Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

Հակոբ Ավետիքյան
01/08/2025
- 1 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
183
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս անգամ ինձ խմբագրություն հասցնող տաքսիստը նախկին սպա էր, իր ասելով՝ գնդապետ: Ծառայել էր Հայաստան-Իրան սահմանին, Արաքսի այս ափին: Մեր անբռնազբոս զրույցը դիպավ հայրենի հողը պահելու ցավոտ խնդրին: Պատմում էր, թե ինքն ու իր զինվորները ապշած էին մնացել, երբ գետի գիշերային վարարումից հետո, առավոտյան, տեսել էին դիմացի ափին պարսիկ բանակայիններն ինչպես էին բուլդոզերով հող բերում ու լցնում ջրի պոկած հողաշերտերի տեղում, բահերով ամրացնում, ծանր քարերով ծածկում դրանք: «Գլխի ընկանք, որ հրաման ունեին իրենց սահմանագծից ոչ մի թիքա չտալ նույնիսկ ջրին. իրենց հողն է, գետն անգամ իրավունք չունի խլելու այն իրենցից»: Եվ առանց սպասելու հարցիս՝ «իսկ դո՛ւք ի՞նչ էիք անում գետի մեր ափին», տաքսիստը զրույցը տարավ-կպցրեց մեր ամենացավոտ խնդրին՝ հողատվությանը, որի հերթական ապացույցի մասին նույն առավոտ հաղորդել էին լրատվամիջոցները՝ Ջերմուկի հատվածում մերոնք նորից դիրք էին զիջել թշնամուն: «Մի տրակտորի եղածն ի՞նչ էր, որ չտվեցին: Խոստացան՝ չուղարկեցին, որ մենք էլ մեր հատվածը ամրացնենք», ասաց զրուցակիցս ափսոսանքով, ջղային…

Հասել էինք արդեն մեր խմբագրության առջեւ, ստիպված էինք ընդհատել զրույցը՝ առանց հասցնելու պետք եղածը ասել հողատուի եւ հողատուների հասցեին:

Օրերս հողատուներին շռնդալից միացավ, ըստ Սահմնադրության 5-րդ գլխի 1-ին հոդվածի՝ ՀՀ պետության գլուխը, էն էլ՝ Սյունիքից, ուր գնացել էր, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ աշխատանքային այցով, հանդիպել համայնքապետերին եւ ավետիս էր տվել, թե ինչպիսի՜ բարգավաճում է սպասում իրենց տիրույթներին, «երբ որ բացուին դռներն յուսոյ», այսինքն՝ երբ բացվեն Սյունիքի դարպասները, ինչպիսի՜ խաղաղություն եւ անդորր, ի՜նչ առեւտուր, շահ ու շահույթ, երբ… իրանյան զորքերը, ադրբեջանաթուրքական ասկյարները, Ցահալի հետախույզներն ու սաբոտյորները, Թրամփի հատուկ զորամիավորումները, Պուտինի սալդատներն ու Եվրոմիության այսպես կոչված դիտորդները. կողք-կողքի գան մեր հողի վրա, դեմ-դիմաց, աչք-աչքի, զենք-զենքի:

Երկու շաբաթ առաջ, մեր թերթի 18-24 հուլիսի համարում, այս սյունակում, «Առեւտրատնտեսական անցուղի՞, թե՞ հարատեւ պատերազմ» վերնագրի ներքո գրել էի այդ օրերի գլխավոր նորության մասին, այսպես կոչված միջանցքի եւ դրա կառավարումը ամերիկյան մասնավոր կազմակերպությանը արտապատվիրակելու վերաբերյալ, ինչը առավել սրում եւ, ի վերջո, ինչպես գրվել էր, տեւական է դարձնում բախումնային իրավիճակը մեր երկրում ու տարածաշրջանում:

Այն ժամանակ գոնե ինձ հայտնի չէր, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը ոչ թե եւ ոչ միայն ադմինիստրատիվ կազմակերպություն է լինելու, այլ՝ զինվորական մասնավոր, այսինքն վարձկան միավոր, ինչը քիչ ավելի ուշ բացահայտվեց իսպանական «Periodista Digital» լրատվակայքի միջոցով: Դա մեկ կողմից ընդգծում է Զանգեզուրյան տարածքի ստրատեգիական նշանակությունը աշխարհաքաղաքական տեսակետից, իսկ մյուս կողմից անկասկածելի է դարձնում դրա ռազմադաշտային հեռանկարը, ապագան:

Արդ, պետության գլուխ համարվող անձը Սյունիքում հանդիպում ունենալուց եւ հայտարարություն տարածելուց առաջ իր իսկ գլխում հարց տվե՞ց, արդյոք, թե ի՞նչ է նշանակում դարպաս: Հաշիվ տվե՞ց ինքն իրեն, որ դարպասները սովորաբար բանալի են ունենում, իսկ բանալին սովորաբար պահակի մոտ է լինում: Ո՞ւր է բանալին, ո՞ւմ մոտ է գտնվում, ո՞վ է պահակը: Կարեւորը այս վերջինն է:

Եթե նույնիսկ մի տրակտոր չենք տալիս մեր զինվորներին, որպեսզի գեթ Արաքսի ջրերի տարած հողաշերտերը վերադարձնենք եւ ամրացնենք մեր սահմանագիծը, ո՞ւր ենք շտապում «խաղաղություն» խաղալու եւ հակամարտ ուժերին մեր Վերջին հողակտորի ամենափոքրիկ հողաշերտի վրա խցկում-ճխտում որպես հակամարտ ուժեր:

Պաշտպանվածության, խաղաղության ու բարգավաճման այլ հորիզոններ չկա՞ն:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

Հաջորդ գրառումը

Մեր ընթերցողներին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
Հաջորդ գրառումը

Մեր ընթերցողներին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական