Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ պետք է թույլ չտա վնասել հանրային իմունիտետը

Մարիետա Խաչատրյան
31/01/2025
- 31 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
64
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շվեյցարիայում հայ համայնքի հետ փակ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանի` Ցեղասպանության վերաբերյալ ասածը քննարկելը նշանակում է տրվել այն օրակարգին, որն ուզում են կոտրել հայերիս գլխին դեռ այն ժամանակից, երբ հայ-թուրքական շփումների համար նախապայմաններից մեկն էր համարվում Հայոց ցեղասպանության հանգամանքները քննող պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Այդ ժամանակ ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայաստանում բուռն դիմադրություն եղավ առաջարկին:

Թուրքական նախապայմաններից գլխավորը Արցախի վերաբերյալ էր, Արցախը հանձնել ենք, հերթի մեջ են, ուրեմն, մյուսները` աշխարհի կողմից ճանաչված եւ լավ փաստաթղթավորված Հայոց ցեղասպանության` թուրքերի կողմից վերատեսության ենթարկելու պարտադրանքը, ինչպես նաեւ Արարատը Հայաստանի զինանշանից հեռացնելու` տասնամյակների թուրքական երազանքի իրականացումը, որոնք, չգիտես ինչու, շահագրգիռ աշխարհին, եւ ինչու չէ`մեր կոսմոպոլիտ իշխանություններին թվում է, որ հանուն հայ-թուրքական հարաբերությունների, կարող են համատարած ապատիայի, սոցիալական բողոքների մեջ խրված լայն շերտերի առկայությամբ ավելի հեշտ ընկալելի դարձնել մարդկանց ականջներին: Կարծում եմ` հնարավոր չէ, հիշեցի՞ք, թե ինչպես էր Անդրանիկ Քոչարյանը խոսում ցեասպանվածների ցուցակները կազմելուց, հիշեցի՞ք, թե ինչպես էր Ցեղասպանության հիշատակի օրը անիմացիոն կադրերով ազգանուններ գրվում հուշահամալիրի գունային ձեւավորման վրա: Բոլորը նույն սերիայից են:
Բայց մենք չենք խոսի նրանից, ինչ հայտնի է միջազգային հարթության վրա, նորից հո չե՞նք ապացուցելու, որ ուղտ չենք: Մենք այլ բանից ենք ուզում խոսել: Արդյոք մենք` լրագրողնե՞րս եւ սովորական մարդիկ, ոչ մասնագետնե՞րս պիտի այս մասին խոսենք: Արդյոք հայ գիտնական-պատմաբանները, ցեղասպանագետներն իրենց դիրքո՞ւմ են, արդյոք նրանք ամեն ինչ արե՞լ են հանրության հիշողությունն այն աստիճանի վառ պահելու համար, որ ոչ ոք չհամարձակվի օտար պատումներին կուլ գնալու նրա սթափությունը փորձարկել:

Եթե կասեք` այո, քանի որ մեր գիտությունը եւս իր ահռելի ներդրումն ունի հարցը ժամանակին միջազգայնացնելու եւ փաստաթղթավորելու մեջ, նրանց աշխատությունների շնորհիվ կա ահռելի փաստական նյութ, ինչպես ի դեպ աշխարհի հայտնի ոչ հայ ցեղասպանագետների եւ պատմաբանների շնորհիվ` մինչեւ իսկ թուրք պատմաբան Թաներ Աքչամ, ես կասեմ դա բավարար չէ: Ես կասեմ` այդ բոլորն արվել է այն ժամանակներում, երբ չկար այժմ արդեն ամեն մարդու ականջին ու սրտին հասանելի համացանցը, իսկ այս պարագայում մասնագետները պետք է կարողանան օգտվել նոր տեխնոլոգիաներից, ինչպես որ մեր թշնամիներն են անում: Պետք ամեն օր, ամեն ժամ հանրայնացնեն Հայոց ցեղասպանութան վերաբերյալ գիտական մոտեցումների` հանրայնորեն մատչելի, պարզեցված տարբերակները, դրվագները եւ հնարամիտ նոր մոտեցումներ որդեգրեն` միջազգային իրազեկման նորանոր, հանրամատչելի հնարավորություններից: Մեր պատմաբանները, հակառակը, իրենց ընդգծված հեռու են պահում նոր տեխնոլոգիաներից, մարդկանց հետ շփվելու համացանցային եղանակներից` համարելով, որ դա իրենց մաքուր գիտական վարկին կարող է հարվածել, իրենց գիտական սպիտակ ձեռնոցները կարող են կեղտոտվել:

Ահա եւ այդ գործն իրենց վրա են վերցնում կասկածելի ծագման ֆինանսական ներարկումներով գործող վերլուծական կենտրոններ, լրագրողներ եւ վերլուծաբաններ, բնականաբար իրացնելով նաեւ այն գաղտնի նպատակները, որոնք ֆինանսական ռեսուրս տրամադրողի հիմնական, բայց թաքնված նպատակն է, ամենեւին չբխող հայերիս շահերից: Ո՞վ է տեղյակ` ռուսական, եվրոպական, ամերիկյան կամ այլ ծագման փողերով քանի՞ վերլուծական կենտրոն է գործում Հայաստանում, ի՞նչ են նրանք սերմանում, ո՞վ` ինչով է զբաղված, քանի՞ իրական գիտնական է այդ կենտրոններում աշխատում, կամ արդյոք գիտնական աշխատո՞ւմ է այնտեղ, թե՞ միայն տուն պահող-փող կպցրած քյանդրբազներ են, որոնք, պրոֆեսիոնալ չլինելով, բայց լայն լսարան ունենալով` նորից են գրում մեր պատմությունը` ըստ ֆինանսավորողի պատվերի, իրենց գործունեությամբ, դասախոսություններով եւ տարբեր տեսակի շփումներով օվերտոնի բաց պատուհանն են աշխատեցնում` այս ու այն գաղափարն ականջի համար ընտել դարձնելով եւ հետեւանքների համար ոչ մի պատասխանատվություն չկրելով:

Ո՞վ պետք է բացահայտի սա, եթե ոչ գիտնականները, ո՞վ պետք է թույլ չտա վնասել հանրության իմունիտետը`զգայուն ազգային հարցերում հատկապես, եթե ոչ մեր գիտնական-պատմաբանները: Եթե իմունիտետ կա` ով ինչ քյանդրբազ տեսակետ ուզում է գցի` չի՛ աշխատի:

Բայց, հա, մեր գիտաշխատողների աշխատավարձերն անշեղ աճում են, վարչապետն էր ասում վերջին կառավարության նիստին, տուն պահելու աշխատավարձեր են արդեն, էլ ո՞վ ծպտուն կհանի, էլ ո՞ւմ ձայնը դուրս կգա: Անգամ մարդիկ չեն հիշում, թե ո՞վ է Գիտությունների ակադեմիայի նախագահն ու ի՞ նչ տեսակետներ ունի ազգային կարեւորության հարցերի վերաբերյալ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օսվենցիմն ազատագրող կարմիրբանակայինների մեջ հայեր չկայի՞ն

Հաջորդ գրառումը

Ցեղասպանության գործում ցեղասպանվո՞ղն է մեղավոր…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Ցեղասպանության գործում ցեղասպանվո՞ղն է մեղավոր...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական