Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուզում եք մատենադարանի տնօրեն լինել, բայց դոկտորի կոչում չունե՞ք. ոչինչ, դոկտոր լինելն այլեւս պարտադիր չէ

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԳՄՍ փոխնախարար, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը նշանակվեց Մատենադարանի տնօրենի  պաշտոնում։

Մինչ այս վերջնարդյունքը, տնօրենի նախընտրական պայքարն անցել է բորբոքված կրքերով, պրկված նյարդերով, բողոքի դրսեւորումներով։ Պատճառն այն է, որ նշաձող է իջեցվել. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կանոնադրության փոփոխություն է արել. Մինչեւ հիմա, Մատենադարանի տնօրեն ընտրվելու համար թեկնածուն պետք է պարտադիր ունենար դոկտորի գիտական աստիճան։ Անդրեասյանի կատարած  փոփոխությունից հետո դոկտորի աստիճան ունենալը պարտադիր չէ, թեկնածու լինելն էլ բավական է։ Նախարարը, ի դեպ, նաեւ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Թեեւ նա հայտարարել է, որ կանոնադրության փոփոխությունը չի արել հանուն Արա Խզմալյանի, որպեսզի դոկտորի աստիճան չունեցող փոխնախարարը դառնա Մատենադարանի տնօրեն, բայց փաստացի կանոնադրության փոփոխությունը հենց այդ նպատակին էլ ծառայել է։

Նախարարի այս քայլը զայրացրել է գիտության նվիրյալներին, Մատենադարանի հնաբանակ հայագետներին։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն կարող է դառնալ ով ցանկանա՞, դոկտորի աստիճանը պարտադի՞ր չէ։ Սա որակի անկում է, գիտության, հայագիտության, մատենագիտության արժեզրկում։

Ի դեպ, հայագետ, աղբյուրագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2008), պրոֆեսոր (2015), Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն (2018 թվականից), Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (2023 թվականի մարտի 7-ից) Կարեն Մաթեւոսյանը նույնպես տնօրենի թեկնածու էր, իսկ գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ էր հայտնել։

Ստորեւ ներկայացված է հոգաբարձուների խորհրդի կազմը՝ գերակշռող մասը՝ իշխանական ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Ու պարզ է, որ այս կազմը տնօրենի պաշտոնում դոկտոր–պրոֆեսոր Կարեն Մաթեւոսյանին չէր ընտրելու, այլ ընտրելու էր արվեստագիտության թեկնածու, փոխնախարար Արա Խզմալյանին, որի մասնագիտական ուղղությունը նախ եւ առաջ թատրոնն է, դերասանությունը։ Խզմալյանը 2009-17 թթ․Մատենադարանի արխիվային բաժնի վարիչն է եղել։

Մեսրոպ Մաշտոցի անունը կրող Մատենադարանը 1954 թվականից մինչ օրս 4 ղեկավար է ունեցել՝ 4 երեւելիներ՝ ակադեմիկոս Լեւոն Խաչիկյան, ակադեմիկոս Սեն Արեւշատյան, բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյան, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր–Ղեւոնդյան։ Իսկ վերջին ամիսներին տնօրենի պաշտոնակատարն էր պատմական գիտությունների դոկտոր, հայագետ Կարեն Մաթեւոսյանը։

Բոլորն էլ զտարյուն գիտնականներ են, անվիճալի մտավորականներ, որոնցից ժառանգել ենք մեր պատմության, մատենագիտության արժեքավոր ուսումնասիրություններ ու գրքեր, բոլորն էլ խոր հետք են թողել մեր Մատենադարանի կենսագրության մեջ։

Մատենադարանի տնօրենի «ընտրությունը» իշխանությունների հերթական բլոկադան է, որից ներս ոչ իշխանական շրջապատից մարդ ուղղակի չպետք է լինի, որը բացառում է թեկուզ արժանի, բայց ոչ յուրային ցանկացած մեկի ներկայությունն ու գործունեությունը։ Եվ սա իրապես ողբերգություն է. վիշապի մագիլները հասան Մատենադարան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Մշակույթի փոխնախարար նշանակված, հետո՝ նախարարի պարտականությունները կատարող դարձած Նազելի Ղարիբյանը Մատենդարանի Թանգարանային մասի ղեկավարն է։

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմում հետեւալ անձինք են՝

Ժաննա Անդրեասյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար (հոգաբարձուների խորհրդի նախագահ)

Արայիկ Հարությունյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ

Արմեն Մարկոսյան – ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)

Վահան Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Սարգիս Հայոցյան – ՀՀ գիտության կոմիտեի նախագահ

Աշոտ Սաղյան — ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Արտյոմ Սմբատյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Հոգշ. Տ. Ասողիկ աբղ. Կարապետյան – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն (համաձայնությամբ)

Զարեհ Սինանյան – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Գուրգեն Գասպարյան — «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերի գծով խորհրդական (համաձայնությամբ)

Դավիթ Ղազարյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր ավանդապահի ժամանակավոր պարտականությունները կատարող (համաձայնությամբ)

Հայկակ Արշամյան — «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ինչպես տեսնում ենք՝ Հոգաբարձության կազմի ճնշիչ մեծամասնությունը կառավարական ֆունկցիոներներ են։

Մյուս կողմից, ասում են, որ Արա Խզմալյանի նշանակման գործում վճռորոշ դերակատարություն է ունեցել տիկին Աննա Հակոբյանը…։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդրադարձ

Հաջորդ գրառումը

Ումից ի՞նչ եք պահանջում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ումից ի՞նչ եք պահանջում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Թովմաս Առաքելյանը գրում է. 2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի...

ԿարդալDetails

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական