Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ումի՞ց ստանալ պատասխաններ

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայերիս համար այսպիսի աննպաստ, ցավալի եւ նվաստացնող ժամանակներ մեկ էլ եղել են անցած դարասկզբին՝ մեծ կորուստների եւ մեծ գաղթի ժամանակ: Անհավատալի է դեռ Արցախի կորուստը, 100 հազարից ավելի արցախցիների գաղթը, ճշտված տերմինով՝ բռնի տեղահանությունը Հայաստան, նրանց սոցիալական խնդիրները լուծելու Հայաստանի սահմանափակ հնարավորությունների պարագայում նոր խնդիրների կուտակումը հայկական օրակարգում: Անչափելի է վիրավորանքը՝ ագրեսոր Ադրբեջանի կողմից հայերին, այդ թվում Արցախի նախկին առանցքային պաշտոնյաներին առեւանգելու եւ մեղադրանքներ առաջադրելու նենգությունից եւ հակառակը խոստանալու ուխտադրուժությունից:Նրանց կալանավորումն ու մեղադրանքի առաջադրումը պարզապես ամեն հայի հասցեագրված նվաստացում է, մանավանդ՝ նրանց առաջադրվող մեղադրանքները տեւաբար ազատազրկման հոդվածներով են: Ասել ենք՝ այդ մեղադրանքները, հատկապես ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կետով, հարեւան անօրինական պետությունը կարող է ներկայացնել Հայաստանի ուզած պաշտոնյայի, քանի որ Արցախի բյուջեի՝ Հայաստանից միջպետական վարկեր անվանյալ հատկացումները այդ պետության ղեկավարների հիվանդ ուղեղով կարող են համարվել ահաբեկչության ֆինանսավորում:

Ի՞նչ անել մեզ համար դժվար ու ծանր այս իրողությունների հետ: Ամեն օր, հիմնական հարցերին զուգահեռ, նորանոր հոգսեր ու անելիքներ են ավելանում Հայաստանի համար, այդ թվում բոլոր հնարավոր գործիքներով գերված ու կալանված արցախցիներին, նրանց թվում՝ Ռուբեն Վարդանյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին գերությունից ազատելու անհրաժեշտությունը: Դա արդեն համազգային արժանապատվության հարց է դառնում, անկախ նրանից՝ ինչպես ենք վերաբերվում այդ անհատներին, ու որ իշխանավորներն իներտ ասում են, թե դրանով զբաղվում են, սա հույս չի ներշնչում, որ այդ զբաղվելուն արդյունք կհետեւի: Այս իրավիճակում կուտակված հարցերը պատասխաններ են ուզում, հին հարցերին անվերջ ավելանում են նորերը:

Որտե՞ղ եւ ումի՞ց ստանալ պատասխաններ, երբ դրանցից ոչ մեկը չեն բավարարում հարցնողին: Չեն բավարաում բոլոր պատասխանատուների պատասխանները՝ սկսյալ վարչապետից վերջացրած ընդդիմադիր գործիչներով: Մեր ու երկրի կյանքի ողջ բովանդակությունն է փոխվել՝ բոլորը պետք գտնեն ոչ ստանդարտ լուծումներ ու ելքեր, մինչդեռ մերոնք տարիներ, հատկապես վերջին շրջանում իրենց ավանդական «Դավաճան», «Դավաճանը դու ես» ձեւաչափի մեջ են: Դե դա հեշտ ձեւն է՝ հեշտ է այդպես դիրքավորվել; ու քննադատել միմյանց, նախշել ամենադիպուկ որակումներով ու գնալ տուն՝ մի ծանր գործ արածի նման: Մինչդեռ Արցախի անկումը խոսում է իշխանության վատ որակի, անպատասխանատվության, իրենց պաշտոններին անհամապատասխանության մասին: Ընդդիմադիրների վերջին սակավամարդ հանրահավաքներն էլ վկայում են, որ ընդդիմադիրները վստահություն չեն վայելում բնակչության լայն շերտերի մեջ, չնայած նրանցից շատերն են դժգոհ իշխանությունից, հատկապես Արցախի հանձնումից հետո: Ուրեմն հարկ էր, որ իշխելու , կառավարելու, ինչպես նաեւ իշխանությանն ընդդիմախոսելու որակները, մեթոդները եւ անձերը փոխվեին, մինչդեռ մերոնք ալարում են անգամ իրենց գործունեության ձեւաչափը փոխեն: Բա իհարկե: Ամենից հեշտ ելակետը դիմացինին քննադատելն է, ու ոչ թե այս վատ իրավիճակից դուրս գալու մոտեցումներ ու քայլեր առաջարկելը:

ԱԺ վերջին նիստը եւ վերջին ճեպազրույցները ձեզ օրինակ:

Ընդդիմությունը քարկոծում է իշխանությանը՝ Արցախը հանձնելու մեջ մեղադրելով, քանի որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը լինելով՝ ոչինչ չարեց նրա անվտանգության համար, ավելին՝ իշխանությունը մի կողմ քաշվեց ու սպասեց, մինչեւ Արցախն ընկավ, ու հիմա էլ նայում է, թե ինչպես են առեւանգում Արցախի պաշտոնյաներին: Ու այդ քննադատությունը ճիշտ է, քանի որ Արցախը պահելու հնարավորություն միայն Հայաստանը պետք է կարողանար գտնել: Իշխանությունը հեգնում եւ վիրավորում է ընդդիմությանը, հիշեցնում նրա թերասացություններն ու սխալները, դա եւս ճիշտ է, քանի որ արդեն մի քանի տարի ներկա ընդդիմադիրները, գրավելով դաշտն ու չթողնելով այլ, նոր ընդդիմության առաջացումը, կորցրին վստահությունը հանրային լայն շերտերում՝ թույլ տալով իշխանությանը ընդունել այնպիսի որոշումներ, որ ուժեղ ընդդիմություն ունեցող որեւէ իշխանություն իրեն թույլ չէր տա: Ներառյալ պարտությունը պատերազմում եւ Արցախի հանձնումը: Նույն կերպ հեշտ է քաղդասին հարմար տեղավորված լրատվական դաշտի համար, քանի որ նախշել իշխանությոանն ու ընդդիմությանը՝ նայած դիրքավորմանը, դրանից էլ հե՞շտ բան: Առավել դժվար է գտնել իրավիճակի լուծման հեռանկարի վերաբերյալ այս սխեմայից դուրս հարցադրումները, դրանք հասցեագրել՝ պահանջելով ե՛ւ իրավասուներից, ե՛ւ ընդդիմությունից: Այդպիսի հարցադրումները տհաճությամբ են լսում երկու կողմերն էլ, ընդդիմությունն ասում է՝ եթե մեզ քննադատում ես, ուրեմն Նիկոլ ու դավաճան ես: Իշխանությունը, ինչպես, օրինակ, ԱԺ վերջին ճեպազրույցում եղավ, իր ներկայացուցիչ պատգամավորներով կարող է անգամ մուննաթ գալ, թե իր համար վիրավորական է այս կամ այն հարցը լսելն անգամ, ո՜ւր մնաց պատասխանելը: Տո լավ, է, վիրավորվեք նրանից, որ բոլորիդ ճակատին այլեւս գրված է Արցախ հանձնողներ, ու դեռ ավելի վատթարը կարող է պատահել՝ Աստված չանի, ու մենք լինենք միակ հոռետեսը: Որովհետեւ մեծ գերտերությունների խաղերն ու «կռուտիտները» ոչ մի լավ բան չեն խոստանում:

Օրինակ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատեց ռուսական այն արտահոսքը, թե սեպտեմբերի 17-ին, Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից երկու օր առաջ, Արցախի շուրջ ստեղծված վիճակը քննարկել են Անկարայում գաղտնի հանդիպած ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանի ներկայացուցիչները: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճշտումը, թե Ռուսաստանին հրավիրել են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, ոչ մի լավ բան մտածելու տեղ չեն թողնում հանդիպման՝ այդպես էլ չբացահայտված օրակարգի մասին: Միգուցե պայնամավորվե՞լ են թույլ տալ Արցախի վրա հարձակումը, քանի որ առաջին հայացքից հակամարտող Ռուսաստանի եւ Արեւմուտքի պարագան ամենեւին խոչընդոտ չէ աշխարհաքաղաքական շահերի սպասարկման, ավելի ճշտենք, Արցախը հայաթափելով՝ իրենց վաղեմի պլաններով լոգիստիկ խնդիրներ լուծելու համար: Եթե այդպես է՝ ապա լոգիստիկ խնդիրների լուծման շարունակությամբ նույն խաղացողները կարող են նաեւ Սյունիքի գլխին ամպեր կուտակեցնել: Ու թարսի պես էլ՝ այս է մեր ընդդիմության եւ իշխանության միասնական համապատկերը, այնտեղ նժդեհներ չկան, այնտեղ միայն միմյանց դեմ պայքարելու ասպետներ են, այդպիսով հարցերի լուծման վրա կենտրոնանալ մյուսներին խանգարելով:

Ադրբեջանը հրաժարվել է մեկնել Գրանադա, որտեղ ընթացող ԵՄ քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում նախատեսված է եղել խաղաղության թղթի ինչ-որ սեւագրի ստորագրությունը: Մերոնք մեկնել են՝ բոլոր մյուս նախատեսված հանդիպումները իրականացնելու: Ի՞նչ կտա դա մեզ՝ չգիտենք: Ընդդիմությունն ու իշխանությունն, այնուամենայնիվ, մի հարցում համակարծիք են՝ որ Ալիեւը կփորձի ուժով ավելին պոկել նաեւ Հայաստանից ու դրանից հետո բանակցել, որպես նախուտեստ՝ Արցախը կուլ է տվել, ու նրա ախորժակը բացվել է: Ի՞նչ է մնում մեզ՝ պատրաստվել ինքնապաշտպանության, թեկուզ՝ առանց նժդեհների, նորից կրկնվում է հարյուր տարի առաջ կատարվածը, Սյունիքը պետք է պաշտպանենք:

Դե իսկ Գրանադայում, ԵՄ քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին, չնայած Ալիեւի բացակայությանը, Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Օլաֆ Շոլցին, Էմանուել Մակրոնին եւ Շառլ Միշելին: Տեսնես այդ հանդիպմանը Փաշինյանը արժանապատվության հարց կհամարի՞, ինչպես բոլոր հայերս, պահանջել Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակումը Ադրբեջանի կալանավայրերից, ի թիվս մյուս կարեւոր հարցերի վերաբերյալ տուրեւառի:

Չնայած՝ ի՞նչ պահանջես այդ եվրոպաշտոնյաներից, երբ ՄԱԿ առաքելությունը գնում է Արցախ ու զարմանալի համարում արցախցիների միասնաբար դուրս գալը երկրից, երբ ոչ մի սպանված կենդանի անգամ չեն տեսել այնտեղ, երբ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերին դեռ ապացույցներ են պետք, որ Արցախում կատարվածն էթնիկ զտում է: Ֆրանսիայի իրար անցնելը վերջին օրերին, Հայաստանին ռազմական պայմանագիր խոստանալն էլ հենց այնպես չէ երեւի, մեր հանդեպ բարությունից, հավանաբար իրոք՝ բոլորը միասին Հայաստանն ուզում են ներքաշել պատերազմի մեջ, որ Սյունիքի գլխին բերեն նույնը, ինչ Արցախի գլխին բերեցին, բա հո Արեւմուտքի եւ Ռուսաստանի համադրած շահերով պահանջած, վերպետական վերահսկողությամբ լոգիստիկ ենթակառուցվածքը կանգ չի՞ առնի Հայաստանի սահմանին:

Աշխարհը վերակազմավորվում է, քաղաքակրթություններ են բախվել, շահեր են խառնում-կիսում, տնտեսական ազդեցության գոտիներ բաժանում, իսկ մենք ընկել ենք ոտքի տակ՝ անպատրաստ դիվանագիտությամբ եւ կատարվողի խորագիտակ չընբռնումով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրանադայում պատերազմին նոր կարգավիճակ տան՝  անցանկալի հայտարարեն

Հաջորդ գրառումը

Որտեղ է բռնում ուղտի պարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025
Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
Հաջորդ գրառումը

Որտեղ է բռնում ուղտի պարը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական...

ԿարդալDetails

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

20/09/2025

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական