Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մի քանի հայտարարություն է արել  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին։ Նրա հայտարարություններն ավելի քան խնդրահարուց են Հայաստանի համար։ Ինչո՞ւ։ Մինչ հարցին անդրադառնալը նշենք, որ ապրիլի 25-ին Երեւանի Օղակաձեւ այգում բացվել էր «Նեմեսիս» գործողության հուշակոթողը, նվիրված 1915 թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից եւ 1918 թ. Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը։ Ավելին` մայիսի 22-ին դպրոցականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ։ Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի՝ երազանքի ու իրականության արանքում։ Թուրքիայի պարագայում ունենք հստակ գծագրված սահման»։

Անկարան «Նեմեսիս» հուշակոթողի առնչությամբ  նախազգուշացրել էր՝ եթե Երեւանը նույն կերպ շարունակի, ապա հայ-թուրքական կարգավորման գործընթացը կընդհատվի։ Դրա հիման վրա «Ազատություն» ռադիոկայանը հարց էր ուղղել քաղաքային իշխանությանն՝ արդյոք հայաստանյան ավիաընկերությունների առջեւ օդային տարածքը փակելուց ու Թուրքիայում բարձրացած աղմուկից հետո Երեւանի իշխանությունը մտադրություն ունի՞ հեռացնելու «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանը, թե օրակարգում նման հարց չկա։ Հարցին, ըստ “Panorama.am”-ի, պատասխանել էր ՀՀ վարչապետը. «Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը եւ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։

Սա այն դեպքում, երբ «Նեմեսիս» գործողության հետեւանքով հայ վրեժառուներն ոչնչացրել են թուրք դահիճներից շուրջ մեկ տասնյակին,  իսկ այդ դահիճները, թուրքական ժողովրդական զանգվածների անմիջական մասնակցությամբ`բնաջնջել են մի ամբողջ ժողովուրդ, յուրացրնելով նրա պատմական հայրենիքի տարածքը, որ դրա վրա Մուստաֆա Քեմալն թուրքերի համար ազգային պետություն ստեղծի։ Հայ վրեժառուների մեր մեկ արձանի դիմաց, թուրքերը հայ ժողովրդի դահիճներին նվիրված հազարավոր արձաններ են կառուցել Թուրքիայի բոլոր քաղաքներում, որոնց անուններով կոչել են հրապարակներ, փողոցներ։ Օր. Ստաբուլում Թալեաթ փաշայի անունով են կոչել այն փողոցները, եթե դրանց վրա կան հայկական վարժարաններ։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը ընդհատելու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի սպառնալիքին, ապա պետք է ասել, որ գործընթացի շրջանակում հատուկ ներկայացուցիչների բանակցություններն ընդամենը ծավալվում են Հայաստանի առջեւ թուրքական սահմանի բացման շուրջ, ընդ որում դա 1993-ին թուրքական կողմն է փակել, նախապայմանների առաջադրմամբ, համառորեն հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, ինչը միջազգային իրավունքի նորմերով թշնամանքի ակնհայտ դրսեւորում է, եթե հատկապես արվում է 3-րդ երկրի` Ադրբեջանի պաճառաբանությամբ։

Թուրքիայի թշնամանքը, սակայն, այս ամենով չի սահմանափակվել, նա անմիջականորեն մասնակցել է 44-օրյա պատերազմին, դեռ դրանում ներգրավել Սիրիայից վարձկան ահաբեկիչներ, իսկ սահմանի բացման դիմաց շարունակում է պահանջել, որ Հայաստանը հաշտության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ եւ Զանգեզուրում 5կմ լայնությամբ միջանցք տրամադրի իր ինքնիշխան տարածքում։ Ընդամենը սահման բացելու համար մյուս երկրին միջանցք չեն տրամադրում. ով դա փակել է, ինքն էլ թող բացի, առանց միջանցքի, մանավանդ որ նորմալացման գործընթացն ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, իսկ թուրքական կողմը իր սահմանը բացում է 3-րդ երկրների քաղաքացիների համար , ինչպես արել է հատուկ ներկայացուցիչների 3-րդ հանդիպումից հետո։

Գալով Սինանյանի մայիսի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանն արած հայտարարություններին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նախ արդարացրել է ՀՀ վարչապետին, ասելով. «Այո, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ամենաբարձր լեռը Արագածն է, դուք երեւի վարչապետի ասածի հոգեբանական պահը չեք հասկացել կամ գուցե հասկացել եք։ Տեսեք՝ մարդն ասել է՝ Արագածն էլ է մեր լեռը, մանավանդ մեր տարածքում է, եկեք Արագածն էլ սիրենք, ինչ վատ բան է ասել»։ Եթե չենք սիրում, սիրենք նաեւ Արագածը, բայց Թուրքիան պահանջում է Արարատը չսիրել, որովհետեւ քաջ գիտի, որ դրանք որպես խորհրդանիշ ամենեւին համարժեք չեն, հետեւաբար թուրքական նկրտումներին ընդառաջելու կարիք չկա։

Մինչդեռ Սինանյանը  Հայոց ցեղասպանության հարցում նույնպես ընդառաջում է Թուրքիային։ Նրա կարծիքով 30 տարի ցեղասպանության ճանաչման համար սփյուռքում հսկայական ռեսուրսներ վատնելու գնով Ցեղասպանությունը ճանաչվեց, հայ ազգը բարոյական հաղթանակ տարավ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց։ Ապա նա շառունակում է. «Ցեղասպանության ճանաչման  ի՞նչ գործընթաց։ Վերջ, ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց։ Հայոց ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի իր հայրենի հողում մնացած եւ ապրող ժողովրդի անվտանգության հետ։ Պետք է ոչ թե ասենք, որ ցեղասպանություն է եղել՝ ճանաչեք, այլ ասենք, որ կարեւոր է դրա ճանաչումը․ այդ ցեղասպանությունն իրագործողները կարող են դա անել նաեւ Արեւելյան Հայաստանի բոլոր տարածքներում։ Պետք է հասկանալ, որ «օդի մեջ» ցեղասպանության ճանաչումը բան չի տալիս, բացի բարոյական շոյվածությունից»։

Բանավեճի մեջ մտնել չեմ ուզում, պարզապես ասեմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանխելու նպատակով Թուրքիան հարյուրապատիկ ավելի մեծ միջոցներ է ծախսել, քան սփյուռքը։ Հավանաբար ոչ թե հիմարությունից։ Համենայն դեպս, «Ցեղասպանության ճանաչումը «օդի մեջ» բան է, բացի բարոյական շոյվածությունից ոչինչ չի տալիս» ասելը, առվազն անարգանք է 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաեւ վիրավորանք այն երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային զայրացնելու գնով ընդառաջել են մեր ժողովրդին։ Կուզենայի նաեւ ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման  գործընթացը «վերջ, ճանաչվել է, վերջացավ, ավարտվեց» ասելով, ինչպես Սինանյանն է անում, չի ավարտում,  որովհոտեւ դա համապարփակ գործընթաց է, որի ավարտը նախադրյալներ է ստեղծում, որ մենք միջազգայնորեն ճանաչված Ցեղասպանության փոխարեն փորձենք միջազգայնացնել դրա հետեւանքների վերացման հարցը։ Դրա հնարավորությունը տալիս է 2019-ի հոկտեմբերի  30-ին եւ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերը, որոնցում կոչ է արվում Վաշինգտոնի վարչակարգին նպաստելու աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու պայքարելու ժխտողականության դրսեւորումների դեմ։ Քանի որ դրանք առավել ցայտուն Թուրքիան է դրսեւորում է, ուստի այդ պայքարի գլխավոր թիրախն է դառնում ինքը, մանավանդ որ նախագահ Բայդենը 2021 Ապրիլի 24-ի ելույթով փաստացի վավերացրել է ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների օրինագծերը։ Եթե ԱՄՆ Կոնգրեսը այդպիսի օրնագիծ է ընդունում, իսկ նախագահը վավերացնում, ապա Միացյալ Նահանգները, որպես աշխարհի միակ լիարժեք գերտերություն, այնուամենայնիվ ստանձնում է Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման պատասխանատվությունը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օմանի սուլթանի «խորհրդավոր» այցը Թեհրան

Հաջորդ գրառումը

Գուցե վերջի՞ն պատեհություն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Գուցե վերջի՞ն պատեհություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական