պաշտոնապես հայտարարվել էր, թե դրանցից մեկ շաբաթ անց Մոսկվայում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիեւը: Բայց առաջ եկավ Բրյուսելը, այս ընթացքում երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառումների շրջանակում Պուտինը ճաշկերույթի ժամանակ ալկոգելով ախտահանում էր Փաշինյանի ձեռքերը՝ թափանցիկ ակնարկ անելով: Իսկ դրանից հետո Բրյուսելն է, ու դրանից էլ հետո՝ Մոսկվայում է նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Իսկ այդ բոլորի միջակայքում Թուրքիայի նախագահական ընտրություններն են, որտեղ մինչ այս տարածաշրջանի նայող նշանակված Թուրքիայի համար վճռորոշ ընտրություն է լինելու՝ հետագա ընթացքն արեւմտյան գերադաս կողմնորոշմա՞մբ է լինելու, թե՞ ավանդական ռուսական աջակցությամբ… Հայաստանի համար իր հետեւանքներով բնականաբար: Ու նույն օրը Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, խոստովանենք, ժամանակավրեպ է: Հայ-ադրբեջանական բանակցությունները չեն կարող ինչ-որ առարկայական մեխանիզմներ նախանշել այն բանից առաջ կամ զուգահեռ (այդ թվում՝ Ստեփանակերտ-Բաքու հարաբերություններում), երբ Ադրբեջանի հովանավոր եւ նրա ցանկությունների կատարման երաշխավոր Թուրքիայում դեռ որոշված չլինեն այդ երկրի հետագա ընթացքն ու քաղաքականության փոխակերպումները:
Եթե այդ բոլորը նկատի առնելով, այնուամենայնիվ, բրյուսելյան հանդիպումը նախատեսել են, ապա հավանաբար Բրյուսելում ինչ-որ դետալային հարց են քննարկելու, որի վերաբերյալ Վաշինգտոնում հնարավոր չի եղել հստակեցում մտցնել, մինչդեռ պլանավորված է եղել (դա կարող է նաեւ անկլավների հարցը լինել կամ՝ Ադրբեջանի՝ Հայաստանին ներկայացրած նոր տարածքային պահանջները, Փաշինյանի ասած՝ «ցավոտ լուծումները», որոնք մեծ հաշվով անընդունելի են հայերիս համար):

Ամեն դեպքում գործընթացները գաղտնի են, մենք չգիտենք՝ ի՞նչ են պայմանավորվում մեր գլխի վրայից, ու հատկապես իրենց դեմոկրատիայի դրոշակակիր համարող, սակայն ամեն բան ստվերային գործընթացներով կառավարող ԱՄՆ-ի կամ Եվրոպայի քավորությամբ:

Աստված չանի՝ այս պահին աշխարհում սկիզբ առաժ մեծ մրցակցության դաժան դրսեւորումների զոհը դառնանք կրկին, ինչպես որ վերջին պատերազմում եղավ, մեր անխելքության պատճառով, Արեւմուտք-Ռուսաստան այն դիմակայության, որը դրսեւորվում է ինչպես բոլոր, այնպես էլ հայ-ադրբեջանական բանակցությունների հարցերում. Արեւմուտքը փորձում է իր պայմաններով եւ իր հովանավորությամբ հարցերը լուծել, Ռուսաստանն առայժմ բարեհաջող չեզոքացնում է դրանք, իսկ մենք մնացել ենք այդ բոլորի արանքում, ու չենք կարծում, որ որեւէ կողմի պայմանները հայկական շահերին համահունչ են:

Այսքանից հետո թե ինչո՞ւ է Փաշինյանն ասում, որ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել խաղաղության փաստաթուղթը եւ պատրաստել ստորագրման, իսկ Ադրբեջանն իր հերթական՝ Սոթքում ռազմական սադրանքով կասկածի տակ է դնում ֆունդամենտալ պայմանավորվածությունները՝ անհասկանալի է: Այդ փաստաթղթի ստորագրմամբ, փաստորեն, ո՛չ Արցախն է հնարավորություն ստանալու ինքնորոշված ապրել ու զերծ լինել այսօրվա շրջափակված վիճակից, ո՛չ էլ Հայաստանն է հնարավորություն ստանալու առանց սահմանային լարումների, առանց տարածքային կորուստների գոյատեւել: Միայն ինչ արժե Սոթքում տեղի ունեցածի վերաբերյալ իշխանական եւ հակաիշխանական երկու գործիչների նույնական մոտեցումը՝ ե՛ւ Սեյրան Օհանյանն է համոզված, որ Ադրբեջանը նման սադրանքներով ուզում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել եւ բանակցություներով ավելին պոկել, ե՛ւ Էդմոն Մարուքյանը:

Հետեւաբար՝ որեւէ պարտադրվող փաստաթղթի ստորագրման հետաձգումը մինչեւ ռուս-ուկրաինական բախման ավարտ մեզ ձեռնտու է, զարմանալի է, թե ինչո՞ւ է Փաշինյանը դա ուզում արագացնել: Մինչդեռ այս պահին Արցախի ծայրահեղ վիճակը չեզոքացնելու միջանկյալ որոշումների կարիքը կար, այդ թվում՝ Արցախի ճանաչման:

Համենայնդեպս՝ Սոթքում տեղի ունեցող ռազմական սադրանքը ուրբաթից շուտ եկող շաբաթի երեւույթն ունի, շուտափույթ ապաքինում մեր վիրավորներին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հորդոր Շվեյցարիային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հարցը

Հաջորդ գրառումը

Բաքուն ընդդեմ Քըլըչդարօղլուի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հաջորդ գրառումը

Բաքուն ընդդեմ Քըլըչդարօղլուի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025

Բամբասանքի ժանտախտի և ճշմարտության քայքայման մասին Սովորաբար ամեն ինչ մեծ ստով չի սկսվում։ Ավելի հաճախ՝ փոքր նախադասությամբ, իբր թե լսված...

ԿարդալDetails

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025

Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն. ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար. ԵՄ պատգամավոր

28/10/2025

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական