Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ «կբացի» «Սյունիքի դարպասները»…

01/08/2025
- 1 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց Զանգեզուրում, որը մեր պետության համար հայտնի իմաստով կյանքի խնդիր է, ներկա աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում սկսել են բախվել նաեւ տարբեր այլեւայլ երկրների շահեր: Դրանով պայմանավորված՝ նրա խնդիրը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության ոլորտում եւս:

Լիբանանի համաարաբական «Ալ Մայադին» հեղինակավոր հրատարակությունն, օրինակ, հուլիսի 15-ին անդրադարձել է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կայացած Փաշինյան-Ալիեւ բանակցություններին: Եվ նկատել է, թե դրանք կողմերի միջեւ տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ նշանակալի առաջընթացի չհանգեցրին, բայց հարցեր առաջացրին՝ կապված այդ բանակցությունների համար հարթակ տրամադրած Աբու Դաբիի նպատակների, ինչպես եւ տվյալ նախաձեռնության ետեւում կանգնած ԱՄՆ-ի դերի հետ: «Այսօրվա աշխարհում ԱՄԷ-ն աշխարհաքաղաքական ասպարեզում նշանակալի խաղացող է, չնայած իր համեմատաբար փոքր չափերին եւ բնակչության թվին,- ասվում է հոդվածում:- Քանի որ Միացյալ Նահանգներն իր ուշադրությունը Եվրոպայից տեղափոխում է Ասիա, Աբու Դաբին աննկատելիորեն լրացնում է այդ դատարկությունը՝ դառնալով ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջանների, մասնավորապես՝ Հարավային Կովկասի առանցքային խաղացող: Դա ծառայում է ԱՄՆ-Իսրայել դաշինքի նպատակներին եւ  անուղղակիորեն ազդում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերի վրա»: Լրատվամիջոցի վերնագրային ձեւակերպմամբ՝ մեր տարածաշրջանի հարցերում ԱՄԷ-ի ներկայությունը նշանակում է Վաշինգտոնի «փափուկ ուժ» Ռուսաստանի եւ Չինաստանի թիկունքում:

«ԱՄՆ-ն այժմ բացահայտորեն ձգտում է Ռուսաստանին շրջապատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի միջոցով». այսպես է վերնագրել իր անդրադարձը «ԻնֆոԲՌԻՔՍ»-ի չինաստանյան հրատարակությունը: «Հարավային Կովկասը միշտ էլ չափազանց կարեւոր ռազմավարական դեր է խաղացել թե՛ հնագույն ժամանակներում, թե՛ միջնադարում, թե՛ այսօր,- նշվում է հրապարակման մեջ:- Բոլոր մեծ տերությունները (ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի) ձգտել են վերահսկողություն հաստատել այս անկայուն տարածաշրջանի նկատմամբ, քանի որ այն եզակի հնարավորություններ է ընձեռում իշխանություն տարածելու համար: Այն ծառայում է որպես կապող օղակ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջեւ՝ իրեն կառավարողներին հնարավորություն տալով որոշել՝ արդյոք էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը կիրականացվե՞ն, թե ոչ»: Ըստ այդմ, Խորհրդային Միության փլուզումից հետո տարբեր տարածաշրջանային եւ  համաշխարհային տերություններ փորձել են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում: Մասնավորապես, նրանք փորձել են հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, որն ունի նավթի զգալի պաշարներ: Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների, վասալների եւ արբանյակ պետությունների համար Հարավային Կովկասը գործիք է եղել Ռուսաստանի հետագա անկայունացման համար:  
Շոշափելով նաեւ հայ-ադրբեջանական թեման, հոդվածի հեղինակը գրում է, թե այդ հակամարտությունը սառեցված էր մնում մինչեւ 2018 թվականը, երբ «ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող» հեղաշրջման արդյունքով իշխանության եկավ «տխրահռչակ» Նիկոլ Փաշինյանը: «Նա Միխեիլ Սաակաշվիլու հայկական նմանակն է, բայց շատ ավելի վատը: Նրա աննախադեպ դավաճանությունը ոչ միայն Արցախի…, այլեւ հենց Հայաստանի նկատմամբ՝ սպառնում է կործանել այդ դժբախտ պետությունը»,- ասում է հոդվածագիրը: Եվ ավելացնում է, թե Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանն այսօր բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով: Իհարկե, այստեղ որոշ չափազանցություն այնուամենայնիվ կա: Նկատի ունենալով Զանգեզուրի նկատմամբ Բաքվի ու Անկարայի հայտնի շահախնդրությունները, լրատվամիջոցը հետեւյալ պնդումն է անում. «Չնայած դա զգալիորեն գերազանցում է Անկարայի հնարավորությունները, քաղաքական Արեւմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ անվերապահորեն պաշտպանում է նրա ագրեսիվ ծավալապաշտությունը (էքսպանսիա): Պատճառն այն է, որ նրանք հասկանում են՝ դա անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի ռազմավարական բախմանը Ռուսաստանի, ինչպես նաեւ ապագայում Իրանի ու Չինաստանի հետ»:

Գուցե այս վերջինի ըմբռնումը չի բացառվում նաեւ Թուրքիայո՞ւմ, ինչի մի  առանձին վկայությունը թերեւս կարելի է համարել այդ երկրի «Այդիլիկ գազեթեսի» լրատվամիջոցի հուլիսքսանյոթյան մի հրապարկման անակնկալ թվացող վերնագիրը՝ «Զանգեզուր. ոչ թե միջանցք, այլ ծուղակ… ԱՄՆ-ը Թուրքիային մղում է դեպի ականապատ դաշտ»: Ըստ այդ պնդման, «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը ԱՄՆ-ին կխաթարի Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները:

Հասկանալի է, Թուրքիան իր դարավոր երազանքի իրականացման ձգտումից չի հրաժարվել, միայն գուցե կարող է զգուշանալ այդ ճանապարհի նկատմամբ ԱՄՆ-ի առաջարկած վերահսկողությունից: Իր երկրի դիրքերից փոքր-ինչ անսովոր է թվում, բայց թուրք հեղինակը նաեւ միտք է հայտնում, թե այդ քայլին Հայաստանի համաձայնությունը ոչ միայն կխարխլի տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, ԱՄՆ-ի ու Իսրայելի համար բացելով ազդեցության նոր ոլորտ եւ լրջորեն խաթարելով Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ, այլ նաեւ սպառնալիք կստեղծի իր երկրի սեփական անվտանգության համար: Ի դեպ, նա բավական ծավալուն հոդվածում այդ մասին խոսում է կարծես իբրեւ արդեն կայացած պայմանավորվածության:

Իսկ ճի՞շտ է որ, ինչպես մեզ մոտ կարծես հավաստիացում հնչեց, Հայաստանն ԱՄՆ-ի այդ առաջարկը չի ընդունել: Մի երկու օր առաջ լսեցինք Հանրապետության նախագահի հայտարարությունը «Սյունիքի դարպասները» բացելու օգուտի մասին, բայց խնդիրը, նաեւ, ում առջեւ եւ ինչպե՛ս բացելն է…

Այս կապակցությամբ բոլոր դեպքերում մտածել է տալիս նաեւ ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի՝ նույն թեմայով հուլիսի 30-ի մի հոդվածի վերջում ռուսաստանցի մեր հայրենակից, այդ երկրում Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի հայտնած հետեւյալ միտքը: Թեկուզեւ՝ Ռուսաստանի դիրքերից ասված: Վերլուծելով հնարավոր զարգացումների տարբերակները, նա նշում է, թե այս տարածաշրջանում «շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու»: «Եվ մենք դրան պետք է պատրաստ լինենք»: Անշուշտ՝ մենք էլ…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարը՝ ՄՈՍԿՈՎՍԿԻ ԿՈՄՍՈՄՈԼԵՑ-ից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեղաշարժ Հայաստան-Չինաստան հարաբերություններում

Հաջորդ գրառումը

Իրանը Սյունիքի պաշտպանությունը համարում է առաջնահերթություն եւ կարեւորում է վերամոբիլիզացիան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
Հաջորդ գրառումը

Իրանը Սյունիքի պաշտպանությունը համարում է առաջնահերթություն եւ կարեւորում է վերամոբիլիզացիան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025

Հայաստանի խորաթափանց ժողովուրդը խաղաղության օրակարգի, խաղաղության քաղաքականության իրական հեղինակն է եւ ինձ համար սրանում ոչ մի կասկած չկա։ Այս մասին,...

ԿարդալDetails

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

20/09/2025

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական