Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որտե՞ղ է թաղված շան գլուխը

Գեղամ Քյուրումյան
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոցս մայրաքաղաք Երեւանը գովերգող անսահմանափակ քանակներով բանաստեղծություններ են գրվել, դրանց մի զգալի մասը երգերի են վերածվել, որոնք օրվա ամենատարբեր ժամերի սփռվում են մեր փողոցներում ու հրապարակներում: Ավաղ, մեր հպարտություն բնակավայրի նաեւ այս հատվածները օրվա ամենատարբեր պահերին հայտնվում են… ի  զարմանս թե ամոթ չգիտես ում` խցանումներ կոչվող իրավիճակներում, անվերջանալի խոչընդոտներ ստեղծելով հարյուր հազարավորներից բաղկացած երեւանյան հանրության ու  բազմահազար հյուրերի համար: Եթե նկարագրվածն ամենուր արձանագրված փաստ է, մեզանում տիրողը մի այլ  աստիճանի դրսեւորում է` անփութությունից մինչեւ անտերություն:

Ահա այսպիսի մոտեցմամբ, շրջապատիս էլ հորդորով, շաբաթներ առաջ մի առաջարկ ներկայացրի Երեւանի քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանը տպագրում եմ ստորեւ.

«Տրոլեյբուսային թիվ 9  երթուղու մեքենաները Մաշտոցի պողոտայի` Սայաթ-Նովայի արձանի հարեւանությամբ կանգառում չկայանելու հարցի հետ, հայտնում եմ, որ «Երեւանտրանս» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ձեր կողմից առաջարկված լուծումը գտնում են ոչ նպատակահարմար, քանի որ կստեղծվեն լրացուցիչ դժվարություններ ուղեւորների համար»:

Նախ պատասխանով փորձ է արվում մոտեցում կազմավորել, որ խնդիրը քաղաքապետարանի ղեկավարության եւ նրա կառույցի մաս կազմող տրանսպորտի վարչության հետ որեւէ կապ  չունի, այլ «Երեւանտրանս»-ի պատասխանատվության գոտում է, որն առավել քան տարօրինակ է, քանզի կանգառների տեղակայումը տեղական իշխանությունների խնդիրն է:

Իսկ ինչի՞ շուրջ է արծարծվող հարցը, որը միակը չէ Երեւանի տրանսպորտային համակարգում: Արդեն նշվեց, որ խոսքը տրոլեյբուսային թիվ 9 երթուղու շուրջ է: Նշված կանգառը գտնվում է Մաշտոց- Մոսկովյան փողոցների խաչմերուկում, մոտ 10  մետր հեռավորության վրա: Երթուղին շարունակվում է Մոսկովյան փողոցով, ուր հայտնվելու համար տրոլեյբուսավարը պարտադրված է հիշյալ 10 մետրում Մաշտոցի պողոտայի երկու շարքերում տեղավորվել, այդ ընթացքում սանտիմետրերով առաջ շարժվելով անվերջ արգելակել, փոխադրամիջոցը յուրօրինակ խնոցու վերածել: Բայց սա դեռ վերջը չէ: Հանդիպակաց ու ձախակողմյան ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների համար խնդիրներ ստեղծելուց զատ տրոլեյբուսը խնդիր է ստեղծում նաեւ իր շարժի համար, քանզի խաչմերուկից անմիջապես հետո  պետք է կանգառ իրականացնի Թամանյանի հուշակոթողի դիմաց, մոտ 30 մետրն անցնի դեպի աջ կողմնորոշվելով: Այս ամենը զգալու համար հարկավոր է գեթ մեկ անգամ անցնել այն, որից խուսափելու լավագույն տարբերակը նախորդ կանգառը շրջանցելն է, տրոլեյբուսի ընթացքը կանոնակարգելը: Սակայն պարզվում է, Երեւանի քաղաքապետարանում այլ կարծիք ունեն, որը թե ինչքանով կնպաստի ողջ քաղաքով մեկ ծագող խցանումների նվազմանը, ցույց կտա ժամանակը: Լավատեսությունն այստեղ անելիք չունի, քանզի ոլորտի ղեկավարումն է խնդրահարույց. չես լուծում հարցերը, դրանք խնդիրների են վերածվում, մեր գեղեցկագույն քաղաքի տրանսպորտային երթեւեկը դժոխակերպ ինչ-որ միջավայր դարձնում:

Ո՜ւր է թե այս երեւույթը միայն տրոլեյբուսային երթեւեկությանը վերաբերվեր: Հաճախ են կարծիքներ հնչում, որ մայրաքաղաքային երթուղիներում կանգառները սպասվածից շատ են, որոնց վերջին տարիներին ավելացան միջանկյալ կանգառները, որոնց աշխատանքները կանոնակարգում են իրենք հետիոտն քաղաքացիները: Դրանք շատ դեպքերում տեղադրվել են լուսացույցերով կարգավորվող խաչմերուկներից մի քանի տասնյակ մետր հեռավորությունների վրա, այն հիմնավորումներով, որ այդ հատվածներում պատահարներ են արձանագրվել, երբեմն` անդառնալի հետեւանքներով: Ավա՜ղ, դրանք հիմա էլ են շարունակվում, քանզի լրացուցիչ կանգառները վրդովեցնում են վարորդներին: Նաեւ` ավտոբուսների վարորդներին, որոնք ստիպված են տեսանելի մետրեր անց կանգառ իրականացնել: Երբեմն դրանք 50-100 մետր, երբեմն 150-250 մետր հեռավորություններում են իրականացվում, խաչմերուկներին շատ մոտ տարածքներում, որոնք խցանումների են հանգեցնում, նաեւ ավտովթարների: Մեզանից յուրաքանչյուրն է օրվա ընթացքում նման տեսարանների ականատես դառնում, որտեղ մեղավորն ու անմեղը դժվար է առանձնացնել: Աստված իմ` ինչքան շատ են մեր խնդիրները, որոնց վերջը այդպես էլ չի երեւում, ինչ է թե դրանց ղեկավարումը ցանկալի մակարդակով չի իրականացվում:

Ապացո՞ւյց եք ուզում, խնդրեմ: Երկրի շուրջ 600.000 կենսաթոշակառուներն ու նպաստառուները ինչ-որ պահանջի համաձայն՝ տարվա ընթացքում մեկ անգամ պետք է հավաստեն իրենց ներկայությունը, այլապես զրկվում են հաջորդ ամսվա գումարից: Մի պահ ընդունենք, որ այդ անպաշտպան խավի 1 տոկոսը, չէ` 0.1 տոկոսը տարվա 12 ամիսներից յուրաքանչյուրում հայտնվում է այդ վիճակում: Ամսվա ընթացքում չվճարված ընդհանուր գումարը կազմում է 24.000.000 դրամ, տարվա հաշվարկով` 300.000.000 դրամ: Մարդիկ զրկվում են գումարից, պետությունը` այդ գումարից կանխատեսվող հարկերից, մոտ 70.000.000 դրամից: Թե ինչու չի կարելի այս յուրօրինակ պատիժը ամսվա 30 օրերի դիմաց 15 օր սահմանել, ոչ մեկը հիմնավոր բացատրություն չունի: Մարդիկ մնացյալ այդ օրերի ընթացքում ֆինանսական գործարքներ կիրականացնեն եւ հարկերի տեսքով 70 մլն դրամի մուծումը կանեն: ՀՀ վարչապետն էլ չի ասի. պետական ապարատը խոչընդոտում է բարեփոխումներին:
Որտե՞ղ է թաղված շան գլուխը:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

«Օտարը մեզ չի կարող սպանել. մի տեսակ մահ կա հայի համար՝ ինքնասպանություն»

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

«Օտարը մեզ չի կարող սպանել. մի տեսակ մահ կա հայի համար՝ ինքնասպանություն»

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական