Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞րն էր Սերգեյ Լավրովի Թեհրան այցելելու հիմնական նպատակը

Գրիգոր Առաքելյան
28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
66
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ  Էր-Ռիադում  տեղի ունեցած հանդիպումից մեկ շաբաթ անց եւ Անկարայից անմիջապես հետո, Ռուսաստանի  ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովի այցելությունն Իրան չէր կարող միայն երկու ԱԳ  նախարարությունների միջեւ պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների պրոտոկոլային  շրջանակի մեջ տեղավորվել  ու միայն նվիրված լիներ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ բազմակողմ հարցերի» քննարկմանը, այնպես, ինչպես նման հանդիպումների մասին սովորաբար տեղեկատվություն է փոխանցվում:

Հիշեցնենք նաեւ, որ այցին նախորդել էր Թրամփ-Պուտին հեռախոասազրույցը, որի ժամանակ, որոշ  քաղաքական դիտորդների կարծիքով, ակնարկաբար անդրադարձ է կատարվել   նաեւ Իրանի միջուկային ծրագրի (ՀԳՀԾ)  թեմային:

Շրջանառվում է նաեւ չհաստատված տեղեկատվություն, թե Լավրովը Վաշինգտոնի ուղերձը փոխանցելու համար է Թեհրան այցելել:

Նախարար Լավրովի Թեհրան այցից առաջ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ինչպես նաեւ Մոսկվայում Իրանի դեսպանությունը  երկու  ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի մասին որոշակի տեղեկատվություն հրապարակել էին:  ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները  քննարկելու են Ռուսաստան-Իրան հարաբերությունների երկկողմ օրակարգը, որը բարձրացվել է  ռազմավարական գործընկերության մակարդակի:

Մամուլի հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ կողմերը կկենտրոնանան փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման խնդրի վրա՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը նաեւ հայտարարել էր, որ կողմերը մտքեր կփոխանակեն միջազգային մի շարք արդի հարցերի, այդ թվում՝  Սիրիայում, Հարավային Կովկասում, Աֆղանստանում ու Եմենում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ մերձավորարեւելյան կարգավորման եւ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող  հարցերի շուրջ:   

Ավելի վաղ Մոսկվայում  Իրանի դեսպան Քազեմ Ջալալին նույնպես Թեհրանում կայանալիք հանդիպումների մասին լրատվամիջոցներին  նույնաբովանդակ տեղեկատվություն  էր փոխանցել:

Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը գրեթե համընկնում է փետրվարի 25-ի Լավրով-Արաղչի հանդիպումից հետո  տեղի ունեցած  համատեղ  մամուլի ասուլիսում ներկայացված տեղեկատվության բովանդակությանը:

Հարկ է նշել, որ Լավրովի Թեհրան այցելությանը նախորդել էր Իրանի նավթարդյունաբերության նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների նոր փուլը, որից ելնելով էլ ԻԻՀ ԱԳ նախարար Արաղչին առիթն օգտագործելով, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝  «քանի դեռ ԱՄՆ-ը կշարունակի առավելագույն պատժամիջոցների քաղաքականութունը,  Իրանը չի համաձայնվի  Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ վարել»:

Մամուլի   ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի թղթածրարը դեռեւս շարունակում  է օրակարգում մնալ:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  նաեւ հայտարարել է, որ  ռուս գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, հավելելով, որ Իրանը  մանրամասն քննարկումներ է անցկացրել Պաղեստինին, Լիբանանին եւ Սիրիային նվիրված հարցերի շուրջ: 

Արաղչին նաեւ համատեղ մամուլի ասուլիսին  հանդես  է եկել պաղեստինյան հարցի վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման հրապարակումով, նշելով, որ     Իրանը մշտապես դատապարտել է Պաղեստինում Իսրայելի  հանցագործությունները: Ըստ Արաղչիի, հանդիպման ընթացքում ռուս գործընկերոջ հետ  միասին  խստորեն դատապարտել են Գազայի շրջափակման նոր ծրագիրը:

Արաղչին նաեւ խոսել է Սիրիայի մասին ու նշել.  «Սիրիայի հարցում Իրանի ու Ռուսաստանի  դիրքորոշումները գրեթե նույնն են: Իրանը կայունության, խաղաղության, տարածքային միասնության ու  ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ  ժողովրդի կամքի վրա հիմնված Սիրիայի զարգացման կողմնակիցն է»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաեւ հավելել է, որ Թեհրանն աջակցելու է Սիրիայում խաղաղության ու կայունության հաստատման գործընթացին:

Լիբանանի վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարը  վերահաստատել է, որ Թեհրանը հավատարիմ է Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին աջակցելու   հանձնառությանը:  

Աբբաս Արաղչին անդրադարձել է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի խնդիրներին ու նշել. «Իրանը Հարավային Կովկասում  հետամուտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը  եւ պատրաստ է այդ հարցում աջակցություն ցուցաբերել»:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված  պաշտոնական տեղեկատվությունից բացի, Իրանում խոսվում է նաեւ  Լավրովի այցի  չհրապարակված ու չգաղտնազերծված դրվագների մասին:

Տեսակետ կա, որ Իրանին մտահոգում է ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների բարելավման եւ  դրա հետեւանքով  Թեհրանից հեռավորություն պահպանելու Մոսկվայի դիրքորոշման փոփոխության հեռանկարը: Կա նաեւ հակառակ տեսակետ, որ Մոսկվան կարող է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ:

Իրանական «Ջոմհուրի-է Էսլամի»  օրաթերթն իր փետրվարի 25-ի համարում մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջեւ «մեծ  համաձայնության» հավանականությունը բացառել չի կարելի, որից ելնելով Մոսկվան պարտավորվելու է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վրա աչք փակել:

Իսկ Լավրովի Թեհրան այցելության մասին «Էթեմադ» օրաթերթի  կանխատեսումներն ավելի  լավատեսական են: Թերթը չի բացառում, որ Իրան-ԱՄՆ  հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով  Լավրովը Վաշինգտոնի ուղերձն է փոխանցել իրանական կողմին:

Թերթը նաեւ նշում է, որ մինչեւ Թրամփ-Պուտին ակնկալվող հանդիպումը Մոսկվային անհրաժեշտ էր ճշգրտել  Թեհրանի դիրքորոշումն այդ հանդիպման օրակարգային հարցի, այն է՝ ուկրաինական պատերազմի դադարեցման թեման:

Լավրովի Անկարա եւ Թեհրան այցելություններից անմիջապես հետո Թուրքիա է մեկնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի օգնական, Ադրբեջանի դե ֆակտո «արտգործնախարար» Հիքմեթ Հաջիեւը: Հետաքրքրական է, Հաջիեւն ի՞նքն է շտապել Անկարա, թե՞ նրան կանչել են՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի այցից հետո:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայրենի լեզվի օրն էր…

Հաջորդ գրառումը

Մինչեւ տեսնենք՝ ի՞նչ է գալիս  գլխներիս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Մինչեւ տեսնենք՝ ի՞նչ է գալիս  գլխներիս

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը,...

ԿարդալDetails

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական