Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ թե աշխարհակարգի փոփոխության, այլ համաշխարհային բարեկարգության սպասումով

Հակոբ Ավետիքյան
05/09/2025
- 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցնող շաբաթվա միջազգային ամենակարեւոր իրադարձությունը, անկասկած, սեպտեմբերի 2-3-ը Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովն էր՝ հյուրընկալությամբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ մասնակցությամբ 2001 թ.ին հիմնված եւ առ այսօր ուռճացող այդ կառույցի անդամ եւ անդամության թեկնածու երկրների ղեկավարների, որոնց շարքում Հայաստանը՝ գործընկեր երկրի կարգավիճակով:

Համաժողովն անցկացվում էր ճապոնական լծից  Չինաստանի եւ Ծայրագույն Արեւելքի այլ երկրների ազատագրման 80-ամյա հոբելյանի առիթով, զինվորական շատ դիտարժան շքերթով եւ չինական ամեն տեսակի ճոխությունների մատուցմամբ, ինչը հստակորեն ընդգծում էր բարձրացող այդ երկրի ոչ միայն տնտեսական ու ռազմական, այլեւ աշխարհաքաղաքական դիրքը, ինչը ակնկալվում եւ տեսանելի էր արդեն:

Ու թերեւս դա էր պատճառը, որ 1945 թ.ից ի վեր առաջին գերպետություն համարվող Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, «առողջական» կասկածելի պատճառներով, բացակա էր համաժողովում, ըստ երեւույթին, ինչպես բացատրում են միջազգային լրատվամիջոցները, որպեսզի իր ներկայությամբ չհաստատի ու կշիռ չտա ստեղծված իրականությանը, որն այսուհետեւ չի մարսելու Թրամփի մեծապետական նկրտումները, որոնք արդեն անտանելի են դարձել մաքսատուրքերի ամենօրյա հավելումներով, Կանադայից հետո Իսլանդիան անգամ իր երկրին միացնելու եւ անհեթեթ այլ պահանջներով, չմոռանալով ամերիկյան ներքին ճակատում կատարվող իրական եւ օրենսդրական ճնշումները, որոնց մասին ընթերցողներին կոչ ենք անում կարդալ մեր ներկա համարի 5-րդ էջում անվանի գրող Փիթեր Բալաքյանի հոդվածը ամերիկացի նույնքան անվանի հասարակագետ Ռիչարդ Հոֆստեդերի աշխատության մասին: Այս առթիվ ընթերցողներին վերհիշեցնում ենք նաեւ երկու տարի առաջ տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի արժանացած մեր հայրենակից Տարոն Աջեմօղլուի կռահումը. «Եթե Թրամփը ընտրվի Մ. Նահանգների նախագահ, ապա դա կլինի ամերիկյան ժողովրդավարության վախճանը»:
Անշուշտ Մ. Նահանգներն այն երկիրը չէ, որ կորցնի համաշխարհային առաջնորդներից մեկը լինելու իր դիրքը, ո՛չ էլ այն պետությունը, որը զոհ գնա իր իսկ առաջնորդների կամակորությանը, ամեն հարց ուժով կամ փողով լուծելու հավակնությանը, սակայն արագ փոփոխվող աշխարհում Մ. Նահանգներն ու նրա ժողովուրդն ունեն անհրաժեշտ ներուժը, առանց խարդավանքների ու բախումներ հրահրելու, առանց Իսրայելի նման տարածաշրջանային ոստիկաններ պահելու դառնալ առաջնորդներից մեկը երկրագնդի եւ աշխարհը դեպի իսկական, արդար խաղաղություն առաջնորդել:

Ողջ մարդկությունն է սպասում թե՛ Մ. Նահանգներից, թե՛ Շանհայի գագաթաժողովի մասնակից գլխավոր երկրներից իսկապես փոխելու, բարեկարգելու դեպի համաշխարհային խաղաղություն տանող ճանապարհը:

Անիրականանալի երա՞զ: Կտեսնենք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհը փոխվում է ամեն պահ, մենք՝ չէ

Հաջորդ գրառումը

Ընտրություններում հաղթելու պայմանները. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ընտրություններում հաղթելու պայմանները. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական